Չեմ բացառում, որ Ալիեւ-Փաշինյան զույգն այս հարցում գործում է պասերով․ Շարմազանով
BLOGՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Ադրբեջանը Հայաստանից պահանջում է իրեն հանձնել Արցախյան հերոսամարտի ղեկավարներին,իսկ Հայաստանում ոմանք զբաղված են «տարանջատում» օպերացիայով։
Դեռեւս 2021-ի մարտին ասել եմ,որ նիկոլիզմը չհեռացնելու պարագայում Ադրբեջանը պահանջելու է իրեն հանձնել Արցախյան հերոսամարտի ղեկավարներին։
Նիկոլի կառավարման ժամանակ դա շատ իրատեսական է,քանի որ ականատեսն ենք նրա անգործությանը Բաքվի պատանդների հարցով։
Ասել եմ,որ միակողմանի զիջումները հանգեցնելու են Ադրբեջանի պահանջների մեծացմանը։
Չեմ բացառում,որ Ալիեւ-Փաշինյան զույգն այս հարցում գործում է պասերով։
Եվ այսօր Ադրբեջանի գլխավոր խոսափող Հաջիեւը բացահայտ պահանջում է Հայաստանից իրենց հանձնել Արցախյան հերոսամարտի ղեկավարներին։
Բաքվի կեղծ «դատավարությունից» ակնհայտ երեւում է,որ խոսքը գնում է նախ եւ առաջ Ռոբերտ Քոբարյանի ու Սերժ Սարգսյանի մասին։
Բացառու՞մ եք ,որ. Նիկոլը կիրականացնի Ադրբեջանի պահանջը…
Բացառելու համար պետք է հեռացնել Նիկոլին։
Իսկ դրա փոխարեն,ոմանք Հայաստանում զբաղված են «տարանջատում» օպերացիայով եւ «Սերժն է բերել Նիկոլին» կեղծ ու բարոյազուրկ թեզով»:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



