Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց
SOCIETYՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Լոռու մարզի Տաշիր-Պրիվոլնոյե, Ուրասար-Կաթնաղբյուր, ինչպես նաև Սպիտակ քաղաք և Հարթագյուղ, Խնկոյան, Սարալանջ գյուղական համայնքներ տանող ավտոճանապարհները:
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Ստեփանավան-
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:



