Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Պատմությունը կեղծվում է․ տեղորոշիչ քարտեզներում որպես մզկիթ նշված է Առաքել գյուղի բնակչուհու տունը

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Արցախում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայկական բնակավայրերի և բնակելի թաղամասերի համակարգված ոչնչացումը վկայում է ոչ միայն մշակութային ցեղասպանության աննախադեպ ծավալների, այլև բացահայտ էթնիկ զտման քաղաքականության մասին: Այս հանցավոր գործելաոճի հիմնական նպատակը ժամանակավորապես բռնազավթված Արցախում հայկական ինքնության, պատմության և ներկայության լիակատար ջնջումն է»,- MediaHub-ին ասում է հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։ 

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները շարունակ կադրեր են հրապարակում օկուպացված տարածքներից։ Օրերս հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում հողին է հավասարեցվում նաև Արցախի կառավարության շենքը։ Օգտագործելով ծանր շինարարական և ռազմական տեխնիկա, համակարգված կերպով իրականացվում է հայկական պատմամշակութային ժառանգության վերացում՝ այդ գործողությունները վերածելով կանխամտածված պետական մակարդակով իրականացվող հանցագործության:

«Բնակավայրերի ոչնչացումը, որն իրականացվում է հստակ ծրագրավորված ձևով և Ադրբեջանի ուժային կառույցների անմիջական մասնակցությամբ, անառարկելիորեն փաստում է, որ այս գործողություններն իրականացվում են պետական բարձրագույն ղեկավարության ուղիղ հրահանգով: Նույն դաժան ձեռագիրը կիրառվել է նաև Նախիջևանում՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացման ժամանակ, երբ ադրբեջանական իշխանությունների հրահանգով ավերվեց հայկական բազմադարյա մշակութային ժառանգությունը՝ միջազգային հանրության աչքի առաջ: Այսօր Արցախում իրականացվող վանդալիզմն ու էթնոցիդը շարունակվում են նույն քաղաքականության տրամաբանությամբ՝ դառնալով մշակութային ցեղասպանության ևս մեկ ցցուն օրինակ»,- հավելում է Ավանեսովը։ 

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս քաղաքականությունը բացահայտ մարտահրավեր է ոչ միայն հայ ժողովրդին, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհին, քանի որ պատմամշակութային ժառանգության ոչնչացումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է:

Այս հանցավոր քաղաքականության թիրախ է դարձել նաև Հադրութի շրջանի Առաքել և Ականաղբյուր գյուղերը, որտեղ հայկական բնակավայրերի ավերումը և պատմական հիշողության ջնջումը դարձան Ադրբեջանի համակարգված գործողությունների հերթական դրսևորումը։ 

Առաքել գյուղը գտնվում է Հադրութի շրջանում, մինչ օկուպացիան ընդգրկում էր նաև Սարալանջ, Ձորագյուղ, Քարագլուխ գյուղերը: 1991 թվականին «Օղակ» ահաբեկչական գործողության արդյունքում Առաքել գյուղը հայաթափվել ու թալանվել է: Ազատագրվել է 1993 թվականի օգոստոսին:

Վանդալիզմի զոհ է դարձել նաև Առաքելի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որի վրա ադրբեջանցիները կրակ են բացել տանկերից. քանդվել է գմբեթը, թաղը և հարավային ավանդատունն ամբողջությամբ: 

«2021 թվականի հունվարի 12-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Թվիթերում հրապարակեց տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ Առաքել գյուղում զինված ադրբեջանցի զինվորականները հատուկ մեքենայի օգնությամբ ոչնչացնում են խաչքարը, իսկ զինվորականներից մեկը տեսանկահարանում է խաչքարի տապալման գործընթացը: 2023 թվականի օգոստոսի 31-ի արբանյակային լուսանկարների վերլուծությունը վկայում է, որ Առաքել համայնքի և նրա կազմում գտնվող Ձորագյուղի բնակելի շինությունների շուրջ 90 տոկոսը ավերված է: Այս փաստն ընդգծում է տարածաշրջանում տեղի ունեցած ավերածությունների մեծ ծավալն ու դրանց համակարգված բնույթը»,- նշում է նա:

Հատկանշական է, որ տեղորոշիչ քարտեզներում որպես մզկիթ նշված է իրականում բնակելի տուն, որը պատկանում է Առաքել գյուղի բնակչուհի Մարինե Գասպարյանին: Նմանատիպ կեղծ տվյալ է գրանցվել նաև Ձորագյուղում, որտեղ որպես մզկիթ ներկայացված է հասարակական նշանակության կառույց: Այսօրինակ խեղաթյուրումները ոչ միայն փաստագրական սխալներ են, այլև կարող են նպաստել պատմամշակութային ժառանգության և բնակավայրերի մասին կեղծ տեղեկությունների տարածմանը:

«Նման դեպքեր արձանագրվել են տասնյակ բնակավայրերում, ինչը խոսում է քարտեզագրական տվյալների համակարգված և միտումնավոր աղավաղման մասին: Մարտի 7-ին արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Հադրութի շրջանի մեկ այլ՝ Ակնաղբյուր գյուղը գրեթե ամբողջությամբ ոչնչացված է: Այսօր ավելի, քան երբևէ անհրաժեշտ է միջազգային հանրության համարժեք արձագանքը՝ կանխելու Արցախում համամարդկային ժառանգության վերացմանն ուղղված այս ոճրագործ քաղաքականությունը: Լռությունն ու անգործությունը միայն խրախուսում են Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի և մարդկության համընդհանուր ժառանգության վրա»,-եզրափակեց Հովիկ Ավանեսովը:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank