Հարսնացուն, արցունքներն աչքերին խորանի առջև կանգնած, անսպասելիորեն սկսեց ճչալ. այսպիսի բան նա հաստատ չէր սպասում (տեսանյութ)
VIDEOՆոր Զելանդիայից Աալիա Արմսթրոնգն իր հարսանիքի ժամանակ տեսնելով այս պարը՝ չկարողացավ զսպել արցունքները: Հարսնացուն ասաց, որ կարծես «զգացել է իր վրա իր նախնիների պատմությունը: Այդ ուժը հազարամյակներով փոխանցվում է սերունդներին»: Աալիայի փեսացուն նույնպես միացավ «խակա»-ին:
Մաորիի մշակույթի մեջ, բնիկ Նոր Զելանդացիների համար «խակա»-ն շատ կարևոր դեր է խաղում: Մինչ այժմ այդ ծիսակարգն անցկացվում է շատ միջոցառումների ժամանակ: Օրինակ՝ նորզելանդական ռեգբիի հավաքականը «խակա» է պարում խաղից առաջ, որպեսզի «վախեցնի» հակառակորդին: Իսկ ընտանեկան միջոցառումների, արարողությունների ժամանակ այս ծիսակարգը արվում է հարազատնեին ողջունելու և գովաբանելու համար:
Աալիան իսկապես գնահատում է իր ավանդույթներն ու մշակույթը, այդ պատճառով էլ այս պարը՝ նրա ընկերների և փեսացուի կատարմամբ, շատ թանկ է նրա համար:
Տեսանյութը՝ այստեղ



