Հայ Ազգը մեռա՛ծ չէ, որ ունենա վերջին Սպարապետ. Խաչիկ Ասրյան
BLOG
Անցած շաբաթվա ընթացքում լրատվամիջոցներից տեղեկացա, որ Վազգեն Սպարապետի մասին գեղարվեստական ֆիլմ են նկարել և արդեն տեղի է ունեցել այդ ֆիլմի պրեմիերան։
Լուրն, ինչ խոսք, ինձ համար ոգևորիչ էր (թեպետ՝ Արցախն ամբողջությամբ թշնամի Ադրբեջանին հանձնված և Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարված լինելուց հետո ոչ մի ոգևորիչ բան չկա), քանզի Հայոց Հայրենիքի և Հայ Ազգի պաշտպանությանը մասնակցած անձնազոհ հերոսների մասին ֆիլմ/եր նկարահանելը, միանշանակ, Հայ Ազգի, և, հատկապես, երիտասարդ սերնդի շրջանում հայրենասիրական շատ անհրաժեշտ քարոզչություն է, բայց․․․
Բայց ոգևորությունս կարճ տևեց, երբ կարդացի այդ ֆիլմի պաշտոնական վերնագիրը․ «Վազգեն․ Վերջին Սպարապետը»։ Ո՞նց, ո՞նց թե վերջին Սպարապետը։ Ուզում եք ասել, որ Վազգեն Սարգսյանից հետո Հայ Ազգն այլևս չի ունենալու կամ չի կարո՞ղ ունենալ Հայոց Սպարապետ։
Ֆիլմի տնօրենությո՛ւն (ֆիլմի պատվիրատու և հովանավոր, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ․․․), հասկանո՞ւմ ես, որ վերջին Սպարապետ կարող են ունենալ միայն մեռած ազգերը, իսկ Հայ Ազգը մեռած չի և չի կարող մեռնել, որովհետև Հայ Ազգը հավերժ է, ու սա նշանակում է, որ Հայ մայրը Վազգեն Սպարապետից հետո էլ ծնել է և միշտ ծնելու է Սպարապետներ։ Դուք կարող էիք այդ կարևոր ֆիլմի վերնագիրը դնել «Վազգեն․ Հայոց Սպարապետը», բայց ո՛չ երբեք «․․․Վերջին Սպարապետը», և սա, ցավոք սրտի, նշանակում է, որ Հայաստանի ու Հայ Ազգի թշնամիների կողմից պատվիրված ֆիլմի վերնագիր է, որպեսզի այդ վերնագրի միջոցով մեր Սուրբ Հայրենիքի թշնամիները ցույց տան, որ Վազգեն Սպարապետին սպանելուց հետո Հայ ազգն այլևս գոյություն չունի։
Զգուշացում․ այդ ֆիլմի տնօրենությունը, թեկուզ ուշացումով, եթե հենց այս պահից չփոխի այդ ֆիլմի հակահայկական վերնագիրն ուրիշ վերնագրով, ապա ենթարկվելու է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված դաժան պատժի՝ Հայաստանի և Հայ Ազգի դեմ հակահայկական քարոզչություն իրականացնելու համար, և, ընդհանրապես, արգելվելու է նման վերնագրով այդ ֆիլմի ցուցադրությունը։ Վե՛րջ։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան





















































1
Watch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46
2
Ucom Launches 5G Network in Yerevan, Introducing Armenia’s Largest 5G Coverage
3
How to Enjoy Summer to the Fullest
4
Health Fund for Children of Armenia is the Beneficiary of "The Power of One Dram" Program in June
5
Team Group, NVIDIA, and Firebird Announce a $500 Million Megaproject to Build a Regional AI Supercom...