Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Ամենագեղեցիկ ամրոցները(Լուսանկարներ)

LIFE

Ամենագեղեցիկ ամրոցներ, սփռված աշխարհի անծայրածիր վայրերում, որոնք զարմացնում են ճարտարապետական դիմագծի յուրօրինակությամբ, խրոխտ արտաքին տեսքով և պաշտպանվածության աստիճանով:

Այն տեսակետը, թե աշխարհի ամենագեղեցիկ ամրոցները տեղակայված են Եվրոպայում, որոշակիորեն է ճիշտ. դրանք ամենուրեք են, և եթե եվրոպական ամրոցների ճարատարապետական գծի մեջ անցկացվում են նմանության եզրեր, ապա ասիական ամրոցները կտրուկ տարբեր են:

Ի դեպ, գոյություն ունի ամրոցների գնահատման մի չգրված ճշմարտություն. ամրոցի գեղեցկությունը հասկանալու համար նախ հարկավոր է ծանոթանալ ամրոցին ներսից, ավելի ճիշտ` իմանալ ամրոցի գաղտնիքը կամ կառուցման խորհրդավոր պատմությունը:

ՆՈՅՇՎԱՆՇՏԱՅՆ, ԳԵՐՄԱՆԻԱ

Գերմանիայի, ոչ, թերևս աշխարհի ամենահեքիաթային և իրական ամրոցը

Ձմռան օրերին Գերմանիայի այս ամրոցը հատկապես գեղեցիկ է, ոմանց համար այն հիշեցնում է գերմանական կանոնավորություն, ոմանց համար էլ՝ իսկական հեքիաթների ամրոց: Սակայն գրեթե բոլոր ճարտարագետները և զբոսաշրջիկները համակարծիք են, որ այն յուրատեսակ խաղաղություն է հաղորդում:

Խորհուրդ` այս ամրոց այցելելիս լուռ շրջել ներսի սրահներով և հմայվել ամրոցի աննկարագրելի արտաքին գեղեցկությամբ մի փոքր հեռավորությունից: Այն հիասքանչ է: Ամրոցի պատմությունը, որը 19րդ դարում ծառայել է որպես Ռիխարդ Վագների նստավայր, այժմ բաց է այցելությունների համար: Ամրոց է այցելում տարեկան շուրջ 1.3 մլն զբոսաշրջիկ:

Ի դեպ, այս ամրոցը ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Դիսնեյլենդի «Քնած գեղեցկուհի» ամրոցի կառուցման համար:

Ինչպե՞ս հասնել` ամրոց հասնելու համար մեկնում ենք Մյունխեն, գնացք նստում մինչև Ֆյուսեն, իսկ այնուհետև ավտոբուսով տեղափոխվում մինչև Հոհենշվանգաու կայարան, որտեղից ոտքով հասնում մինչև հեքիաթային ամրոց: Այսօր դա խնդիր չէ` հատկապես հաշվի առնելով, որ թե՛ Մյունխենի հյուրանոցները, թե՛ գնացքի տոմսերը, թե՛ նույնիսկ ավտոբուսի երթուղիները կարելի ամրագրել առցանց կայքերում:

ՊԵՆՅԱ ԱՄՐՈՑ, ՍԻՆՏՐԱ, ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ

Գունեղ մի ամրոց` շատմատաձև աշտարակներով, որն իրավամբ համարվում է ոչ միայն Եվրոպայի, այլև աշխարհի ամենագեղեցիկ և հին ամրոցներից մեկը: Պորտուգալիայի այս գեղեցկուհուն առավել յուրահատկություն է հաղորդում քարե հսկայի շուրջը փռված էկզոտիկ այգին:

Ինչպե՞ս հասնել` Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքից գնացքով ուղևորվել դեպի Սինտրա: Իսկ արդեն Սինտրայում ոտքով հասնել ամրոցի տարածք:

ARG-E BAM ԱՄՐՈՑ, ԲԱՄ, ԻՐԱՆ

Ամենատպավորիչ բերդ-ամրոցը ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության պատմամշակութային օբեյկտների ցանկում է: Ամրոցն այժմ վերակառուցման ակտիվ փուլում է 2003թ. Իրանի ավերիչ երկրաշարժից հետո: Ամրոցի երբեմնի գեղեցկությունն ու նախնական ճարտարապետական շուքը վերականգնելու գործում միավորվել են Համաշխարհային ժառանգության մասնագետներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, ովքեր աշխատում են ամրոցի եռաչափ հատակագծի նախագծի հիման վրա:

Ինչպե՞ս հասնել` ուղևորվել Իրանի Բամ քաղաք, որը գտնվում է երկրի հարավարևելյան Քերման նահանգում:

ՀՈՀԵՆՎԵՐՖԵՆ ԱՄՐՈՑ, ԱՎՍՏՐԻԱ

Դժվարանցանելի այս ամրոցը թոփ տեսարժան վայրերից է ոչ միայն զբոսաշրջիկների համար, այլև հոլիվուդյան ֆիլմերի ռեժիսորների համար: Այս ամրոցը բազմիցս հանդես է եկել կինոնկարահանման հրապարակի դերում:

Ինչպե՞ս հասնել` Հոհենվերֆեն ամրոցը գտնվում է ավստրիական Վերֆեն քաղաքում` Զալցբուրգից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա:

ՄԱՑՈՒՄՈՏՈ ԱՄՐՈՑ, ՃԱՊՈՆԻԱ

Մացումոտո ամրոցը նաև անվանում են «Սև ագռավի ամրոց». ամրոցի սև պատերն ու տանիքը նմանեցնում են սև ագռավի թևերի: Մացումոտո ամրոցն աշխարհի ամենագեղեցիկ և պատմական ամրոցներից մեկն է, որը տարբերվում է մյուսներից փայտե դիզայնով և մի քանի հարկանի պատվանդաններով և տանիքներով:

Ինչպե՞ս հասնել` ուղևորվել Տոկիո, որտեղից կարճ ժամանակում կարելի է հասնել Նագանո շրջանի Մացումոտո քաղաք:

ԿՈԿԱ ԱՄՐՈՑ, ԻՍՊԱՆԻԱ

Եթե թվենք հիացմունքի հոմանիշները, ապա այս ամրոցի հարցում դրանք միանշանակ տեղին են: Ոչ ստանդարտ (այս ամրոցի հիմնական հատկանիշը ոչ ստանդարտ լինելն է, այն, ինչ առավել է գրավում և շեղում թեկուզ և գեղեցիկ, բայց փոքր-ինչ միօրինակ նման կառույցներից): Այս ամրոցի ճարտարապետական դիմագիծը յուրահատուկ է, սրածայր, բայց միևնույն ժամանակ կլորավուն և բազմագմբեթավոր:

Ինչպե՞ս հասնել` Կոկա ամրոցը գտնվում է կենտրոնական Իսպանիայի Սեգովիա նահանգում: Կոկա ամրոց հասնելու համար ուղևորվել դեպի Կոկա (Սոսա) քաղաք:

ՇԱՄԲՈՐ ԱՄՐՈՑ, ՖՐԱՆՍԻԱ

Ճերմակ գեղեցկուհին. մենք նույնպես այն նման կերպ որակեցինք: Վերածննդյան ժամանակաշրջանի այս ամրոցը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ ամրոցներից մեկը և ամենաճանաչելին, բայց, հետաքրքիր է, միևնույն ժամանակ պաշտպանվածության առումով ոչ այդքան ապահովը: Ժամանակին ամրոցի կառուցման գործում ներգրավված է եղել մոտ 1800 աշխատող՝ ամրոցը հնարավորինս կարճ ժամանակում կանգնեցնելու համար: Եվ նման ռեկորդ հաջողվել է գրանցել. ամրոցը կառուցվել է ընդամենը 8 ամսվա ընթացքում:

Ինչպե՞ս հասնել` Փարիզից Շամբոր ամրոց կարելի է հասնել Աուստերլից կայարանից, ուղևորությունը միջինում կտևի մոտ 1.5 ժամ: Երկրորդ կարգի խցիկում նստատեղի տոմսի գինը կկազմի մոտավորապես 25.60 եվրո:

ՎԻՆՁՈՐՅԱՆ ԱՄՐՈՑ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

Այս վեհաշուք թագավորական ամրոցին հասցրել են շնորհել լավագույն տիտղոսները` ընդհուպ մինչև աշխարհի «ամենառոմանտիկ ամրոցի» անվանակարգը:

Ինչպե՞ս հասնել` Լոնդոնից գնացք նստել դեպի Ուինսդոր, որտեղ ավտոբուսներով կարելի է հասնել ամրոցի տեղանք և կարճ տարածք անցնել ոտքով:

ՀՈՀԵՆՇՎԱՆԳԱՈՒ, ԳԵՐՄԱՆԻԱ

Կարապ-գեղեցկուհին

Այս ամրոցը նաև կոչում են կարապ ամրոց, որտեղ կարելի է տեսնել նաև կարապի ձև ունեցող ֆոնտան ու ասպետների սրահ:

Ինչպե՞ս հասնել` կրկին մեկնել Ֆյուսեն քաղաք, որտեղից ավտոբուսներով կարելի է ուղևորվել դեպի Շվանգաու գյուղ, իսկ այնտեղ արդեն ամրոցը տեսանելի կլինի:

ՄՈՆ ՍԵՆ ՄԻՇԵԼ ԱՄՐՈՑ, ՖՐԱՆՍԻԱ

Մոն Սեն Միշել քաղաք ամրոցը նույնպես համարվում է աշխարհի ամենաճանաչելի ամրոցներից մեկը: Այն հասցրել են որակել որպես նոր հրաշալիք: Տարեկան մոտ 3 մլն զբոսաշրջիկ է այցելում այս կղզյակ ամրոց:

Ինչպե՞ս հասնել` գնացքով հասնել մինչև Ռեն, իսկ այնուհետև ավտոբուսով դեպի Մոն Սեն Միշել:

ԼՅՈՎԵՆԲՈՒՐԳ, ԳԵՐՄԱՆԻԱ

Առյուծ-ամրոցը

Այս ամրոցը բոլորն ավելի շատ անվանում են առյուծի ամրոց: Այս ամրոցում, որն իսակական թանգարան է` միջնադարյան բազում և յուրօրինակ առարկաներով, սրահների մեծ մասը ազատ է զբոսաշրջիկների այցելությունների համար:

Ինչպե՞ս հասնել` ամրոցը գտնվում է Կասել գերմանական քաղաքում:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future