Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Երիտասարդության մեղքերը․ աստղերի հանցավոր անցյալը (լուսանկարներ)

LIFE

Past.am

Նրանք հայտնվել են մեղադրյալի աթոռին իրենց հիմարության համար, դեռեւս դեռահաս տարիքում, ոմանք էլ՝ հասուն տարիքում։ Ինչ էլ լինի, աստղերը հանգամանորեն թաքցնում են իրենց կենսագրության այդ էջը, աշխատում չհիշել իրենց արարքների մասին։ Ահա որոշ հայտնիներ, ովքեր հանցավոր անցյալ ունեն։

1. Դեննի Տրեխո, թալան եւ թմրանյութի պահում

«Լուսաբացից մայրամուտ» ֆիլմի աստղ Դեննի Տրեխոն նախքան հայտնի դառնալը միշտ ոստիկանների հետ խնդիրներ է ունեցել։ Դեռահաս տարիքում նա մի քանի անգամ բանտում է հայտնվել՝ գողության համար։ Արդեն հասուն տարիքում նա 12 տարով բանտում է հայտնվել՝ թալանի եւ թմրանյութեր պահելու համար։ Գտնվելով բանտում՝ նա լրջորեն սկսել է բոքսով զբաղվել եւ չեմպիոն է դարձել։ Բանտից դուրս գալուց հետո նա ֆիլմերից մեկի ժամանակ դերասանին բոքսի վարպետություն է դասավանդել, որտեղ նրան նկատել է ռեժիսորն ու հրավիրել նկարահանվելու։ Այդպես սկսվել է նրա կարիերան։

2. Պերիս Հիլթոն, թմրանյութերի պահում եւ մեքենայի վարում ոչ սթափ վիճակում

Գլամուրային այս շիկահերը միշտ էլ իր վատ պահվածքով աչքի է ընկել։ 2010 թվականին Պերիսը ընկերոջ հետ ձերբակալվեց՝ թմրանյութ պահելու համար։ Նրան պայմանական ազատազրկման դատապարտեցին ու մեծ տուգանքի։ Դրանով նա չսահմանափակվեց։ Տարիներ անց նրան պետավտոտեսուչները ձերբակալեցին՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Նրան 45 օրվա ազատազրկման դատապարտեցին, սակայն հետո մեղմացրին ու փոխեցին տնային կալանքով։

3. Լինդսի Լոհան, թմրանյութերի պահում եւ մեքենայի վարում ոչ սթափ վիճակում

Լինդսի Լոհանը ոչնչով չի զիջում Պերիս Հիլթոնին, անգամ գերազանցում է։ Նրան բազմիցս ձերբակալել են թե թմրանյութ պահելու համար, թե ոչ սթափ վիճակում մեքենա վարելու։ Նա թե մի քանի օրով բանտում է հայտնվել, թե մեծ տուգանքներ վճարել, թե հարկադրանք աշխատանք կատարել։ 2007-ին նա վերականգնողական կենտրոնում հայտնվեց՝ ալկոհոլից կախվածությունից բուժվելու համար։ Սակայն դա նրան չօգնեց, արդյունքում 2010-ին նա մեկ ամսով բանտում հայտնվեց՝ կրկին թմրանյութերի համար։

4. Փոլ Մաքարթնի, թմրանյութերի տեղափոխում

1980-ականներին հայտնի երաժիշտը կնոջ հետ ձերբակալվեց Ճապոնիայի օդանավակայանում։ Նրա կնոջ՝ Լինդա Իսթմանի պայուսակում 219 գրամ մարիխուաննա հայտնաբերեցին։ Փոլը մեղքն իր վրա վերցրեց եւ հայտնվեց բանտում։ Նրան ցանկանում էին բանտ ուղարկել 7 տարով, սակայն արդյունքում 10 օրով բանտարկեցին, ինչից հետո հայրենիք արտաքսվեց։

5. Վայնոնա Ռայդեր, գողություն

Հոլիվուդյան աստղը դատապարտյալների աթոռին հայտնվեց 2002-ին։ Դերասանուհուն բռնել էին խանութում գողություն անելիս, նա մի պայուսակ լիքը հագուստ էր գողացել՝ 5 հազար դոլարի։ Ոստիկանությանը Վայնոնան ասել էր, որ ինքը նման բան չի արել, փորձել էր հերքել մեղքը, սակայն խանութի տեսախցիկները ֆիքսել էին նրա դեմքը։ Հիմա էլ դերասանուհին ասաց, որ պարզապես իր հերթական դերի փորձն էր անում, չէր ցանկանում գողություն անել։ Արդյունքում դերասանուհուն 3 տարվա պայմանական ազատազրկման դատապարտեցին եւ 5 հազար դոլար տուգանքի։

6. Ռոբերտ Դաունի-կրտսեր, պայմանական ժամկետի խախտում

Հոլիվուդի վերջին տարիների ամենաշատ վարձատրվող դերասանը՝ Ռոբերտ Դաունի-կրտսերը, ոստիկանության հետ միշտ էլ խնդիրներ ունեցել է, դեռեւս մանուկ հասակից։ 25 տարեկանում նա 12 ամսվա ազատազրկման դատապարտվեց՝ թմրանյութերի առկայությունն արյան մեջ ստուգող թեստը հանձնել չցանկանալու համար։ Նա պարտավոր էր հանձնել այդ թեստը, քանի որ պայմանական ազատազրկման մեջ էր եւ պետք է ամիսը մեկ հանձներ։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League