Yerevan, 11.May.2026,
00
:
00
BREAKING


Վարորդները կարող են երկար ժամանակ ձեռքերը ղեկից հետ քաշել, բայց կառավարելու պատասխանատվությունից չեն ազատվի. ե՞րբ առավել զանգվածային կդառնա ինտելեկտուալ մեքենավարումը

LIFE

Վերջին շրջանում ինտելեկտուալ մեքենավարումն արագ տեմպերով իրականություն է դառնում։  Մասնավորաբար, չինական Changan, BYD, Geely և այլ ավտոարտադրողներ հրապարակել են ինտելեկտուալ վարման ժողովրդականացման ռազմավարություններ։ Օրինակ՝ Changan-ի «Beidou Tianshu 2.0» ծրագիրն առաջարկում է առաջիկա երեք տարվա ընթացքում թողարկել 35 ինտելեկտուալ թվային ավտոմեքենա։ BYD-ն հայտարարել է, որ բոլոր մոդելները զինված կլինեն «Աստծո աչքը» բարձրակարգ ինտելեկտուալ վարման համակարգով։ Geely-ն թողարկում է «Qianli Haohan» ինտելեկտուալ վարման համակարգը՝ հիմնված AI «համաշխարհային մոդելի» և այլ տեխնոլոգիաների վրա։ Այս և մի շարք այլ զարգացումներ ցույց են տալիս, որ ինտելեկտուալ մեքենավարումն արագորեն մոտենում է մեզ։

«Ինտելեկտուալ վարումն այլևս անհասանելի, հազվագյուտ բան չէ, այլ ավելի շատ վարելու անվտանգությունն ապահովող և հոգնածությունը նվազեցնող կարևոր գործիք»։ Վերջերս կայացած մամուլի ասուլիսում BYD-ի խորհրդի նախագահ Ուան Չուան Ֆուն ցուցադրել է Կուեյճոու նահանգում լեռնային շրջանների ճանապարհների իրական փորձարկումների տեսանյութ։ Ինտելեկտուալ վարման բարձրակարգ համակարգով հագեցած BYD թեթև մարդատար ավտոմեքենան, թանձր մառախուղի մեջ նկատելով ճանապարհն անցնող ոչխարների հոտը, միանգամից զիջել է ճանապարհը և միացրել վթարային լույսերը՝ զգուշացնելու հետևից եկող մեքենաներին։

Ըստ տեղեկությունների, Geely-ի կողմից թողարկված «Qianli Haohan» ինտելեկտուալ վարման համակարգը, հիմվելով Geely-ի կողմից մշակված AI Drive մեծ մոդելի վրա, կարող է ստեղծել ալգորիթմի ուսուցմանը համապատասխանող ցանկացած սցենար և տվյալ,  ինչպես նաև ինտելեկտուալ վարման համակարգի համար «վիրտուալ ուսուցման աշխարհ»։ Վարելու տարատեսակ հազվագյուտ կամ վտանգավոր սցենարների ստեղծման միջոցով, ինչպիսիք են անսպասելի հայտնված հետիոտնը, խիտ մառախուղի պատճառով ցուցիչի խափանումը, GPS ազդանշանի կորուստը և այլն, բարելավվում է բարդ պայմաններում ավտոմատ կառավարման համակարգի արձագանքելու ունակությունը։

Ինտելեկտուալ վարումը ժողովրդականացնելու համար գլխավորն ամեն կերպ ծրագրային և ապարատային ապահովման արժեքը նվազեցնելն է։

Առաջիկայում էլ ավելի հետաքրքիր ծրագրեր են սպասվում։ Xiaopeng-ը նախատեսում է այս տարվա երրորդ եռամսյակում հասնել L3-ի ամբողջական սցենարի անցմանը։ Changan-ը հայտարարեց, որ ինտելեկտուալ վարման առումով 2026 թվականին Tianshu Intelligent Driving-ը կհասնի ինքնուրույն վարման L3 ամբողջական սցենարին, իսկ 2028 թվականին կհասնի L4 ֆունկցիայի ամբողջական սցենարին։ BYD-ը հայտարարել է, որ 2025 թվականի երրորդ եռամսյակում կսկի L3 քաղաքային նավիգացիոն համակարգի զանգվածային արտադրությունը Yangwang U9 մեքենաների վրա։ Բացի այդ, Huawei-ը, NIO-ն և Li Auto-ն հայտարարել են, որ այս տարի կթողարկեն  L3 ֆունկցիայով մեքենաների մոդելներ։

Սակայն, որպեսզի L3 մակարդակի ինքնավար մեքենաներն իրոք հասանելի լինեն ավելի շատ մարդկանց, անհրաժեշտ է հնարավորինս արագ օրինական մակարդակում հստակեցնել վարորդների և ավտոմոբիլային ձեռնարկությունների պարտականությունների բաժանումը։

Չինաստանի ավտոմեքենաների սեփականատերերի հարցումը, որն ացնկացվել է J.D. Power մարքեթինգային կազմակերպության կողմից, ցույց է տվել, որ թեև L2.5 և ավելի բարձր գործառույթների տեղադրման մակարդակը հասել է 37 %-ի, սակայն օգտատերերի կողմից բարձր հաճախականության օգտագործման մակարդակը 15 %-ից ցածր է, իսկ համակարգի նախազգուշացման «կեղծ գործարկումները» և կառավարման սահմանների անորոշությունը հիմնական թույլ կետերն են։ L3-ի իրական զանգվածային արտադրությունը կնշանակի, որ վարորդները կարող են երկար ժամանակ ձեռքերը ղեկից հետ քաշել, բայց, միևնույն ժամանակ, պետք է ստանձնեն կառավարելու պատասխանատվությունը։ Առանց կանոնակարգի, որը հստակորեն սահմանում է մարդու և մեքենայի կառավարման սահմանները, դժվար կլինի առևտրային ծրագրի իրականացումը։

Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվության նախարարության տվյալները ցույց են տալիս, որ 2024 թվականի առաջին կեսին այդ երկրում L2 և ավելի բարձր մակարդակի վարման ժամանակ ինտելեկտուալ օգնության համակարգերով նոր մեքենաների ներթափանցումը կազմել է 55,7 %։ Հետազոտող Ճան Յոն Վեյը կանխատեսում է, որ 2025 թվականին այս տվյալները կհասնեն մինչև 65 %-ի։

Սկզբնաղբյուր՝ http://www.news.cn/tech/20250314/93903eacd7b14075b0b6aa47984d0a3f/c.html

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG