Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Զինվորներին իր երեխաների պես էր սիրում, կանգնած էր զինվորի կողքին, չէր սիրում անարդարությունը». ավագ լեյտենանտ Արկադի Հովհաննիսյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Քարվաճառում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ երեխա էր տղաս: Սպորտի հետ սեր ուներ՝ մարմնամարզություն, ըմբշամարտ: Շատ փոքրամարմին էր: Ինձ շատ էր օգնում, ամեն գործ անում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աիդան՝ Արկադիի մայրիկը: Նա ծնունդով Շիրակի մարզի Երազգավորս գյուղից է: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: «Սիրում էր դպրոցը: Չափից ավելի աշխատասեր էր: Ինչ միջոցառում լիներ, նա առաջինն էր: Նոր տարվա ներկայացումներում Ձմեռ պապիկն էր, Համբոյի ու Գիքորի ներկայացման մեջ էր ներգրավված: Ասմունքում էր, Պարույր Սևակի բոլոր ստեղծագործությունները գիտեր: Շատ ակտիվ էր: Սիրում էր ֆիզկուլտուրան, քանի որ ճկուն և աշխույժ էր, նաև հայոց լեզուն և գրականությունը: Մի քիչ թույլ էր ռուսաց լեզվից, քանի որ լավ մասնագետ չունեինք: Վերջին զանգին երևի մեկ ամիս պատրաստվեց: Իրեն բազմաթիվ ստեղծագործություններ էին հանձնարարել, սովորում էր, մենք էլ իր հետ էինք անգիր արել ամեն ինչ»:

Դպրոցն ավարտելուց հետո Արկադին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Ավարտելուց հետո 2005 թվականին ծառայության է անցել Հայկական զինված ուժերում: Ծառայել է «Մարտունի 3»-ում, Ճամբարակում, Գյումրիում, Ստեփանավանում, Քարվաճառում: Բազմիցս պարգևատրվել է լավ ծառայության համար: Մայրիկն ասում է՝ որդին սիրում էր զինվորականի գործը: «Սկզբում ուզում էր օդաչու դառնալ, սակայն այդ տարի միակ դիմորդն ինքն էր, չստացվեց»:

Արկադին սկսեց իր ծառայությունը Արցախից, անմահացավ Արցախում: «Կամավոր՝ իր ցանկությամբ որոշեց ծառայությունը շարունակել Քարվաճառում: Որոշել էր այնտեղ ապրել ու ծառայել: 10 ամիս էր մնացել, որ զորացրվեր և գնար թոշակի: Այդ օրերին իրեն պիտի կապիտանի կոչում տային: Պայուսակի մեջ բոլոր փաստաթղթերը պատրաստի դրված էին, բայց, ավաղ, պատերազմն այդ օրվանից շուտ եկավ: Նա չէր էլ ձգտում կոչումների, իր համար կարևորն իր զինվորներն էին, որ նրանց հետ որևէ բան չպատահեր: Արկադին շատ էր սիրում զինվորականի գործը, կանգնած էր զինվորի կողքին, չէր սիրում անարդարությունը: Քարվաճառ տեղափոխվելուց առաջ ընտանիքը մի քանի ամիս մնաց ինձ մոտ, նա մեկնեց Քարվաճառ, տեղավորվեց այնտեղ: Տուն ստացավ նոր շենքում, որը տեսնել այդպես էլ չկարողացա: Կինն ու երեխաներն արդեն իր մոտ էին, ամեն ինչ կարգին էր, չորս ամիս երջանիկ ապրեցին: Բայց սկսվեց չարաբաստիկ պատերազմը:

Հարսս պատմում է՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան հարևանի բղավոցից արթնացանք՝ հարսնե՛ր, պատերազմ է: «Մենք պատշգամբում կանգնած նայում էինք, թե ինչպես էին կրակները ցած թափվում»: Իրենց հարևանը, որը փոխգնդապետ էր, անունը՝ Վահագ, Արկադիիս ընտանիքին տեղափոխել էր Մարտունի՝ Սևանի կողմը: Վերադարձել էր Քարվաճառ ու բարձրացել դիրքեր: Նա էլ է զոհվել: Երեք ընկերով այդ ժամանակ զոհվեցին»:

44-օրյա պատերազմի ժամանակ Արկադին եղել է Օմարի լեռնանցքում։ Սեպտեմբերի 28-ին տղաները հրաման են ստացել հսկել Օմարի լեռները։ Թեժ մարտերի ժամանակ նահանջի հրաման է ստացել, սակայն չի ենթարկվել դրան: Նա իր յոթ զինվորների հետ կռվել է 75 հոգանոց ադրբեջանական խմբի դեմ: Արկադին անմահացել է սեպտեմբերի 28-ին: «Իր զինվորներով էր ուրախանում, որ նրանց գլխից մազ չի պակասել: Պատմում են՝ չէր ուզում իր զինվորներին դիրքեր բարձրացնել, ասում էր՝ դիրքը ես կպահեմ, դուք մի բարձրացեք, փորձանքի կգաք, շատ ջահել եք: Բայց տղաները բարձրացել են իր հետ դիրքեր, յոթ հոգուց երկու կամ երեք տղա է փրկվել: Զինվորներին իր երեխաների պես էր սիրում»:

Պատերազմի սկզբում Արկադիի եղբայրը մեկնում է Արցախ, որ եղբոր ընտանիքին տեղափոխի վտանգավոր գոտուց: «Բայց Վահագն արդեն տեղափոխել էր նրանց: Մյուս տղաս էլ ընկերոջ հետ ներգրավվեց պատերազմում: Ես ոչ մի բանից տեղյակ չէի: Աղջկաս էին վատ լուրը հասցրել: Նա եկել էր, որ ինձ հայտներ, մյուս տղաս արդեն տանը չէր: Կապվեց եղբոր հետ՝ Ական վիրավորվել է, արի, հասի: Տղաս 25 կիլոմետր կրակների միջով ճանապարհ էր կտրել, որ հասներ եղբորը: Իրենց վաշտի տղաներին անօդաչուն էր թիրախավորել: Շատ զոհեր էին ունեցել, մյուս տղաս ուղղակի հրաշքով փրկվեց ու տուն հասավ»:

Արկադիի «վերադարձը» տուն երկար չի տևել: Մայրիկն ասում է՝ հոկտեմբերի 4-ին Ակային բերեցին: «Իրեն արդեն բերել էին, երբ մյուս տղաս՝ Արաս, հասավ տուն: Միայն այն եմ հիշում, որ երբ տուն մտավ, ասաց՝ մա՛մ ջան, քեզ ձիգ պահի, եթե քեզ էլ մի բան լինի, իմ ապրելու իմաստը կկորի: Միայն դա է ուղեղիս մեջ»:

Մայրիկն այդ օրերից մի դրվագ ևս շատ լավ է հիշում: «Շատ էին ասում՝ մի զանգեք տղաներին: Նինաս՝ աղջիկս, զանգեց Ակայիս համարին: Պատասխանեցին, հետո պարզվեց, որ հեռախոսը գրպանից հանել են, պատասխանողն Ակաս չէր, թե ես ինչ ապրեցի այդ պահին, նկարագրելու չէ: Նինաս ասաց՝ վայ, մա՛մ, Ակաս է: Զանգին պատասխանողն արձագանքեց՝ ցավում եմ, բայց Ական չէ, միայն մի բան ասեմ՝ հպարտ եղիր, որ դու այդպիսի եղբայր ունես: Արդեն հասկացանք, թե ինչի մասին է խոսքը: Նա կարծես հաստատեց Արկադիի զոհվելու լուրը: Հետո տղաները սկսեցին մեր տուն գալ, մեկը գլխարկը բերեց, մյուսը՝ զինվորական համազգեստը, մեկը՝ պայուսակը, որի մեջ նաև մեր նկարներն էին եղել»:

Հիմա Արկադին հայրենի գյուղում է: «Չուզեցի, որ ինձանից հեռու լինի, օրինակ՝ պանթեոնում: Ինձ մոտ է, օր է լինում, որ երկուերեք անգամ գնում եմ իրեն այցի, քարը սրբում, նստում, զրուցում հետը: Արկադիս շատ էր կիսվում հետս, իմ խորհրդատուն էր: Երբ գալիս էր, ամբողջ գիշեր կարող էինք նստել, զրուցել: Միշտ ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ կարոտում եմ՝ հարևաններին, բակը, մեր տունը: Ընտանիքին նվիրված տղա էր»:

Ապրելու ուժի մասին: «Մյուս տղաս ամուսնացած չէ, հիմա ցանկությունս է, որ նա ևս ընտանիք կազմի: Աղջիկս ու նրա ընտանիքն են ուժ տալիս, Արկադիիս ընտանիքը, նրա երեխաները, երկու աղջիկ ու մեկ տղա ունի: Երեխաներս ու թոռներս են ուժ տվողը»:

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ Արկադի Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիություն» մեդալներով, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Երազգավորսի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank