Yerevan, 23.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գրիշա Սանդալյանը Հայաստանից հեռանալու, մեծ սիրո, հայտնի աներոջ և երջանիկ ընտանիքի մասին

INTERVIEW

Տարիներ առաջ սերը նրան հեռացրեց հայրենիքից: Սիրած աղջկան միանալու փափագը նրան մոռացնել տվեց ամեն ինչ: Տարիներ հետո պարզ էր դառնալու` հանուն սիրո կատարած քայլերն արդարացված են: Դա է փաստում գեղեցիկ ու համերաշխ ընտանիքը: Այս  և  այլ  հարցերի  շուրջ Past.am- ը զրուցեց Գրիշա  Սանդալյանի  հետ.

 -Արդեն որքան ժամանակ է, որ գտնվում եք ԱՄՆ-ում:

 -Շուրջ 15 տարի է, բնակվում եմ Միացյալ Նահանգներում:

 -Եթե չեմ սխալվումՀայաստանում հանդես էիք գալիս «Զսպանակ» երգիծական նախագծի շրջանակներումի՞նչը Ձեզ չգոհացրեց և հեռանալու պատճառ դարձավ:

 -Այո, հանդես եմ եկել «Զսպանակ» երգիծական խմբում: Ամեն ինչ շատ լավ էր, հատուկ այնպիսի հանգամանքներ չկային, որ չգոհացներ հայրենիքում ապրելն ու ստեղծագործելը: Ես միշտ էլ սերտ կապի մեջ եմ եղել Հայաստանի ստեղծագործական խմբերի հետ, ուղղակի, երբ 1999 թվականին առաջին անգամ հյուրախաղերով մեկնեցինք ԱՄՆ` ես հանդիպեցի իմ ապագա կեսին…

 -Եվ ամեն-ինչ որոշվե՞ց:

 -Նա արդեն մտքումս էր… 2000 թվականին, երբ երկրորդ անգամ հյուրախաղերով եկանք, վերջնական որոշեցի` հաստատ կգամ նրա ետևից: Այդտեղից առաջացավ իմ` ԱՄՆ-ում հաստատվելու գաղափարը: Երբեք ինձ մտահոգ և անհանգիստ չեմ զգացել իմ հայրենիքում, մինչ այդ հանդիպումը` չեմ էլ պատկերացրել, որ օրերից մի օր կհայտնվեմ օտարության մեջ:

 -Միգուցե նրա՞ն բերեիք Հայաստան:

 -Այնպես ստացվեց, որ նա մշտական ապրելու նպատակով այստեղ չէր կարող տեղափոխվել: ԱՄՆ-ում էին ապրում իր ընտանիքի բոլոր անդամները: Ես էլ համակերպվեցի այդ իրողությանն ու անկախ ինձանից` դարձա այստեղի բնակիչ (ժպտում է):

 -Իսկ ինքներդ այդտեղ ազգականներ, ընկերներ ունեի՞ք: Դժվար չէ՞ր դրսում հաստատվելը:

 -Այո, ազգականներ և ընկերներ ևս ունեի այստեղ: Հաստատվելն, իհարկե, շատ դժվար էր, սակայն այնպես ստացվեց, որ սկսեցի համագործակցել ԱՄՆ-ում մեծ ճանաչում ուեցող «ARTN» հեռուստաընկերության հետ` ստեղծելով «Մեր շոուն» ժամանցային հեռուստածրագիրը: Այդ միջոցով ամերիկահայության կողմից առավել ճանաչվեցի և ընդունվեցի:

 Մի քանի տարի առաջ համագործակցում էիք նաև Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի հետ: Ինչո՞ւ դադարեցվեց համագործակցությունը, նոր ծրագրեր չե՞ն սպասվում:

  -Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի հետ համագործակցությունը միշտ էլ կա: Այո, ամերիկյան «Մեր շոու» նախագծով որոշ ժամանակ աշխատեցի այդ հրաշալի հեռուստաընկերության հետ, որտեղ պրոֆեսիոնալ կոլեկտիվ էր հավաքված և հրաշալի մթնոլորտ էր: Այժմ էլ բանակցային գործընթացի մեջ ենք, հուսով եմ, որոշ ժամանակ անց նորից կհամագործակցենք:

 -Իսկ հիմա ինչո՞վ եք զբաղվում: 

  -«Մեր շոու»-ի շրջանակներում` աշխատում եմ նոր նախագծի վրա, որը շատ հետաքրքիր և կարևոր է լինելու…

-Հայ գործընկերների, հումորիստների հետ համագործակցությունը շարունակվո՞ւմ է:

Շա~տ կապված եմ գործընկերներիս հետ: Հաճախ հանդիպում ենք թե́ հայրենիքում, թե́ այստեղ:

 -Այստեղ հումորային դաշտն այսօր շատ ակտիվ էհումորային սերիալներ, սկեչներ, հաղորդումներԱյդտեղ և՞ս հումորն այդքան մեծ տեղ է գրավում:

 -Տեղեկացված եմ, որ Հայաստանում այդ դաշտն ակտիվ է, հավատացեք, որ այստեղ էլ ետ չենք մնում: Տեղի դերասանների միջոցով տարբեր միջոցառումներ ենք ստեղծում, նաև Հայաստանից շատ հումորիստներ են ժամանում:

 -Գո՞հ եք ժամանակակից հումորից:

 -Ինձ համար ժամանակակից հումոր ասվածը դասական արտահայտություն է: Հումորը միշտ էլ հետաքրքրիր է` լինի երեկ, թե այսօր: Ուղղակի նուրբ ու կարևոր հարց է` ո՞վ է անում այդ հումորը: Ի վերջո, կարևորը մատուցման ձևն է:

 -Կարողանո՞ւմ եք Ձեր աշխատանքով ապահովել ընտանիքի պահանջները, թե՞ կողմնակի բիզնես ունեք:

 -Ես հիմնականում զբաղվում եմ իմ հեռուստածրագրով, որը թեև 10 տարուց ավելի է, որ եթերում է, բայց շարունակում է մեծ պահանջարկ ունենալ: Նաև, տարբեր ներկայացումներում եմ խաղում, համերգային ծրագրերի եմ մասնակցում: Մի խոսքով, շատ ակտիվ եմ իմ բնագավառում, երբեք չեմ նահանջում: Փառք Աստծո, ամեն ինչ հասցնում եմ, շատ լավ է:

Այսօր շատերն են մեկնում ԱՄՆայդտեղ մշտական բնակության եկած շատ դերասաներերգիչներ ունենք: Իսկապե՞ս կյանքը հեշտ է ԱՄՆ-ում:

 -Ամերիկայում երբեք էլ կյանքը հեշտ չի եղել, հատկապես շոու-բիզնեսի առումով: Մեկի մոտ ամեն ինչ ստացվում է, հաջողվում, մյուսի մոտ` ոչ: Շատերը հենց այդպես էլ մտածում են` կյանքը հեշտ է այստեղ, դրա համար էլ գալիս են, բայց…

 -Գրիշա, նորից վերադառնանք Ձեր անձնական կյանքին. գիտեմ, որ դուք ամուսնացած եք երգիչ Արամ Ասատրյանի դստեր հետ… Հայրերը միշտ շատ կապված են լինում դստրիկներին: Սկզբնական շրջանում դժվար չէ՞ր «լեզու գտնել» Արամ Աստրյանի հետ, համոզել:

 -Շատ ճիշտ եք ասում, իսկապես հայրերը կապված են դուստրերին, դա ինքս էլ զգում եմ (ժպտում է): Ինչ վերաբերում է Արամ Ասատրյանին, ապա իսկապես, շատ բարդ էր. նախ, ես նրա, իր որդիների հետ ընկերություն էի անում, այդ պատճառով չէի կարողանում բարձրաձայնել, ասել` եկա, տեսա, հավանեցի ու վերջ… Գիտակցում էի, որ սա շատ նուրբ հարց է և այս հարցին պետք է մի փոքր մտածելով մոտենալ, որպեսզի հանկարծ չվնասեմ ինձ համար շատ սիրելի, այսքան հրաշալի ու փխրուն իմ սիրած էակին:

 -Գտա՞ք ելքը:

 -Այնպես ստացվեց, որ Արամ և Արտաշ Ասատրյանները հյուրախաղերով պետք է մեկնեին Եվրոպա, ինձ էլ առաջարկեցին, որ Հայաստանից միանամ իրենց և որպես հանդիսավար մասնակցեմ այդ համերգային շրջագայությանը: Համաձայնեցի և մեկնեցի Փարիզ, որտեղից սկսվում էր շրջագայությունը:

Ամեն ինչ հրաշալի էր ընթանում. համերգներ, լեփ-լեցուն դահլիճներ: Անկրկնելի և ուրախ օրերից հետո մեկնեցինք Բելգիա, որտեղ նույնպես նախատեսվում էր հերթական համերգը: Այնտեղ հանդիպեցի Արամի լավագույն ընկերներից մեկին` Գուրգենին, հանգրվանեցի նրանց տանը: Գուրգենին պատմեցի իմ զգացմունքների և նպատակների մասին: Չգիտեի, որ նա իմ ցանկությունների մասին կպատմեր Արամի: Բայց մի երեկո ինձ անակնկալ արեց և ասաց, որ Արամին ամեն ինչ պատմել է: Այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց:

Առավոտյան բոլորս մի հանդիպման պետք է լինեինք, այնտեղ էր լինելու նաև Արամ Ասատրյանը: Մի տեսակ շատ կաշկանդված գնացի այդ հանդիպմանը: Արամը նստած էր բազմոցին: Մի պահ նայեց ինձ և ասաց (ի դեպ, նա անսահման հումորով մարդ էր և երբեք նրանից կոպիտ կամ չար արտահայտություններ չէիր լսի). «Դու այլևս մեզ հետ չես կարող շարունակել շրջագայությունը»: Ասացի, որ ամեն ինչ պարզ է: «Դու պետք է գնաս Հայաստան, մի քիչ «շտանգա» պարապես, ուժեղանաս, որ քո հարցերն ինքդ լուծես, ոչ թե ուրիշները»: Ես մի պահ վատ զգացի, հասկացա, որ իսկապես պետք չէր զգացածիս մասին բարձրաձայնել, Գուրգենին պատմել: Բայց ի՞նչ արած` եղածը եղած էր: Հասկացա, որ վերջ դրվեց մեր ընկերությանը, այն ամենին, ինչը ցանկալի էր: Սակայն չմեղադրեցի նրա ընկերոջը, այլ մի պահ նույնիսկ ոգևորվեցի ու ներքուստ ուրախացա, որ այդ մասին գոնե արդեն տեղյակ է:

Գուրգենն ինձ ասաց. «Կգնաս Հայաստան ու կսկսես քո կյանքի արդեն իրական ու նոր էջը»: Զրույցի ժամանակ Արամն իրեն ասել էր. «Ես հավանում եմ այդ տղային, բայց դա իմ աղջկա որոշումն է: Եթե կարող է, թող պայքարի և հասնի»: Վերադարձա Հայաստան` մտքումս պահելով այդ նախադասությունը: Պայքարեցի և հասա (ժպտում է):  Իսկապես, շատ հետաքրքիր ճանապարհ եմ անցել, սակայն կարևորն այն է, որ հասել եմ իմ գերնպատակին, ինչի համար շատ երջանիկ եմ, երբեք չեմ փոշմանել:

 -Հետագայում ինչպե՞ս դասավորվեցին փեսա-աներ հարաբերությունները:

 -Ամեն ինչ իր տեղն ընկավ, մեր հարաբերությունները եղել են ջերմ, փոխադարձ հարգանքի հիման վրա: Շատ եմ ափսոսում, որ նա այդքան շուտ հեռացավ կյանքից: Շատ անելիքներ ուներ: Նրա բացակայությունը շատ է զգացվում: Նա հրաշալի հայր ու սիրող ամուսին էր, անկրկնելի պապիկ, լավ ընկեր ու շատ լավ մարդ: Այսօր նրա գործը շարունակում են իր որդիները` Արտաշը և Տիգրանը: Նրանք նույնպես շատ լավ, հրաշալի տղաներ են, ինձ համար վաղուց արդեն եղբայրներ:

 -Գրիշա, երբևէ մտածե՞լ եք Հայաստան վերադառնալու մասին:

 -Ես ամեն օր եմ մտածում Հայաստան վերադառնալու մասին:

 -Վերջին անգամ ե՞րբ եք Հայաստան այցելել:

 -Երկու տարի առաջ:

 -ԱՄՆ մեկնելուց հետո Ձեր հարազատներին Ձեզ մո՞տ եք տարել, թե՞ նրանք ապրում են Հայաստանում:

 -Ոչ, այս տարիների ընթացքում եղբայրս է միայն մեկ անգամ ինձ հյուր եկել: Նա Ռուսաստանում է ապրում, հրաշալի ընտանիք ունի: Երբ եկավ, առաջարկեցի այստեղ ապրել, բայց հրաժարվեց` ասելով, որ երկար տարիներ է, հաստատվել է Ռուսաստանում, սա շատ լավ երկիր է, բայց իր համար չէ: Կցանկանայի, որ հայրս տեսներ իմ հաջողությունները, ընտանիքիս: Բայց կյանքը շատ դաժան գտնվեց նրա նկատմամբ: Կյանքից շուտ հեռացավ և չհասցրեց վայելել այդ ամենը: Մայրս ապրում է Երևանում, շատ հաճախ լինում է եղբորս մոտ: Արդեն իր գործերն ընթացքի մեջ են, շուտով կմիանա ինձ: Չենք թողնում, որ մեզ երկար կարոտի, հաճախ ենք լինում Հայաստանում: Ինչ վերաբերում է հարազատներիս, ապա ասեմ. ինչպես իմ, այնպես էլ բոլորի համար այս երկրում ապրելու տեղ կա, բայց ես առիթ չեմ հանդիսանա նրանց այստեղ բերելու: Եթե կցանկանան, թող գան, բոլորին էլ մեծ սիրով կընդունեմ… Այստեղ այնքան էլ հեշտ չի կայանալը, շատ դժվարություններ կան: Օտարությունը երբեմն շատ է ընկճում: Հայրենիքն ուրիշ բան է:

 -Բալիկներ ունե՞ք:

 -Այո, զույգ աղջիկներ ունեմ` Էլլան և Լիան: Նրանք ընդամենը 4 տարեկան են: Կինս շատ հոգատար մայր է, խելացի և անկրկնելի: Դաստիարակված անձնավորություն է, ինչը գալիս է իր ծնողներից: Նրա հայրիկի մեջ այնքան սեր ու նվիրում կար, որ չէր կարող այդ ամենն իր զավակներին չփոխանցել: Ես երջանիկ եմ, որ իմ ընտրությունը հենց իմ կինն է:

 -Ձեր բալիկները տիրապետո՞ւմ են հայերենին:

 -Ասեմ ավելին` նրանք դեռևս միայն հայերենին են տիրապետում:

 -Մկրտվա՞ծ են:

-Այո, նրանք արդեն հայ քրիստոնյա են: Նրանց մկրտությունը կայացավ նախորդ տարի` իրենց իսկ ծննդյան օրը: Կնքահայրն իմ լավ ընկեր և ժողովրդի սիրելի Արմենչիկն է: Նրա հետ արդեն ջերմ բարեկամներ դարձանք: Հպարտանում եմ իրենով, ուրախանում իր հաջողություններով:

 -Այժմ Ձեր կինն ինչո՞վ է զբաղվում այդտեղ. աշխատո՞ւմ է, թե՞գտնում եք, որ կնոջ տեղը խոհանոցում է ու երեխաների կողքին:

 -Երբեք այդպես չեմ մտածել: Բայց ասեմ, որ կինս հրաշալի խոհարար է, այդ հմտությունները ժառանգել է իր մայրիկից` իմ շատ սիրելի լուսահոգի զոքանչից: Այժմ կինս չի աշխատում, զբաղվում է երեխաների դաստիարակությամբ: Բայց նա շատ լավ ձայնային տվյալներ ունի, շատ լավ երգում է: Ուզում եմ շեշտել, որ նրան շա~տ եմ սիրում:

 -Կա՞ մի բան կյանքում, ինչի համար զղջացել եք:

-Զղջացե՞լ: Չգիտեմ, կան բաներ, որոնց պատճառով հիասթափություն եմ ապրել, բայց զղջման զգացողություններ չեմ ունեցել:

 -Շնորհակալ եմ անկեղծանալու համար: Ինչպե՞ս կեզրափակեք մեր զրույցը:

 -Ես ևս շնորհակալ եմ: Ուզում եմ, որ հայերն ամենուրեք միշտ լավ ապրեն: Թող աշխարհում խաղաղություն լինի, մարդիկ միշտ ժպտան, ուրախ լինեն ու անհոգ…

Նելլի Մարգարյան

School purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance Global