Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Ալիևը շարունակում է պահանջել Տիգրանաշենը․ ի՞նչ են մտածում տիգրանաշենցիները

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մինչ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ստատուսներով խնդրում է Ալիևին ստորագրել «խաղաղության պայմանագիրը», Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանին, Ալիևն էլ չի հրաժարվում իր պահանջներից։

Մասնավորաբար, Ալիեւը չի հրաժարվում ո՛չ միջանցքից, ո՛չ Սահմանադրության փոփոխության պահանջից, ո՛չ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու իր ծրագրերից և ո՛չ էլ անկլավների թեմայից։ Ինչպես գրեց մամուլը՝ ՔՊ վերջին փակ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թիմին ասել է, թե «Ալիեւը պնդում է, որ Տիգրանաշենը վերցնելու է, ինչպես նաեւ` Տավուշում իրեն «պատկանող» երեք տարածքները, որոնց թվում նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից մի հատված»: 

Ի՞նչ են մտածում տիգրանաշենցիները, ի՞նչ իրավիճակ է Տիգրանաշենում՝ նորից թափ առած այս անհանգստացնող լուրերի ֆոնին. MediaHub-ը զրուցեց Պարույր Սևակ ու Տիգրանաշեն բնակավայրերի վարչական ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանի հետ:

«Այժմ Տիգրանաշենում եմ գտնվում, ու ամեն ինչ նորմալ է։ Ժողովուրդը, կարելի է ասել, նման խոսակցությունների ուշադրություն չի դարձնում, քանի որ ամեն ինչ իր հունով գնում է»,- նշեց Ստեփանյանը։

Հարցին, թե արդյո՞ք այս կրակոցների մասին կեղծ լուրերի ֆոնին հանգիստ մթնոլորտ է Տիգրանաշենում, մեզ զրուցակիցը պատասխանեց․ «Տիգրանաշենը սահմանից որոշակի չափով հեռու է, անմիջապես սահմանին կից չէ, հանգիստ է»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես ես համայնքում վերաբերվում Տիգրանաշենը հանձնելու մասին լուրերին, Լյուդվիգ Ստեփանյանն ասաց․ «Տիգրանաշենի մասին տարբեր տեսակի ու բովանդակության նյութեր գրում է միայն մամուլը։ Իրականությունն այլ է։ Բանն այն է, որ մեզ մոտ ոչինչ չի փոխվում, ժողովուրդը, մեծ հաշվով, ուշադրություն չի դարձնում: Ամեն ինչ նորմալ է, մարդիկ իրենց օրակարգով ապրում են, պտտվող լուրերը վաղուց են, ու արդեն սովորական են դարձել, մարդիկ դրանց ուշադրություն չեն դարձնում»։

Բնականաբար հարցին, թե արդյոք տիգրանաշենցիները  դիտարկում են գյուղը լքելու տարբերակը, մեր զրուցակիցը նշեց՝ ոչինչ չի փոխվել, ապա ևս մեկ անգամ հավաստիացրեց՝ ամենը նորմալ է։

Հիշեցնենք, Ալիևի օգնականը, օրերս խոսելով անկլավների մասին, նշել է, որ Հայաստանը «պետք է Ադրբեջանին վերադարձնի» նաև Սադարակի շրջանի Քարքի (Տիգրանաշեն) գյուղը։ 

Նշենք, որ ինչպես գրել էր մամուլը, ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը փակ նիստում Փաշինյանին հարցրել է՝ իսկ հնարավոր չէ՞ Տիգրանաշենն Արծվաշենով փոխարինել, ակնհայտ է, որ Տիգրանաշենը վերցնելով՝ Սյունիքն ու Վայոց Ձորը կտրվելու են Հայաստանից։

Փաշինյանը հարցից վրդովվել է, թե ինձ մղում եք հանցագործությա՞ն, ինչպե՞ս կարող եմ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքի վերաբերյալ միանձնյա որոշում կայացնել եւ Արծվաշենն իմ ստորագրությամբ թողնել Ադրբեջանի կազմում։

Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրը, որը Պարույր Սևակ խոշորացված համայնքի թաղամաս է համարվում 2002 թվականից, մեծ հավանականությամբ հանձնվելու է Ադրբեջանին։

Նիկոլ Փաշինյանը դեռ  2023 թվականի մայիսի 22-ին հրապարակային ասել էր, որ ինքը Տիգրանաշենը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank