Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Արդյո՞ք որևէ լավատեսության հիմք է տալիս ձեռք բերված պայմանավորվածությունը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

kommersant.ru–ն գրում է, որ մարտի 13ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել խաղաղության պայմանագրի շուրջ, որը կարող է վերջ դնել 1980-ականների վերջից շարունակվող հայ– ադրբեջանական հակամարտությանը։ Շուտով խոսել է նաև Հայաստանի ԱԳՆ-ն, որն ի սկզբանե առաջարկել էր հրապարակել կողմերի համատեղ հայտարարությունը այդ մասին, սակայն մերժում էր ստացել։ «Այսպիսով, խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է խորհրդակցություններ սկսել Ադրբեջանի Հանրապետության հետ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ»,- հայտնել են գերատեսչությունից։ Նիկոլ Փաշինյանն էլ մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հեռախոսազրույցով տեղեկացրել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ձեռք բերված առաջընթացն աննկատ չի մնացել նաև Արևմուտքում. ԱՄՆ-ն և ԵՄ-ն ողջունել են Երևանի և Բաքվի ջանքերը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը բաղկացած է 17 կետից, որոնց մեծ մասի բովանդակությունը դեռևս չի հրապարակվել։ Միաժամանակ, հայտնի են երկու վիճելի կետեր, որոնք խանգարում էին փաստաթղթի համաձայնեցմանը. դրանք են՝ փոխադարձ հայցերից հրաժարվելը և հայ-ադրբեջանական սահմանին արտաքին ուժեր չտեղակայելու պարտավորությունը։

Վերջին կետն ուղղակիորեն վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելությանը, որը 2023 թվականի փետրվարի 20-ից է տեղակայված սահմանի հայկական կողմում։ 2025 թվականի հունվարին առաքելությունը երկարաձգվել է ևս երկու տարով։ «Հայաստանը համաձայնել է, որ խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերը չպետք է երրորդ երկրների ուժեր տեղակայեն ընդհանուր սահմանի պարագծով»,- մարտի 13-ի երեկոյան հաստատել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ փաստաթուղթը, որի նախապատրաստումն ակտիվացել է 2022 թվականին, այս ընթացքում «զգալի էվոլ յուցիայի» է ենթարկվել։ «Եվ այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ չենք կարող համաձայնության գալ իդեալական ձևակերպումների շուրջ, մենք դա քննարկեցինք Անվտանգության խորհրդի ձևաչափով և եկանք այն եզրակացության, որ ներկայիս բովանդակությունը կարելի է համարել փոխզիջումային տարբերակ»,-պարզաբանել է վարչապետը։

Սակայն նույնիսկ հաշվի առնելով հենց այդ փոխզիջումների ձեռքբերումը՝ մյուս կարևոր հարցերն են մնում փակագծերից դուրս։ Այդ մասին շուտով հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հիշեցնելով իրենց լրացուցիչ պահանջների մասին, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և Հայաստանի Սահմանադրությունը։ Հայաստանի Սահմանադրության նկատմամբ Բաքվի պնդումները հիմնված են այն փաստի վրա, որ հիմնական օրենքը հղում է պարունակում 1990 թվականի Անկախության հռչակագրին, ըստ որի, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է: Ադրբեջանն այդ կետը համարում է տարածքային պահանջ իր նկատմամբ։ Ու թեև Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ այդ թեզի հետ, այնուամենայնիվ, նա մտադիր է հանրաքվե անցկացնել նոր Սահմանադրության ընդունման համար, որը «կապահովի երկրի կենսունակությունը նոր աշխարհաքաղաքական պայմաններում»։ Հանրապետության արդարադատության նախարարությունը մտադիր է նոր փաստաթղթի տեքստը նախապատրաստել մինչև 2026 թվականի հունիսը։ Այնուամենայնիվ, նման ծրագրերը լայն աջակցություն չեն վայելում, ընդդիմությունը կարծում է, որ Հայաստանի վարչապետը նման կերպ կատարում է Բաքվի պահանջը։ Բացի դա, փետրվարին Gallup International-ի կողմից անցկացված հարցման համաձայն Հայաստանի քաղաքացիների 59,6 %-ը դեմ է Սահմանադրության փոփոխությանը։

Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման իր պահանջը հիմնավորում է նրանով, որ 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը գտնելու համար ստեղծված ձևաչափը կորցրել է իր արդիականությունը։ Ավելին, խմբի գործունեությունը դադարեցվել էր 2022 թվականից, քանի որ նրա համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, դադարեցրել էին համագործակցությունն այդ խմբում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջերս շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության անհրաժեշտություն իսկապես չի լինի «հարաբերությունների կարգավորումից հետո, հատկապես խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո»։ Այնուամենայնիվ անհասկանալի է մնում, թե Բաքուն ինչպե՞ս է վերաբերվում այդ ամենին: Խաղաղության համաձայնագրի տեքստում չկա տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, բայց դա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման առանցքային խնդիրներից է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ համաձայնագիրը միայն ցույց է տալիս «տարբեր ոլորտներում համագործակցելու պատրաստակամությունը, այդ թվում տրանսպորտի, տարանցման և տնտեսական հարցերում»։

Բաքուն պնդում է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի բացումը՝ վկայակոչելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին: Փաստաթղթի համաձայն, Հայաստանը «երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը», իսկ տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը։ Հայաստանը, սակայն, առաջարկել է այլընտրանքային տրանսպորտային նախագիծ («Խաղաղության խաչմերուկ»), որը ենթադրում է, որ ամբողջ ենթակառուցվածքները կգործեն այն երկրների՝ Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ինքնիշխանության և իրավասության ներքո, որտեղով դրանք անցնում են, և դա՝ առանց Ռուսաստանի մասնակցության։ Բայց Իլհամ Ալիևն ասել է, որ, առանց Բաքվի համաձայնության, այդ նախագիծը «ընդամենը մի թղթի կտոր է»։

Այս բոլոր չլուծված խնդիրների ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում ձեռք բերված առաջընթացը միայն զգուշավոր լավատեսության տեղիք է տալիս։ Ավելին, Բաքուն վաղաժամ է համարում խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի և ժամկետների քննարկումներ սկսելը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement