Փաշինյանը քաղաքական նոր տիրոջ փնտրտուքի մեջ է. Մենուա Սողոմոնյան
BLOGՄենուա Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Առավել հավանական եմ համարում, որ նախաձեռնությունն իրենը լինի, այլ ոչ թուրքական կողմինը։ Չեմ հիշում դեպք (շնորհակալ կլինեմ), որ որևէ իրադարձության համատեքստից դուրս Հայաստան ժամանեն որևէ երկրի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հարցազրույց վերցնեն։
Թուրքերն, իհարկե, հետաքրքիր մանրամասներ կցանկանան լսել «Իրական Հայաստան» կոչված կոնցեպտից, շատ ավելի պարտավորեցնող ձևակերպումներ կակնկալեն, մի քիչ կզարմանամ, որ հարցազրույցի բովանդակության մեջ ձևակերպումներ սպրդեն, օրինակ, Բաքվում պահվող հայ պատանդների, Ռուբեն Վարդանյանի ծայրահեղ քայլի մասին։
Սպասենք բովանդակությանը, սակայն արդեն իսկ պարզ է, որ Փաշինյանը քաղաքական նոր տիրոջ փնտրտուքի մեջ է։ Այլևս Բլինքենը Վաշինգտոնից չի կարող զանգահարել։ ԵՄ-ն շոկային վիճակում փորձում է սեփական անվտանգության հովանոցի հարց լուծել, շրջադարձը դեպի Մոսկվա ընտրազանգված կորցնելու վտանգն ունի, և մնում է միայն Էրդողանը, ով առավել մեծ ազդեցություն ունի Ալիևի վրա և գուցե կարող է Հայաստանից նոր զիջումների գնով նրան ետ պահել Հայաստանի նկատմամբ պլանավորված ագրեսիայի ակտից։
Էրդողանը վերջին շրջանում առավել ամբիցիոզ հռետորաբանությամբ է հանդես գալիս, նա, օրինակ, հայտ է ներկայացնում Թուրքիան դարձնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, երաշխավորել Եվրոպայի անվտանգությունը, ստանձնել Ուկրաինայի հովանավորությունը և այլն։
Իսկ ՔՊ-ում անհանգիստ են, շատ են անհանգիստ։ Կուսակցության ակտիվի հետ ամենօրյա հանդիպումները, Գյումրիում և Փարաքարում ընտրական գործընթացի առնչությամբ ցուցաբերվող ջղաձգումները դրա խոսուն վկայություններից են։ Անհանգիստ են ինչպես Բաքվի նոր հնարավոր ագրեսիայի (որի նախանշանները նորից երևում են, օրինակ՝ հայկական դիրքերից կրակոցների մասին հաղորդագրություններով) պարագայում դիվանագիտական ու քաղաքական առկա մեկուսացվածության փաստից, այնպես էլ այդ ագրեսիան կանխելու հարցում Թուրքիայի կողմից պահանջվելիք գնի մասին հնարավոր տեղեկություններից։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



