Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Երբեք նման բան չէինք տեսել. սիրիացիները BBC-ին նկարագրել են ալավիների սպանությունների ցնցող տեսարանները

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ Շարաան միասնության կոչ է արել և խոստացել  պատժել արյունահեղության մեղավորներին այն բանից հետո, երբ կիրակի շարունակվել են սպանություններն այն շրջաններում, որտեղ բնակվում է տապալված նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ ալավիական փոքրամասնությունը: Այս մասին գրում է BBC-ն:

Հաղորդվում է, որ միջերկրածովյան Լաթաքիա և Տարտուս նահանգներում հարյուրավոր մարդիկ լքել են իրենց տները. այս նահանգներում ապրում է ալավիական համայնքը: Տեղի բնակիչները պատմել են խոշտանգումների և ջարդերի մասին, այդ թվում՝ կանանց և երեխաների նկատմամբ:

Բանիաս ծովափնյա քաղաքի՝ ալավիներով բնակեցված Հայ ալ Քուսուր շրջանի բնակիչների խոսքով՝ փողոցները լցված են դիերով: Ականատեսների վկայությամբ՝ այնտեղ սպանվել են տարբեր տարիքի տղամարդիկ։ 

Ալավիները Սիրիայի բնակչության մոտ 10%-ն են։ Երկրի բնակիչների մեծ մասը սուննի մահմեդականներ են։ Տապալված նախագահ Բաշար ալ Ասադը նույնպես պատկանում է ալավիական կրոնական շարժմանը։

Տեղի բնակիչներն այնքան վախեցած են, որ տներից դուրս չեն գալիս։ Բնակիչներից մեկը՝ Այման Ֆարեսը, BBC-ին ասել է, որ իրեն սպանվելուց փրկել է միայն այն համգամանքը, որ 2023 թվականի օգոստոսին Facebook-ում Ասադին կոռուպցիայի համար քննադատելու և համապատասխան տեսանյութ հրապարակելու համար իրեն բանտարկել էին: Նա ազատ էր արձակվել միայն անցյալ տարվա դեկտեմբերին Ասադի տապալումից հետո։ Եվ Հայ ալ Քուսուրի փողոցներում հարձակումներ իրականացնող զինյալները ճանաչել են նրան, ու միայն դրա շնորհիվ նա խուսափել է մահից, բայց ոչ կողոպուտից։ Զինյալները վերցրել են նրա մեքենաները և շարունակել ներխուժել այլ տներ։

«Նրանք անծանոթ էին, ես չեմ կարող որոշել նրանց ինքնությունը կամ լեզուն, բայց նրանք կարծես ուզբեկներ կամ չեչեններ էին: Նրանց հետ եղել են նաև մի քանի սիրիացիներ, բայց ոչ պաշտոնական ուժային կառույցներից։ Սպանություններ կատարողների թվում կային նաև խաղաղ բնակիչներ», - ասել է Ֆարեսը հեռախոսով:

Տղամարդը պատմել է, որ տեսել է իրենց տներում սպանված ընտանիքների, ինչպես նաև արնաշաղախ կանանց ու երեխաների: Որոշ ընտանիքներ փորձել են թաքնվել տների տանիքներին, սակայն չեն կարողացել փախչել։

«Սարսափելի է», - ասել է Ֆարեսը:

Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հաղորդել է Լաթաքիայում, Ջաբլեհում և Բանիասում ավելի քան 740 խաղաղ բնակիչների սպանության մասին: Նաև, ըստ որոշ տվյալների, բախումների հետևանքով սպանվել է անվտանգության ուժերի և Ասադի վարչակարգի 300 ներկայացուցիչ։

Ֆարեսի խոսքով՝ իրավիճակը կայունացել է, երբ սիրիական բանակը և անվտանգության ուժերը ժամանել են Բանիաս՝ դուրս մղելով քաղաքից մյուս խմբավորումներին և միջանցքներ տրամադրելով ընտանիքների համար անվտանգ տարածքներ մուտք գործելու համար:

Ալին՝ Բանիասի մեկ այլ բնակիչ, որը խնդրել է չօգտագործել իր ամբողջականբ անունը, հաստատել է Ֆարեսի խոսքերը։ Տղամարդը կնոջ ու 14-ամյա դստեր հետ ուժայինների օգնությամբ փախել է իրենց տնից։

«Նրանք եկան մեր տուն։ Մենք չափազանց վախեցած էինք՝ լսելով կրակոցներ և մարդկանց գոռգոռոցներ: Սպանությունների դեպքերի մասին տեղեկացել ենք Facebook-ի հաղորդագրություններից, երբ կապը վերականգնվել է։ Երբ եկան մեր տուն, մտածեցինք՝ մեր վերջը եկել է: Նրանց փող էր պետք։ Մեր հարևանի դուռը թակեցին, տարան մեքենան, փողը, տանը եղած ամբողջ ոսկին, թանկարժեք իրերը։ Բայց նրանց չեն սպանել»,- ասել է տղամարդը:

Ալիին և նրա ընտանիքին օգնել են սուննի հարևանները, որոնց հետ նրանք այժմ ապրում են:

«Մենք երկար տարիներ միասին ենք ապրել՝ ալավիներ, սուննիներ և քրիստոնյաներ: Մենք երբեք նման բան չենք տեսել», - պատմել է տղամարդը:

Ըստ BBC-ի՝ խոշտանգումները, սպանություններն ու այլ բռնությունները սկիզբ են առել անցյալ հինգշաբթի այն բանից հետո, երբ Ասադի կողմնակիցները, որոնք հրաժարվել են հանձնել իրենց զենքերը, հարձակվել են կառավարական ուժերի վրա Լաթաքիայում և Ջաբլեում՝ սպանելով տասնյակ մարդկանց:  Ասադի բանակի նախկին գեներալ Գիաթ Դալլան հայտարարել է նոր իշխանությունների դեմ ապստամբության և «Սիրիայի ազատագրման ռազմական խորհրդի» ստեղծման մասին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Ասադի վարչակարգի անվտանգության նախկին աշխատակիցները, որոնք հրաժարվել են զենքերը վայր դնել, լեռներում դիմադրության խումբ են կազմում:

Մարդկանց մի մասը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարաային, որը, նրանց խոսքով, կազմաքանդել է Սիրիայի անվտանգության, բանակի և ոստիկանության ուժերը՝ առանց աշխատանքից դուրս մնացած հազարավոր սպաների և անձնակազմի հետ գործ ունենալու հստակ ռազմավարության:

Նրանցից ոմանք, հատկապես ոստիկանները, կապ չունեին Ասադի օրոք կատարված սպանությունների հետ։ Նոր իշխանություններն աշխատանքից ազատել են նաև հազարավոր պետական ​​ծառայողների։ Քանի որ Սիրիայի բնակչության 90%-ն ապրում է աղքատության շեմից ցածր և հազարավոր մարդիկ մնացել են առանց ապրուստի միջոցների, սա պարարտ հող է ապստամբության համար:

Սիրիայում պառակտման զգացում կա. լայն հասարակությունը դատապարտում է խաղաղ բնակիչների սպանությունը, իսկ Դամասկոսում ցույցեր են անցկացվել ջարդերը դատապարտելու համար։ Սակայն վերջին երկու օրերի ընթացքում նաև ջիհադի կոչեր են հնչում Սիրիայի տարբեր շրջաններում։

Բանիասի բնակիչները պատմել են, որ կազմակերպված խմբերի հետ միասին քաղաքում եղել են զինված քաղաքացիական անձինք, ովքեր նույնպես մասնակցել են սպանություններին։

Սունիները, որոնք կազմում են Սիրիայի բնակչության մեծամասնությունը, վերջին 13 տարիների ընթացքում Ասադի օրոք ենթարկվել են դաժան բռնաճնշումների։ Դա բորբոքել է աղանդավորական ատելությունն ալավիական փոքրամասնության դեմ, որի անդամները մեղադրվում են ռազմական հանցագործություններին մասնակցելու համար, գրում է BBC-ն:

Իրավապաշտպաններն ասում են, որ ապացույցներ կան, որ Ասադի ժամանակ անվտանգության ուժերը մասնակցել են հազարավոր սիրիացիների սպանություններին և խոշտանգումներին, որոնց մեծ մասը սուննի մահմեդականներ են:

Ահմեդ ալ-Շարաան այժմ պետք է հավասարակշռություն գտնի անվտանգության ապահովման և Ասադի վաևչակարգի և նրա կողմնակիցների հանցագործությունների նկատմամբ արդարադատություն հաստատելու միջև:

Զինյալների մեծ մասը, որոնք օգնել են ալ-Շարաային հասնել իշխանության, հավատարիմ են մնում իրենց առաջնորդին: Բայց որոշ խմբեր ակնհայտորեն դուրս են եկել նրա վերահսկողությունից: Այս ստորաբաժանումների մարտիկների թվում կան նաև արմատական ​​հայացքներ ունեցող օտարերկրյա մարտիկներ։

Շատերը կարծում են, որ Սիրիան դեպի ապահով և ժողովրդավարական ապագա տանելու համար Ալ Շարաան պետք է վերջ տա օտարերկրյա գրոհայինների ներկայությանը և ընդունի սահմանադրություն, որը պաշտպանում է բոլոր սիրիացիների իրավունքները՝ անկախ նրանց ծագումից և կրոնից:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns