Ռուսաստանում երկու հայ գործարարի են սպանել, եւս 3-ը վիրավորվել են
SOCIETYՌուսաստանում՝ Լենինգրադյան շրջանի Շլիսսելբուրգի ավտոսերվիսներից մեկում երկու հայ գործարարի են սպանել, եւս 3-ը ծանր վիրավորվել եւ տեղափոխվել են հիվանդանոց։ ։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 31-ին, երեկոյան։
Ինչպես ոստիկանները պարզել են, երկու խումբ տղամարդկանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որոնցից մի խմբի անդամները կրակ են բացել մյուսների ուղղությամբ, արդյունքում երկու հոգի տեղում մահացել է, եւս 3-ը՝ վիրավորվել։ Ավտոսերվիսին է մոտեցել 444 համարանիշով սեւ Mercedes մեքենան, որոնցից 5 տղամարդ են դուրս եկել՝ կովկասցու արտաքինով։
Նրանք կրակ են բացել ավտոսերվիսում գտնվող հայ բիզնեսմենների ուղղությամբ։ Հայտնի է նաեւ, որ վերջինները նույնպես զինված են եղել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները բազմաթիվ փամփուշտներ եւ երկու դի են հայտնաբերել։ Ավելի ուշ 3 վիրավորների անհայտ անձինք բերել են հիվանդանոցի մոտ թողել ու հեռացել։ Ոստիկանները պարզել են վիրավորների ու սպանվածների ինքնությունը՝ բոլորը հայեր են
Սպանվածներից մեկը՝ Գրիար Վարդանյանը, 1956 թվականի ծնված էր, մյուսը՝ Պուշկինոյի բնակիչ Արմեն Խուրշուդյանը՝ 1971 թվականի ծնված։ Վիրավորներից վերակենդանացման բաժնամունքում է 26-ամյա Վախթանգ Սարգսյանը, ում կյանքին վտանգ չի սպառնում։ Նա չի ցանկացել ոստիկաններին որեւէ բացատրություն տալ կամ ասել, թե ովքեր են իրենց վրա կրակել։ Ոստիկանությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։



