16 մարդ է զոհվել ԱՄՆ մի քանի նահանգների պատուհասած փոթորիկի և տորնադոյի հետևանքով
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
16 մարդ է զոհվել ԱՄՆ-ի մի քանի նահանգների պատուհասած փոթորիկների և տորնադոների հետևանքով, տասնյակ վիրավորներ կան, հաղորդել է NBC News-ը։
Նշվում է, որ Արկանզաս, Իլինոյս, Ինդիանա, Կենտուկի, Միսիսիպի, Միսսուրի և Տեխաս նահանգներում մոլեգնած փոթորիկն ու տորնադոն սպառնալիք է ներկայացնում մոտավորապես 138 միլիոն մարդու համար։
Բացի այդ, ուժգին փոթորիկը հանգեցրել է անտառային հրդեհների տարածմանը, վերը նշված տարածքներում հրդեհի արդեն իսկ 100 օջախ է հայտնաբերվել։
Տարերային աղետի հետևանքով ավերվել են շենք-շինություններ, գրանցվել են էլեկտրամատակարարման խափանումներ։ Էլեկտրականությունից զրկված է 300 000 սպառող։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity



