ՄԱԳԱՏԷ-ում առաջարկել են Զիկա վիրուսի դեմ պայքարել մոծակների ստերջացմամբ
SOCIETYՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն առաջադրել են մոծակների պոպուլյացիաների ստերջացման միջոցով Զիկա վիրուսի տարածման մասշտաբները կրճատելու գաղափարը, մոծակներ, որոնք այդ վիրուսի տարածողներն են: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին փետրվարի 2-ին հաղորդել են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները:
Այդ նպատակով առաջարկվում Է ճառագայթահարել արու մոծակներին՝ դրանց ամլացնելու համար, իսկ անուհետեւ ազատ արձակել: Այն բանից հետո, երբ տեղի ունենա այդ արուների հետ զուգավորում, Էգերը ձվեր կածեն, բայց սերունդ չի լինի:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները պլանավորում են փետրվարի 16-ին հանդիպել Բրազիլիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այդ տեխնոլոգիայի կիրառումը երկրում, որը 2016 թվականի ամռանը պատրաստվում Է ընդունելու Օլիմպիական խաղերը:
ՄԱԳԱՏԷ-ում նաեւ հայտարարել են, որ ստերջացման փորձերը Իտալիայում կատարված փորձարկումների ժամանակ հանգեցրել են մոծակների պոպուլյացիաների կրճատման 80 տոկոսով, իսկ Չինաստանում՝ 100 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



