Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


«Մի անգամ դպրոցում 2․ վերջին պահապանը» ընտանեկան ֆիլմն արդեն կինոթատրոններում է

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Մի անգամ դպրոցում 2․ վերջին պահապանը» ընտանեկան կինոնկարը, որն անտարբեր չի թողնում  հանդիսատեսին և քարոզում է սիրել գիրն ու գրականությունը, լինել համարձակ ու հույսը չդնել ոչ ոքի վրա, այսուհետ հնարավոր է դիտել կինոթատրոններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 13-ին «Կինոմոսկվա»-ում:

Կինոնկարում դպրոցի գրադարանավար Վաչիկն ինչ-որ հրաշքով անհետանում է, և նրա փոխարեն մեր աշխարհում է հայտնվում Դոն Կիխոտը։ Այդ ամենի միակ ականատեսը տասներկուամյա Հայկն է, որը պետք է բացահայտի այդ տեղափոխության գաղտնիքը, հասկանա, թե ինչ առեղծվածային գիրք է հանձնել իրեն Վաչիկն անհետանալուց առաջ ու թե ինչու է դպրոցի նորանշանակ տնօրեն Կոգովյանն ամեն գնով փորձում գտնել Վաչիկին ու նրա առեղծվածային գիրքը։ 

Մկրտիչ Արզումանյանը, որը մարմնավորում է Դոն Կիխոտին, ընդգծեց՝ կինոնկարի առաջին մասը՝ «Մի անգամ դպրոցում»-ը, շատ է սիրվել, ուստի ցանկացել են երկրորդ մասը նկարահանել։ «Կերպարս շատ եմ սիրում, որովհետև Դոն Կիխոտը միշտ է ինձ հետաքրքրել։ Նա դրամատիկ հերոս է, բայց այս նախագծում որոշեցինք մի փոքր այլ մոտեցում ցուցաբերել, այլ տեսանկյունից նրան ներկայացնել։ Կարծում եմ՝ լավ է ստացվել, հույս ունեմ, որ հանդիսատեսը կսիրի ֆիլմը, և այն երկար կյանք կունենա»,-նշեց դերասանը։

Նրա խոսքով՝ կինոնկարը բազմաթիվ հաղորդագրություններ ունի, ասելիք և չի բացառվում, որ շարունակություն ունենա։  «Ամենակարևոր ուղերձը սերն է դեպի գրքեր, խոսվում է նաև այլ կարևոր արժեքների մասին»,-ասաց նա։

Արզումանյանը խոստովանեց, որ նկարահանումները դժվար, երբեմն ծանր պայմաններում են անցել։  Ամռան ամենաշոգ օրերին են աշխատել՝ գրիմով, տաք հագուստով։ «Դժվար է, բայց, երբ ընթացքը հաջող է, երբ որոշ բաներ ինքդ ես հավելում կերպարին, հարստացնում ես հետաքրքիր գրված սցենարն ու սյուժեն, ոգևորվում ես, խոչընդոտներն ու բացասական երևույթները չեն ազդում վրադ, ուղղակի ուրախ գնում ես տուն ու լիցքավորված վերադառնում նկարահանման հրապարակ, որպեսզի ևս մեկ ճանապարհ անցնես»,-ասաց դերասանը։

Ֆիլմում խաղում են նաև Վահագն Գալստյանը, Սամսոն Ստեփանյանը, Անահիտ Մանուկյանը, Նիկոլ Ղուկասյանը, Արա Սարգսյանը։ Կինոնկարը նկարահանվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի աջակցությամբ։ Բեմադրող ռեժիսորը Հարություն Խալաֆյանն է, բեմադրող օպերատորը՝ Հովհաննես Պողոսյանը, սցենարը՝ Նարեկ Ավագյանի։ 

Ավագյանի խոսքով՝ ֆիլմի առաջին մասն ավելի նեղ թեմաներ է շոշափում, այն պատմում է հերոսության, ընկերության մասին, բայց հիմնական առանցքը գիրքն է։ «Ասելիք դեռ կար, ուստի որոշեցինք շարունակել ֆիլմն ու ավելի շատ խոսել ազգայինի մասին, դա շեշտել։ Հույս ունենք, որ մեր ասելիքը, որը փորձել ենք գեղեցիկ մատուցել, տեղ կհասնի»,-ասաց Ավագյանը։

Անդրադառնալով դերասանական կազմին՝  նա տեղեկացրեց, որ երկրորդ մասում առաջին ֆիլմից դերակատարներ գրեթե չկան, ինչի համար սցենարիստը ցավում է, քանի որ շատ սիրում է բոլորին։ «Առաջին ֆիլմի դերակատարներն արդեն մեծ են, իսկ իրադարձությունները դեռ դպրոցականներին են վերաբերում։ Ունենք նոր ուսուցիչներ, նոր աշակերտներ, որոնք տասը կամ տասնմեկ տարեկան են, որոնց միջոցով հորդորում ենք չհանձնվել։ Մեր խնդիրները պետք է մենք լուծենք և ուրիշ ոչ ոքի վրա հույս չդնենք»,-շեշտեց Ավագյանն ու հավելեց՝ իր խիղճը հանգիստ է, քանի որ լավ նպատակով են ստեղծել ֆիլմը, որում կա ծիծաղ, հուզմունք։ Նրա համոզմամբ՝ ո՛չ երեխաները կձանձրանան այն դիտելիս, ո՛չ ծնողները։

Ֆիլմի ստեղծագործական անձնակազմը փաստում է՝ «Մի անգամ դպրոցում» առաջին ֆիլմը նկարահանվել է շատ դժվար ժամանակներում՝ քովիդի համաճարակի շրջանում, սակայն այն դարձել է մեր օրերի առաջին դաստիարակչական կինոնկարը՝ ունենալով մեծ հաջողություն և ներկայացնելով իրական հերոսի կերպարը։ Ավելին՝ ֆիլմը համացանցում ունեցել է 4,6 միլիոն դիտում, նպաստել դպրոցական և համայնքային գրադարաններում այցելուների աճին՝ խթանելով ընթերցանությունը։ 

Երկրորդ մասը ևս կրթական, դաստիարակչական, մարդկային արժեքների մասին կինոնկար է՝ էլ ավելի մեծ մասշտաբի ու որակի։ Կինոնկարի ստեղծողներն արդեն երկրորդ անգամ իրականացնում են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը։ Այն կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ «Իսկական հերոսը» մրցույթի մասնակից դպրոցականները գրել են այն մասին, թե ով է իրենց համար իսկական հերոս։ Մրցույթի հաղթողները կկարողանան իրենց ամբողջ դպրոցով կինոթատրոնում անվճար դիտել ֆիլմը:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1214368

 Հետևեք մեզ՝ այստեղ

 

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference