Մերիլին Մոնրոյի ջինսերը աճուրդի են հանվել 50000 դոլարով
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աճուրդի են հանվել 1950-ականների դասական կապույտ ջինսերը, որոնք կրել է Մերիլին Մոնրոն: Julien's Auctions-ի գնահատմամբ՝ դրանք կվաճառվեն 30-50 հազար դոլարով:

Մոնրոն կրում էր այս ջինսերը 1954 թվականին նկարահանված River of No Return ֆիլմում։ Տաբատի ոտքի առջևի մաշված պիտակի վրա գրված է «1-68-1-0435 Helen Thurston A-713», հղում Մոնրոյի կասկադյոր Հելեն Թերսթոնին:
Ջինսերը նախկինում՝ Christie's-ի Նյու Յորքի աճուրդում 37000 դոլարով ձեռք էր բերել դիզայներ Թոմի Հիլֆիգերը։
Հիլֆիգերը պարծենում է հայտնի մարդկանց հուշանվերների մեծ հավաքածուով, ներառյալ Մոնրոյի կրած իրերը, որոնք նա նույնիսկ նվիրել է փոփ աստղ Բրիթնի Սփիրսին և սուպերմոդել Նաոմի Քեմփբելին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



