Ավստրալական յուրօրինակ սնկերի հեքիաթային աշխարհը՝ Սթիվ Աքսֆորդի ֆոտոշարքում
PHOTO
Սթիվ Աքսֆորդը սնկերի լուսանկարչության մեջ մասնագիտացած լուսանկարիչ է: Նա ներկայացրել է բազմատեսակ ու գեղեցիկ սնկերի աշխարհը պատկերող ապշեցուցիչ, գույնզգույն մակրոնկարներ: Նա ճանապարհորդում է ողջ աշխարհում սնկերի նկարներ անելու համար:
Բայց Աքսֆորդը նաև իր սեփական այգին ունի, որտեղ շատ բույսեր, կենդանիներ, թռչուններ կան: Նա կարծում է, որ բնությունը պետք է ամբողջական լինի իր բոլոր բաղադրամասերով, այլ ոչ առանձնության մեջ: Աքսֆորդը վստահ է, որ իր գտած սնկերի մի մասը նույնիսկ գիտնականների կողմից հաստատագրված չէ: Թեև սնկերը նրա մասնագիտությունն են, բայց Աքսֆորդը բնության այլ հրաշքների նկարներ նույնպես շատ ունի: Սնկերը և՛ շատ մոտ են, և՛ շատ հեռու, քանի որ դժվար է դրանք հայտնաբերելը:
Սնկերի 1-200.000 տեսակ է հայտնաբերված: Նա իր այգում աճեցնում է որոշ տեսակներ, և նկարների մի մասը հենց այդ սնկերն են պատկերում:




















































