Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՐՏԻ)․ Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդացությունը հայտարարվել է համաշխարհային համաճարակ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Զամբիա՝ Երիտասարդության օր, Լիտվա՝ Լիտվայի անկախության վերականգնման օր, Տուվալու՝ Համագործակցության օր, Ռուսաստան՝ Թմրամոլության դեմ պայքարի աշխատողների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1666- Ամստերդամում սկսվել է հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրությունը։

1836-Ռուսաստանում ընդունվել է մշակված կանոնադրությունը, որով սահմանվել են Հայ եկեղեցու իրավունքներն ու պարտականությունները, իսկ հայաբնակ շրջանները բաժանվել են հոգևոր թեմերի, կազմվել է 6 թեմ՝ Երևանի, Ղարաբաղի, Վրաստանի, Շամախիի կամ Շիրվանի, Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի և Աստրախանի:

1837- ծնվել է նշանավոր երգահան, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանը։

1930- ծնվել է քանդակագործ Ռուզան Քյուրքչյանը։

1952- վախճանվել է դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը։

1965- վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ Գևորգ Աբովը։

1978- Երևանում կայացել է «Զինվորն ու փիղը» ֆիլմի պրեմիերան։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալազիայի հետ։

2005-18-ամյա Լուսինե Թովմասյանը Փարիզում կայացած «Միսս Եվրոպա» մրցույթում գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն 22-ամյա «Միսս Գերմանիային»՝ ծնունդով իրանցի Շերմինե Շահրիվարին:

2010-Շվեդիայի խորհրդարանն ընդամենը 1 ձայնի առավելությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։

2020- Հայաստանում առաջին դեպքից հետո գրանցվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք՝ բերված Իտալիայից, սկսվել է կորոնավիրուսային համաճարակը Հայաստանում:

2021-Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանը վերջապես ազատ է արձակվել և հասել տուն՝ Բեյրութ։

ԱՇԽԱՐՀ

1425 մ.թ.ա.-վախճանվել է եգիպտացի փարավոն և զորահրամանատար Թութմոս 3-րդը։

105- Չինաստանում Ցայ Լունը բամբուկից ստացել է թուղթ։

222 -սպանվել է հռոմեական կայսր Հելիոգոբալը (կամ Էլագաբալ)։

1302- Ուիլ յամ Շեքսպիրի գրվածքի համաձայն, այս օրը Ռոմեոյի և Ջուլիետի նշանադրության օրն է։

1544- ծնվել է 16-րդ դարի իտալացի նշանավոր բանաստեղծ Տորկվատո Տասսոն։

1702 -լույս է ընծայվել անգլալեզու «The Daily Courant» ամենօրյա թերթը։

1811- ծնվել է ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ Ուրբեն Լե Վերյեն։

1811 -Նոթինգհեմում սկսվել է լուդդիտների ապստամբությունը մեքենաների դեմ։

1851- Վենետիկի «Ֆենիչե» թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի պրեմիերան։

1864- անգլիական Շեֆիլդում ուժեղ ջրհեղեղի զոհ է դարձել 238 մարդ։

1878 -Ֆրանսիայի Ակադեմիայում ցուցադրվել է ֆոնոգրաֆը, բայց հայտնագործությունը որակվել է շառլատանություն։

1888- ԱՄՆ-ի արևել յան ծովեզրին ձնաբքից զոհվել է 400 մարդ։

1914- վախճանվել է ռուս աշխարհագրագետ, վիճակագիր, հասարակական գործիչ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին։

1918- խորհրդային իշխանությունը Պետերբուրգից տեղափոխվել է Մոսկվա։

1919 -Վերին Դոնում սկսվել է կազակների ապստամբությունը՝ կապված բոլ շևիկների թալանի և կազակների դեմ իրականացվող կարմիր տեռորի հետ։

1921- ծնվել է արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլան։

1931- ԽՍՀՄ-ում արգելվել է Աստվածաշնչի վաճառքն ու տարածումը։

1952- ծնվել է անգլո-ամերիկյան գրող և դրամատուրգ Դուգլաս Ադամսը։

1955- վախճանվել է շոտլանդացի կենսաբան, բուսաբան, դեղագործ Ալեքսանդր Ֆլեմինգը։

1970 -Պաբլո Պիկասոն իր 800 աշխատանքները նվիրել է Բարսելոնայի թանգարանին։

1983- Պակիստանն իրականացրել է միջուկային զենքի իր առաջին հաջողված փորձարկումը։

1985 -ԽՄԿԿ կենտկոմի արտահերթ նիստում Միխայիլ Գորբաչովն ընտրվել է ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար։

1990- Պատրիսիո Էլվինը դարձել է Չիլիում ժողովրդավարորեն ընտրված առաջին նախագահը։

2004- Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի են ունեցել ահաբեկչական պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է 191 մարդ, վիրավորվել է մոտ 2000-ը ։

2006- վախճանվել է Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը։

2010-Չիլիում նախագահ Սեբաստիան Պինիերայի երդմնակալության ժամանակ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ։

2011- Ճապոնիայում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ և ցունամի։

2020-ԱՀԿ-ն հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդացությունը հանդիսանում է համաշխարհային համաճարակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice