Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Կարո՞ղ են «AI բժիշկները» փոխարինել բժիշկներին. ի՞նչ են ասում բժշկական տեխնոլոգիաների մասնագետներն ու գիտնականները

LIFE

Օրերս մենք անդրադարձել էինք այն թեմային, թե որքանով կարող է ապագայում արհեստական բանականությունը փոխարինել մարդուն գրականության, երաժշտության, նկարչության և, ընդհանրապես, արվեստի մեջ: Ներկայացրել էինք Չինաստանի մի շարք արվետսագետների կարծիքը: Այժմ թարգմանաբար ներկայացնում ենք չինացի բժիշկների, բժշկական տեխնոլոգիաների մասնագետների ու գիտնականների տեսակետը, թե որքանով կարող է «AI բժիշկը» փոխարինել բժիշկներին:

2025 թվականին անցկացվում է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը և  ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհուրդը։ Ինչպիսի՞ կայծեր կառաջանան արհեստական բանականության և առաջատար բժշկական տեխնոլոգիաների «բախումից»։ Ի՞նչ քննարկումներ են իրականացվել բժշկական ոլորտի մասնագետների ու գիտնականների կողմից երկու նիստերի ընթացքում։

Կարո՞ղ է «AI բժիշկը» փոխարինել բժիշկներին

«Նախկինում, երբ մենք հայտնաբերում էինք դեղամիջոցների նոր մոլեկուլներ, սովորաբար վերցնում էինք դեղամիջոցի թիրախը, հիմնականում՝ սպիտակուցը, դեղամիջոցների մոլեկուլների բանկը զննելու համար։ Այժմ, արհեստական բանականության ի հայտ գալով, իրավիճակը կտրուկ փոխվել է։ Օրինակ՝ հիմա, երբ ձեռք ենք բերում դեղամիջոցի թիրախը, կարող ենք AI-ի միջոցով կանխատեսել, թե որոնք են սպիտակուցի ակտիվ կետերը և որոնք կարող են դառնալ դեղամիջոցի մոլեկուլների միավորման հատվածներ։ Այնուհետև  AI-ի միջոցով կարող ենք նույնիսկ կանխատեսել փոքր մոլեկուլների կառուցվածքը, որոնք կարող են միավորվել։ Ներկայում այս ամենն աստիճանաբար իրականություն է դառնում»,- ասել է Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի համաչինական կոմիտեի անդամ Շը Ի Կոնը։

Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի համաչինական կոմիտեի անդամ Ցիաո Ծիեն ասել է. «Այժմ մենք հաճախ ենք օգտագործում «օգնություն» բառը։ Պետք է ասել, որ արհեստական բանականությունը կարող է շատ լավ օգնել բժիշկներին՝ բարելավելու բժշկության որակը, սակայն նրանց ամբողջությամբ փոխարինելն անիրատեսական է»։

«Շատ հիվանդներ կարող են ասել, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է, սակայն իրականում նրանց դեմքի տխուր և հոգնած արտահայտությունից կարելի է նկատել հիվանդության որոշ ախտանշաններ։ Այս աննկարագրելի դրսևորումները դժվար է հայտնաբերել, սակայն բժիշկներն, ի տարբերություն AI-ի, իրենց կլինիկական փորձի շնորհիվ կարող են բացահայտել որոշ ախտանշաններ, որոնց մասին հիվանդներն իրենք տեղյակ չեն»,- Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի համաչինական կոմիտեի անդամ Սոն Շու Լի։

«Մենք պետք է բաց պահենք մեր վերաբերմունքը տեխնոլոգիաների ուսումնասիրության և զարգացման նկատմամբ։ Հետազոտական մակարդակում, կարծում եմ, պետք է խթանել դրանց ուսումնասիրությունն ու գործածումը։ Սակայն, երբ դրանք իրոք օգտագործվում են մարդկանց վրա և իրական ախտորոշման ու բուժման ժամանակ, պետք է զգույշ լինել։ Ներկայում մենք դեռ խորհուրդ չենք տալիս արհեստական բանականությունն օգտագործել որպես ախտորոշման հիմնական չափանիշ կամ միակ հիմք»,- ասել է Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի համաչինական կոմիտեի անդամ Ճաո Հոնը։

Կարո՞ղ է AI-ը դառնալ չինական բժշկության «թվային վարպետ»

Դժվար չէ նկատել, որ կոմիտեի անդամներից շատերի կարծիքով, արհեստական բանականությունը չի փոխարինում բժիշկներին, այլ օգնում է նրանց որոշումներ կայացնել, վերափոխել նոր դեղամիջոցների զարգացման գործընթացը և գործնական կիրառման այլ սցենարներ: Ի՞նչ դեր կունենա արհեստական բանականությունը չինական բժշկության ժառանգության մեջ:

«Իրականում մենք բոլորս մտածում ենք DeepSeek-ի կամ այլ մեծ մոդելների օգտագործման, ինչպես նաև սեփական մեծ մոդելների ստեղծման մասին։ Այս գործընթացում մոդելների վարժեցման միջոցով կարող ենք կյանքի կոչել չինական բժշկության ժառանգությունը։ Այս ժառանգությունը բանավոր փոխանցումից փոխվել է մեքենայականի։ Ես դեռ վարժեցնում եմ մեքենաներ, և դրանք անընդհատ կատարելագործվում են։ Այժմ մենք նույնպես սկսել ենք ուսումնասիրել ժառանգության այս մեթոդը»,- նշել է Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի համաչինական կոմիտեի անդամ Լյո Ցին Ցյուեն։

Ի՞նչ առաջընթացներ են սպասվում բժշկական տեխնոլոգիաների ոլորտում

«Ես հավատում եմ, որ ապագայում գիտության և տեխնոլոգիաների առաջընթացի շնորհիվ մենք կկարողանանք ավելի խոր պատկերացում կազմել հիվանդությունների մասին, ավելի արագ և հեշտ կիրականացնենք ախտորոշումները, և բուժման արդյունքներն ավելի լավը կլինեն։ Իհարկե ես չեմ կարծում, որ տեխնոլոգիաներն ամեն ինչ են բժշկության մեջ։ Մարդու հոգեվիճակը և տրամադրությունը նույնպես առողջության պահպանման կարևոր գործոններ են»,- ասել է Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի համաչինական կոմիտեի անդամ Սոն Շուլին։

Սկզբնաղբյուր՝ https://health.gmw.cn/2025-03/10/content_37895569.htm

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference