Yerevan, 05.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ոչ միայն պորտվեյն. ինչպես փյունիկցիները փառք բերեցին պորտուգալացիներին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պորտուգալիան այն երկրներից է, որտեղ հին ժամանակներից են տիրապետել գինեգործության արհեստին: Այնտեղ առաջին խաղողի այգիները տնկվել են փյունիկցիների կողմից: Նրանք էլ հենց սկսել են պատրաստել առաջին գինիները։ Այստեղ զարմանալի ոչինչ չկա. երկրի շատ շրջաններ իդեալական են խաղող աճեցնելու համար՝ շնորհիվ կլիմայի և հողի կազմի:

Մինչ օրս, ըստ հետազոտողների մեծամասնության, տեղական խաղողի այգիներից որոշներն իրենց պատմությունը տանում են դեպի փյունիկցիների տնկարկները, և հենց այնտեղ են ստացել խաղողի այն եզակի տեսակները, որոնք հնարավոր չէ գտնել աշխարհի ոչ մի այլ վայրում: Պարզվում է, որ այդ խաղողի այգիներն արդեն մոտ երկուսուկես հազար տարեկան են, այսինքն՝ գործնականում մի տեսակ կենդանի պատմություն են, որին կարող է «միանալ» ցանկացած զբոսաշրջիկ կամ պարզապես խանութում նմանատիպ խմիչք պատվիրած գնորդ։

Հին հռոմեացիները, նվաճելով այն տարածքները, որոնք այժմ մաս են կազմում Պորտուգալիայի, լրջորեն զբաղվել են նաև խաղողագործությամբ՝ զգալիորեն մեծացնելով խաղողի այգիների տարածքները և այդ հռոմեական նահանգը վերածելով գինեգործության խոշոր կենտրոնի: Միջնադարում գինեգործությանը այնտեղ, ինչպես և ամբողջ Եվրոպայում, աջակցում էին վանքերը, որոնք գինին օգտագործում էին ինչպես իրենց կարիքների, այնպես էլ վաճառքի համար։ Տեղի ազնվականությունը ևս զգալի պլանտացիաներ է ունեցել։ Հենց այդ ժամանակ էլ ձևավորվել են գինեգործական հիմնական շրջանները, որոնցից ամենահայտնին դարձել է Մադեյրան։ Բայց Վինու Վերդեն, Դոուրուն, Դաոն, Բայրադան, Ալենտեժուն և Կուլարեցը նույնպես ունեն իրենց առավելությունները, և դրանցից յուրաքանչյուրը կարող է առաջարկել խմիչքներ, որոնք չեն զիջում եվրոպական լավագույն ապրանքանիշերին։

Երկար ժամանակ գինին պատրաստվում էր միայն կենցաղային օգտագործման համար, սակայն աստիճանաբար սկսել են ավելի ու ավելի շատ ալկոհոլ ուղարկել վաճառքի, իսկ հետո՝ արտահանման։ Ամեն ինչ սկսվել է անգլիացիներին գինու վաճառքից, ինչին մեծապես նպաստել են անգլո-ֆրանսիական անվերջանալի պատերազմները։ Երբ ֆրանսիական շուկան փակվել է Մեծ Բրիտանիայի համար, գինիների նոր մատակարարների կարիք է առաջացել, և Պորտուգալիան է դարձել մատակարարներից գլխավորներից մեկը։ Ըստ պահպանված փաստաթղթերի, պորտվեյն գինին է առաջինն ուղարկվել համտեսի 1367 թվականին։ Խմիչքը ակնհայտորեն համեղ է եղել, քանի որ, չնայած մրցակցությանը, թե ով կդառնա ամենաուժեղ ծովային տերության մատակարարը, մեծ քանակությամբ պորտուգալական գինով բեռնված նավերն սկսել են ավելի ու ավելի հաճախակի մտնել բրիտանական նավահանգիստներ:

Մեր օրերում Պորտուգալիան զարգացած գինեգործությամբ երկիր է, և այնտեղ կարելի է գնել և՛ մեծ գործարանում արտադրված և ամբողջ աշխարհում հայտնի գինիներ, և՛ փոքր գինեգործարաններից մեկում ստեղծված ըմպելիք, որտեղ աշխատանքներն իրականացվում են ավանդական մեթոդներով, և թվում է, թե ժամանակը կանգ է առել։ Ուղղակի նման «հազվադեպություն» փորձելու համար մարդիկ ստիպված պետք է անձամբ գնան Պորտուգալիա։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the FullestUcom Launches 5G Network in Yerevan, Introducing Armenia’s Largest 5G Coverage