Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Խստապահանջ սպա էր, բայց նաև ընկեր զինվորների համար». լեյտենանտ Հարություն Բեգլարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ընկերասեր էր, ընկերներին նվիրված, դպրոցում՝ շատ պարտաճանաչ, աշխույժ երեխա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Հարությունի մայրիկը:

Նա ծնվել է Լոռու մարզի Փամբակ գյուղում: Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: «Դպրոցում լավ է սովորել, ընդունակ աշակերտ եղել: Սիրում էր «Պատմություն» առարկան, ցանկանում էր իրավաբան դառնալ»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո 20142017 թթ. ուսանել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: 2017 թականին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում կայացած ռազմական պատրաստության մրցույթին և վարժարանի սաների հետ զբաղեցրել երկրորդ տեղը: «Իմ ավագ որդին էլ է Մելքոնյանի անվան վարժարանում, Հարությունից մեկ տարի է մեծ»:

Իրավաբանի մասնագիտության մասին երազող Հարությունն ընտրում է զինվորականի մասնագիտությունը: «Որոշել էր վարժարանն ավարտելուց հետո զինվորականիրավաբան դառնալ: Դիմեցինք, բայց տեղեկացրեցին, որ այդ մասնագիտացման պահանջարկն այդ տարի չկա: Ցանկանում էր Ռուսաստանի Դաշնությունում կրթությունը շարունակել, սակայն քննություններից ռուսաց լեզվի պատճառով մեկ միավորով կտրվեց: Որոշեց իր այդքան չարչարանքը ջուրը չգցել և ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Ուսման 4 տարվա ընթացքում ստացել է 4 շնորհակալական նամակ»: 2021 թվականին ավարտելով ռազմական համալսարանը՝ Հարությունը ստանում է լեյտենանտի կոչում և ծառայության նշանակվում Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար:

Տիկին Հասմիկն ասում է՝ օրինակելի զինծառայող էր, իր գործին նվիրված: «Կարգախոսի պես մի միտք էր ասում՝ ինչին նվիրվում ես, պետք է այդ գործն անես իդեալական: Երբեք չի տրտնջացել ծառայությունից, եղել են նաև դժվարություններ, բայց դրանց մասին չի էլ բարձրաձայնել: Նվիրված էր զինվորներին, վստահ էր, որ զինվորի հետ պետք է նաև ընկերական հարաբերություններ լինեն: Խստապահանջ է եղել, տրված յուրաքանչյուր հանձնարարություն պետք է կատարվեր անթերի, բայց նաև մշտապես կանգնած է եղել իր զինվորի կողքին»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Մայրիկն ասում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ տղայի հետ ավելի հաճախ նամակների միջոցով է շփվել: «Սեպտեմբերի 9-ին ենք հեռախոսազրույց ունեցել, Հարությունը դիրքեր էր բարձրանում: Մյուս տղաս՝ Հայկս, Եղնիկներում էր ծառայում և, իմ դիմումի համաձայն, 2022 թվականին տեղափոխվեց Հարությունի մոտ: Հայկս ու Հարութս իրար կարծես փոխարինեին դիրքերում: Հայկն իջավ դիրքերից, Հարությունը բարձրացավ: Օրվա ընթացքում միշտ գրում էի Հարությունիս, զրուցում էինք առօրյայից: Սեպտեմբերի 12-ին՝ գիշերը 12-ին 2 րոպե էր պակաս, տղայիս գրեցի՝ Հարո՛ւթ ջան, բարի գիշեր: Պատասխանեց՝ բարի գիշեր, մե՛րս: Ու դա մեր վերջին զրույցն էր: Իսկ հետո սկսվել էր հարձակումը: Ցանկանում էի զանգել իրեն, բայց վախենում էի, մտածում, որ իմ զանգն իրենց տեղանքը որոշելու պատճառը կարող է դառնալ: Մյուս կողմից՝ մտքեր եմ ունենում, ինքս ինձ հաճախակի մեղադրում, որ գուցե եթե զանգեի, նման բան չպատահեր»:

Լեյտենանտ Հարություն Բեգլարյանը դիրք էր բարձրացել որպես վաշտի հրամանատարի պաշտոնակատար և 101-ից 109 դիրքերի պատասխանատու: Դիրքերից իջնելուց հետո նա էր դառնալու վաշտի հրամանատարը: Իսկ ռազմական գործողությունների ժամանակ նրա վերահսկողության տակ է եղել երեք դիրք:

Հարությունը զոհվել է սեպտեմբերի 13-ի լուսադեմին՝ Ներքին Հանդի դիրքում: Նրա ընտանիքը մեկտեղել է թշնամու հարձակման գիշերվա իրադարձությունների հաջորդականությունը: «Կեսգիշերից հինգ րոպե անց հարևան դիրքի միջտարածությունում պայթյուն է լսվել, դիրքի անձնակազմն անցել է գործողության՝ համաձայն մարտական հաշվարկի: Դիրքի անձնակազմը կրակով աջակցում էր հարևան դիրքին, հակառակորդը հասկանում է, որ այդ դիրքի անձնակազմը մեծ կորուստներ է պատճառում իրեն: Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբին չի հաջողվում գրավել 103 մարտական դիրքը: Հարձակվում են ավելի մեծ խմբով: Առավոտյան 05:30-ին տղաները տեղեկանում են, որ հարևան դիրքում բոլորը զոհվել են, և կայացնում են որոշում՝ հավատարիմ մնալ զինվորական երդմանը»: Թշնամին չի դադարեցնում հարձակումը, ավելի է սաստկացնում այն: Մնալով առանց օգնության՝ Հարությունն իր երեք զինվորի՝ Ազատի, Կարենի, Նարեկի հետ անմահանում է իրենց վստահված դիրքում: Տղաներին վստահված դիրքը ևս մնացել է թշնամուն:

Ընտանիքը 15 օր փնտրել է որդուն: «Պարզվեց, որ հենց առաջին փոխանակման ժամանակ իրեն փոխանցել են հայկական կողմին: Իրեն ուշ գտանք, քանի որ նա անճանաչելի էր: Եղբայրն է իրեն «գտել»: Եթե ինձ նկարները շուտ ցույց տային, ավելի շուտ կճանաչեի, չէինք սպասի 15 օր: Սեպտեմբերի 19-ին հայրիկին Հարությունի հեռախոսահամարից զանգ եկավ: Դա մեզ մի քիչ շփոթեցրեց: Երկու անգամ զանգ է եկել, բայց չեն խոսել»:

Տիկին Հասմիկն ասում է՝ հավատում էր, որ որդու հետ ոչ մի վատ բան չի կարող պատահել: «Գիտեի, որ նա գերի չի ընկնի: Մտածում էի, որ գուցե պատսպարված լինի ինչոր տեղ: Այդ 15 օրվա ընթացքում իրեն տեսնում էի իմ երազներում. «Մե՛րս, չմտածես՝ գալու եմ, մե՛րս, ոտքս վիրավոր է, հեռախոսս մնաց դիրքում, սաղ տոչնի ա»: Այդ երազները և իմ հավատը բոլորին հույս էին ներշնչում, որ Հարութս գալու է, չնայած իմ մեծ տղան Կապանում է եղել այդ օրերին, տեսել, որ Հարութի դիրքն էլ չկա, գիտեր, որ Հարութը չէր փախնի ու գերի չէր ընկնի: Որևէ մեկն ինձ որևէ բան չէր ասում: Չէի հավատում, որ Հարութս էլ չկա: Հիմա անգամ, երբ զրուցում ենք, միևնույնն է, կարծես չհավատամ այս իրականությանը: Մինչև հիմա էլ նա երազներիս գալիս է»:

Հարութը քույր և երկու եղբայր ունի: Հիմա ընտանիքում բոլորը մեկը մյուսին թիկունք են դարձել՝ ցավը հաղթահարելու համար, չնայած, ինչպես տիկին Հասմիկն է ասում, ցավը, կարոտն ու սպասումն ավելի են խորանում: «Երբեմն որևէ մեկին չեմ նկատում, այնքան շատ եմ տարված Հարութով: Բայց հետո սթափվում ես, գիտակցում, որ որևէ մեկը մեղավոր չէ տեղի ունեցածի մեջ: Ապրում ես, բայց երբ ասում են կյանքը շարունակվում է, հասկանում եմ, որ դա ինձ համար չէ: Ինձ համար կյանքը կանգնել է: Ուրախանում եմ երեխաներիս հաջողություններով ու ձեռքբերումներով, բայց միշտ ինչ-որ կարևոր բան բոլորիս պակասում է լիարժեք երջանկության համար»:

Հ. Գ. - Լեյտենանտ Հարություն Բեգլարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: Հուղարկավորված է Վանաձորի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank