Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, որը հացադուլ էր հայտարարել մարտի 1-ից դադարեցնում է հացադուլը: Այս մասին նա նշեց այսօր՝ մարտի 12-ին, Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մարդիկ սկսեցին տեսնել Ռուբենին, ո՞վ է, ինչպիսին է, ինչի՞ մասին է Ռուբեն Վարդանյանը, ի՞նչ է անում Բաքվի բանտում Հայաստանի, հայ ժողովրդի համար։ Միայն ուղեղով տկարները չեն տեսնում»,- ասաց հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը։
Նա նշեց, որ երեկ ու այսօր հեռախոսազրույցներ են ունեցել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամների՝ կնոջ ու քրոջ հետ, հորդորել են դադարեցնել հացադուլը։
«Մենք խոստացել ենք, որ կդադարեցնենք հացադուլը»,-հայտարարեց Մանե Թանդիլյանն, ու հրապարակեց Ռուբեն Վարդանյանի քրոջ՝ երգահան, բարերար Մարինա Ալեսի խնդրանքի ձայնագրությունը։
Նշենք, որ հացադուլի ընթացքում ժամանակ առ ժամանակ Թանդիլյանի առողջական վիճակը վատթարանում էր եւ նա ստիպված էր լինեում տեղափոխվել հիվանդանոց:
Հիշեցնենք` մարտի 1–ին հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի` կոչ անելով նաև Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։
Մարտի 5-ի առավոտյան Թանդիլյանին Ազատության հրապարակից շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ Ավելի ուշ նա վերադարձել էր Ազատության հրապարակ` շարունակելու հացադուլը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































