Նեյմարը 1,5 տարվա մեջ առաջին անգամ հրավեր է ստացել Բրազիլիայի հավաքականից
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրազիլական «Սանթոսի» 33-ամյա հարձակվող Նեյմարը 1,5 տարվա մեջ առաջին անգամ հրավեր է ստացել Բրազիլիայի հավաքականից, որը կպատրաստվի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին Կոլումբիայի եւ Արգենտինայի հավաքականների դեմ։
«Մենք հասկանում ենք, որ Նեյմարն այժմ վերականգնում է մարզավիճակը, բայց մենք նաեւ կարծում ենք, որ նրա որակները թույլ կտան հաղթահարել ամեն իրավիճակ խաղադաշտում։ Մենք սպասում ենք նրա վերադարձին։ Սա նրա առաջին հնարավորությունն է վնասվածքից հետո հավաքականում»,- Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Բրազիլիայի հավաքականը Կոլումբիայի հետ կխաղա մարտի 21-ին, Արգենտինայի հետ՝ մարտի 26-ին։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



