Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Նախ՝ Նիկոլին պետք է հեռացնել. Ադրբեջանի էլ ի՞նչ պահանջներ է նա պատրաստ կատարել. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru–ն «Կանխատեսել են Քոչարյանի ու Սարգսյանի արտահանձնում Ադրբեջանին» վերնագրով հոդվածում գրում է, թե Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին առաջնորդների դատավարության ընթացքում բացահայտվում են չճանաչված պետության գործունեության համար «Հայաստանի պատասխանատվության մասին» կարևոր փաստեր։ Միաժամանակ նա հասկացրել է, որ իր հայտարարությունը պատասխանն է Բաքվում տեղի ունեցող լսումների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների արձագանքին։ Հաջիևի խոսքով, դատավարության դեմ անհարկի քարոզչություն անելու փոխարեն, Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի իր երկրի հետ։ Մասնավորապես, Երևանը կարող է օգնել Բաքվին՝ վերականգնել անցումային արդարադատությունը և հաստատել կայուն խաղաղություն տարածաշրջանում։ «Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների նոր մեկնարկի անկեղծ ցանկությունը, ի թիվս այլ բաների, կցուցաբերվի Հայաստանի պատրաստակամությամբ՝ ճանաչելու իր պատասխանատվությունը և արտահանձնելու ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին, հատկապես նրանց, ովքեր ներկայումս թաքնվում են Հայաստանում։ Եթե Երևանը կարծում է, որ այդ հանցագործությունները ժամանակի ընթացքում կմոռացվեն, ապա շատ է սխալվում»,- նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Հաջիևի առաջարկին Հայաստանում առաջինն արձագանքել են ընդդիմության ներկայացուցիչները։ Այսպես, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ դեռ 2021 թվականի մարտին ինքը կանխատեսել էր Բաքվի պահանջը՝ Ղարաբաղի ղեկավարներին իրեն հանձնելու։ Միաժամանակ Շարմազանովը չի բացառել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է համաձայնեցված գործել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Հաջիևը Հայաստանից բացահայտ պահանջում է հանձնել Արցախյան ազատամարտի առաջնորդներին: Խոսքն առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասին է (ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները): Արդյո՞ք հնարավոր է բացառել, որ Նիկոլը չի կատարի Ադրբեջանի պահանջը: Դա կանխելու համար Նիկոլին պետք է հեռացնել»,- հայտարարել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը։

Իր հերթին խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Հաջիևի հայտարարությունը համարել է Բաքվի կողմից խաղաղության պայմանագրի կնքման հերթական պահանջի ձևավորման նշան։ «Հայաստանի իշխանությունների անկեղծությունը «գնահատելու» համար Ադրբեջանը պահանջում է, որ նրանք պատասխանատվություն ստանձնեն «ռազմական հանցագործություններ» կատարելու հարցում «ագրեսորի», «օկուպանտի» դերի համար, ինչպես նաև Բաքվին հանձնեն այն գործիչներին, ովքեր Ադրբեջանի իշխանությունների կողմից ներկայացվում են որպես հանցագործ»,-նշել է Աբրահամյանը։

«Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն ng.ru-ի հետ զրույցում ասել է, որ հայ քաղաքական գործիչները ճիշտ են անում, որ անհանգստանում են։ «Առաջին հերթին՝ անջատողականները դատարանում պնդում են, որ իրենք հրամաններ են ստացել Երևանից, թեև երկար տարիներ փորձել են ԼՂՀ-ն ներկայացնել որպես անկախ սուբյեկտ։ Դատարանում կրկին պարզ դարձավ, որ դա սուտ է։ Օրինակ՝ վերջին անջատողական առաջնորդ Արայիկ Հարությունյանը դատարանում հայտարարեց, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկզբում հանդես է եկել Բաքվի հետ կապիտուլ յացիայի շուրջ բանակցությունների օգտին։ Այդ հարցը նա քննարկել է Փաշինյանի հետ։ Բայց Հայաստանի վարչապետը նրան պատասխանել է, որ ադրբեջանական բանակի հետ ռազմական գործողությունները պետք է շարունակվեն»,- ասել է փորձագետը։

Շահինօղլուն նաև ընդգծել է, որ Քոչարյանն ու Սարգսյանը ԽՍՀՄ-ի վերջին տարիներին Ղարաբաղում հայերին ապստամբության հրահրելու գործում առանձնահատուկ դեր են ունեցել: Նրա խոսքով, նրանք նախ հանրահավաքներ են կազմակերպել Ստեփանակերտում, իսկ հետո սկսել են զինել տեղի բնակչությանը։ «Դրանից հետո զինված հարձակումներ են սկսվել Ղարաբաղի ադրբեջանական բնակավայրերի վրա, զոհերի թիվն ավելացել է»,- ասել է Շահինօղլուն։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա, ըստ փորձագետի, Ադրբեջանը ձգտում է ստորագրել այն, սակայն դա չի նշանակում, որ երկրի բնակիչները կմոռանան նախկինում կատարված հանցագործությունների մասին։

Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը չի բացառել, որ Քոչարյանի և Սարգսյանի արտահանձնումն Ադրբեջանին կարող է դառնալ հաշտության պայմանագրի ստորագրման պայմաններից մեկը։ «Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, որ Բաքուն այդ պահանջը նախապայման կդարձնի խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ավելին, խաղաղության պայմանագրի ստորագրման Ադրբեջանի իշխանությունների պահանջներից մեկը միմյանց դեմ հայցերի փոխադարձ հետ կանչելն է»,- եզրափակել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement