Yerevan, 17.February.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի քաղաքականությունը և նախանձի գործոնը

BLOG

Անի Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բաքուն առժամանակ մոռացության է տվել իր տնտեսական անմխիթար վիճակը և չարության ու նախանձի հերթական չափաբաժինն է ժայթքում առ Հայաստան: Այս անգամ մեր ոխերիմ «եղբայրներին» հունից հանել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի այցը Իրան և ստորագրված փաստաթղթերը: Դրանք բավական են, որպեսզի ադրբեջանական մամուլը միաբերան հայտարարի, թե Իրանն, իբր, «միլիարդներ» է ներդնում Հայաստանում: Մատնանշելով Իրանը Ռուսաստանին կապող տրանսպորտային միջանցքները, որոնցից մեկն անցնում է Թուրքմենստանով և Ղազախստանով, մյուսը` Ադրբեջանով և Ռուսաստանով, Բաքվի իշխանությունն սպասարկող լրատվամիջոցները մեծ վայնասուն են դրել, թե Երևանն ինչպես է համարձակվում հավակնել այն տարբերակին, որ ճանապարհն անցնի Հայաստանով:

Իսկ մեր և Իրանի նախարարների ստորագրած փաստաթուղթը, որտեղ նշվում է «Պարսից ծոց- Սև ծով» տրանսպորտային միջանցքի հայաստանյան երթուղին, պարզապես թևաթափ է արել ադրբեջանցիներին: Նրանք անընդհատ վկայակոչում են նախարար Բեգլարյանի հաշվարկները, որոնց համաձայն Հայաստանով անցնող ուղին ավելի էժան է լինելու, քան Ադրբեջանով ու Թուրքիայով անցնողը: Եվրոպա և Ռուսաստան առաքվող բեռներն առայժմ ավտոտրանսպորտով կբերվեն Երասխ և հետո գնացքով Փոթի և լաստանավով` Եվրոպա:

Եվ եթե ավտոտրանսպորտի տարբերակը Ադրբեջանի համար մեծ նշանակություն չունի, ապա Իրան- Հայաստան- Վրաստան երկաթուղային հնարավոր հաղորդակցությունը այդ երկրի մասնագետներն ու լրագրողները մեծ հարված են համարում Ադրբեջանի շահերին: Մանավանդ, հայկական կողմն առաջարկել է ավելի կարճ և հետևաբար էժան տարբերակ` Մեղրի- Վայոց ձոր- Երասխ: Զայրույթի մի հատուկ չափաբաժին էլ հասցեագրվում է Իրանին, որը, թոթափելով պատժամիջոցների շղթաները, հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանով անցնող ուղու հանդեպ և, ադրբեջանցիների կանխատեսմամբ, այդ նախագիծը կարող է ուտոպիայից դառնալ իրականություն:

Բաքվին անհանգստացնում է այն հանգամանքը, որ դեպի Պարսից ծոց և Սև ծով հուսալի ելք ունենալու դեպքում Հայաստանը կճեղքի շրջափակումը, որին ենթարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերի «շնորհիվ», և էապես կընդլայնի իր արտաքին տնտեսական հնարավորությունները: «Ահա այսպիսի թափ է առել Երևանը»,- բացականչել է կայքերից մեկի հոդվածագիրը: Նա դարձյալ պնդում է, որ այժմ իրանական բեռներին ոչիչ չի խանգարում անարգել սևծովյան ափ հասնել գոյություն ունեցող ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ճանապարհներով, որոնք ունի Ադրբեջանը: Բայց չէ` արի ու տես Իրանը գերադասում է այլ, նոր ճանապարհներ կառուցել Հայաստանի տարածքով` հաղթահարելով ռելիեֆի հարուցած մեծ դժվարությունները:

Ադրբեջանի փորձագետներն ու լրագրողներն, այսպիսով, շատ մոտ են ճշմարտությանը, բայց չեն ուզում խոստովանել դա. ռազմավարական խնդիրների լուծման ժամանակ Իրանը պարզապես չի ուզում, նպատակահարմար չի համարում գործ բռնել Ադրբեջանի հետ:

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program