Իրանում Կրակի տոնի հետևանքով առնվազն 19 մարդ է մաhացել, առնվազն 5568-ը՝ վիրավnրվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանում Կրակի տոնի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, առնվազն 5568-ը՝ վիրավորվել, գրել են ԶԼՄ-ները։
Տուժածների թիվը կազմել է 5568 մարդ։ Նրանցից 338-ը կորցրել են վերջույթներ, 1557-ը ստացել են աչքի վնասվածքներ:
Չնայած ոստիկանության նախազգուշացումներին պայթուցիկ նյութերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործման դեմ՝ դրանց կիրառումը վերահսկելու համար, մահերն ու վնասվածքները չի հաջողվել կանխել:
Չահարշանբե-Սուրին (Կրակի տոն) իրանական հնագույն կրակի փառատոն է Նավրուզի նախօրեին: Այն նշանավորում է գարնան գալուստը և բնության վերածնունդը: Ավանդաբար, փառատոնի ժամանակ մարդիկ ցատկում են խարույկի վրայով և կիրառում հրավառություն, ինքնաշեն պայթուցիկներ:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



