Yerevan, 06.November.2025,
00
:
00
BREAKING


Ինչու «Թույլ օղակ»-ը կվարի Անիտա Հախվերդյանն ու ինչ անակնկալներ է սպասվում Առաջին ալիքի գարնանային եթերաշրջանում

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 17-ից մեկնարկել է Առաջին ալիքի գարնանային եթերաշրջանը, որը հեռուստադիտողին խոստանում է բազում անակնկալներ: Բացի «2 աստղ» հեռուստանախագծից, որը գարնանային եթերաշրջանում կրկին կհայտնվի էկրաններին, շատ հաղորդումներ նույնությամբ կլինեն նաև նոր եթերաշրջանում: Կլինեն նաև բազում նոր նախագծեր:

Tert.am Life-ի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյանը նշեց, որ եթեր է վերադառնում «Թույլ օղակ» նախագիծը, որի ցուցադրման իրավունքը Հանրային հեռուստաընկերությունը ձեռք է բերել BBC-ից:

«Հեռուստաընկերությունների պրակտիկայում ընդունված է փոփոխությունները՝ կախված եթերաշրջանների հետ, դրա համար  այս եթերաշրջանում ինտեգրել ենք Անիտա Հախվերդյանին, ով կվարի «Թույլ օղակ» նախագիծը»,- նշեց Լուսինե Թորոսյանն ու վստահեցրեց, որ նախկին հաղորդավարի՝ դերասան Բաբկեն Չոբանյանի հետ որևէ կոնֆլիկտ չկա:

«Այս անգամ որոշել ենք կին հաղորդավար ներգրավվել, ինչպես օրիգինալում՝ BBC-ում և ռուսական տարբերակում է: Մարդիկ սովոր են «Թույլ օղակ»-ը տեսնել կին հաղորդավարի մասնակցությամբ, մեզ ևս հետաքրքիր է ինչպես կընդունվի այս փոփոխությունը հեռուստադիտողի կողմից»,- ասաց Լուսինե Թորոսյանը:

Անիտա Հախվերդյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ «Թույլ օղակ» նախագծում իր հայտնվելը սպասված էր:  

«Ցանկացած մարդ, որը կպնդի, թե առանց ներքին շտկումների, իր իրական կերպարով է դուրս գալիս բեմ կամ հեռուստատեսային տաղավար (հատկապես «Թույլ օղակ»-ի պես մասշտաբային ու բազմամարդ նկարահանման հրապարակ), առնվազն կստի ինքն իր մտքում։ Ու նաև կմոլորեցնի հանդիսատեսին։ Իսկ մենք բոլորս գիտենք, որ էկրանին նայող մարդուն ստելն ու մոլորեցնելը երբեք լավ բանի չի բերում։ Այնպես որ` բեմականն ու իրականը տարբեր են»,- ասաց Անիտա Հախվերդյանը:  

Այս եթերաշրջանից Առաջին ալիքին միացել է Վահե Տեր-Մինասյանն, ով ներկայացնելու է առողջապահական հաղորդում:

«Այս բլոկը մեզ մոտ բաց էր, քանի որ մի քանի եթերաշրջան չունեինք առողջապահական հաղորդում: Շատ ուրախ ենք, որ Վահեն, ով արդեն սիրված հաղորդավար է այս ոլորտում, միացել է մեր հեռուստաընտանիքին»,- նշեց Լուսինե Թորոսյանը:

Վահե Տեր-Մինասյանի կարծիքով առողջապահական ցանկացած հաղորդում ունի նույն նպատակը` օգնել մարդուն լինել ավելի առողջ:

«Ինչ վերաբերում է հաղորդման ձևաչափին, անշուշտ փոխելու ենք` դարձնելով ավելի հետաքրքիր: Ամեն ինչ անելու ենք, որ և՛ հեռոուստադիտողը, և՛ հանդիսատեսը, որը կլինի մեր տաղավարում, հնարավորություն ունենա ավելի ակտիվ մասնակցել, իր հարցերն ուղղել ու ստանալ պատասխաններ, ինչպես նաև հայտնել իր կարծիքը»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Վահե Տեր-Մինասյանը:

«Վստահ եմ շատերը գիտեն «Այլ կերպ» խաղը: Հենց խաղը ստեղծողների հետ Հանրային հեռուստաընկերությունը ստեղծել է այս հեռուստախաղը, որը վստահ եմ կրկին շատ է սիրվելու: Մեր թիմին միացել է Պոնչը՝ Տարոն Իսպիրյանը, ում մասնակցությամբ նաև այս նախագիծը կունենանք»,- պատմեց Լուսինե Թորոսյանը:

Խելահեղ, էմոցիոնալ և ինտելեկտուալ խաղի հաղորդավար Տարոն Իսպիրյանն էլ մեզ հետ զրույցում անկեղծացավ.

«Շատ ուրախ եմ, որ միացել եմ թիմին: Անչափ հաճելի մթնոլորտ է:
Հաղորդումը ինքնին ինտրիգային է:
Հեռուստադիտողին ընդամենը պետք է մեկ անգամ դիտել հաղորդումը և ես երաշխավորում եմ, որ անհամբեր սպասելու է հաջորդ թողարկմանը:
Առաջարկը միանգամից ինձ ոգևորեց, քանի որ այն Հանրային հեռուստաընկերության կողմից էր, իսկ «Այլ Կերպ» խաղալ էլ առանձնահատուկ շատ եմ սիրում: Մի փոքր տխուր եմ, որ ես մասնակից չեմ, այլ ՝ հաղորդավար»,- կատակելով ասաց Տարոն Իսպիրյանը:

Նախկին ժամանցային հաղորդումներից պահպանվել է «Կինո-կինո» նախագիծը՝ Արսեն Գրիգորյանի հետ, «Հիշաչար երեկո»-ն՝ Գրիգի հետ, որտեղ 2-րդ հաղորդավարին՝ Արմենին կփոխարինի Նորո Նիկոյանը:

Լուսինե Թովմասյանի «Հայկական նորաձևություն» հաղորդմանն այս եթերաշրջանում կփոխարինի «Այլ ոճով» հաղորդաշարը:

«Նախապես հայտեր ենք տեղադրել: Գրանցվել կարող են բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց ոճը փոխել և կերպարանափոխվել: Հաղորդման շրջանակներում պրոֆեսիոնալ մասնագետների հետ կատարվում են ոճային տարբեր փոփոխություններ»,- տեղեկացրեց Լուսինե Թորոսյանը:

Հաղորդավար Լուսինե Թովմասյանն էլ Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ նոր ձևաչափը շատ հետաքրքիր է, քանի որ ոչ միայն օգնում է մարդկանց գտնել իրենց նոր կերպարը, այլև ազդում է նրանց ինքնավստահության վրա։

«Հաղորդումը մեծապես տարբերվում է, քանի որ ամեն անգամ տարբեր տարիքի և կարիքների մարդիկ են դիմում կերպարանափոխության համար։

Ոմանք, առօրյա հոգսերի պատճառով, ամբողջովին մոռացել են իրենց ոճի մասին, մյուսները դժվարանում են ճիշտ ընտրություն կատարել, ոմանք էլ ունեն բարդույթներ, որոնցից ցանկանում են ազատվել։

Սպասելիքներս այս նախագծից մեծ են, քանի որ այն ոչ միայն արտաքին, այլև ներքին փոփոխության մասին է։ Յուրաքանչյուր մասնակից նոր ոճից բացի ստանում է նաև վստահություն ու նոր ինքնադրսևորում»,- նշեց Լուսինե Թովմասյանը:

Լուսինե Թորոսյանն անդրադարձավ նաև նոր հաղորդաշարին, որը կոչվում է «Պատվերով համերգ»: Նախագիծը վարելու է դերասանուհի Դիանա Մալենկոն:

«Մշակվել է նոր ու հետաքրքիր ձևաչափ: Տարբեր մարզերից մեզ գրում են, թե ում համերգին կցանկանան ներկա գտնվել, անակնկալ կերպով ընտրվում է  նամակներից որևէ մեկը և երգչի հետ անսպասելի այցելում են տվյալ մարզ ու կազմակերպում համերգ:

Վստահ եմ այս նախագիծը ևս շատ է սիրվելու»,- ամփոփեց Լուսինե Թորոսյանն, ում խոսքով՝ այս և շատ այլ հետաքրքիր նախագծեր կհայտնվեն Առաջին ալիքի նոր եթերաշրջանում:

AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship