Կարվախալը երկարաձգեց պայմանագիրը Ռեալի հետ
SPORTՄադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը երկարաձգեց պայմանագիրն «արքայական ակումբի» հետ։ Այդ մասին տեղեկացնում է մադրիդցիների պաշտոնական կայքը։
Կարվախալը «Ռեալում» է հանդես գալիս 10 տարեկանից։ Նա առաջին թիմի կազմում նորամուտը նշել է 2013 թվականի սեպտեմբերին։ Դրանից հետո նա «սերուցքայինների» կազմում մասնակցել է 88 հանդիպման, խփել 2 գոլ եւ կատարել 8 արդյունավետ փոխանցում։
23-ամյա իսպանացու հետ նոր պայմանագիրը երկարաձգվել է մեկ տարով՝ մինչեւ 2020 թվականը։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



