Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


Չինաստանի արտգործնախարարը խոսել է Ռուսաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Չինաստանի արտաքին քաղաքականության առաքելությունը մնում է անփոփոխ. Պեկինը կաշխատի բոլոր երկրների հետ՝ պաշտպանելու արդարությունը և նպաստելու աշխարհում խաղաղությանը և կայունությանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է China Daily պարբերականից, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին երկրի գլխավոր քաղաքական իրադարձության՝ «Երկու նիստ»-ի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Ի պատասխան հարցի՝ արդյոք ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի բանակցությունները կազդեն Պեկին-Մոսկվա ռազմավարական համագործակցության վրա, Վան Ին հայտարարել է, որ Չինաստանի և Ռուսաստանի բարեկամությունը նույնքան ամուր և կայուն կմնա, որքան նախկինում՝ անկախ միջազգային ասպարեզում տեղի ունեցող զարգացումներից։

«Երկկողմ հարաբերությունները կմնան հասուն, ամուր և կայուն այս անհանգիստ աշխարհում։ Հիմնվելով իրենց պատմական փորձի վրա՝ Չինաստանը և Ռուսաստանը որոշել են հետևել միմյանց նկատմամբ մշտական ​​բարիդրացիությանը և բարեկամությանը և շարունակել համապարփակ ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ շահի վրա», – ասել է Չինաստանի արտգործնախարարը։

Բացի այդ, նախարարն անդրադարձել է Չինաստանի և ԵՄ-ի փոխգործակցությանը՝ նշելով, որ դա ռազմավարական մեծ նշանակություն ունի, և որ կողմերի հարաբերություններն ազդում են ողջ աշխարհի վրա։

«Չինաստանի և Եվրոպայի ընդհանուր տնտեսության ծավալը գերազանցում է համաշխարհային տնտեսության մեկ երրորդը, և Չինաստան-ԵՄ համագործակցությունը մեծ ռազմավարական նշանակություն և ազդեցություն ունի ամբողջ աշխարհի վրա», – ասել է Վան Ին։

Նա խոսել է նաև Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների մասին՝ շեշտելով, որ պետք չէ «ունենալ պատրանքներ», թե հնարավոր է ճնշում գործադրել Չինաստանի վրա և միաժամանակ լավ հարաբերություններ պահպանել նրա հետ։

«Չինաստանը և Միացյալ Նահանգներն ունեն մեծ ընդհանուր շահեր և համագործակցության տարածություն և կարող են դառնալ գործընկերներ՝ հանուն համատեղ զարգացման և բարգավաճման: Չինական կողմը կշարունակի առաջ մղել Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները դեպի կայուն և առողջ զարգացում` նախագահ Սի Ծինփինի կողմից առաջադրված փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխադարձ շահավետ համագործակցության սկզբունքներին համապատասխան», – Վան Իի խոսքերն է մեջբերում Չինաստանի արտգործնախարության մամուլի ծառայությունը:

Պեկինում անցկացվում է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 14-րդ գումարման 3-րդ նստաշրջանը, ինչպես նաև Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի 14-րդ գումարման նստաշրջանը։ Դրանց բացմանը մարտի 4-ին մասնակցել են երկրի նախագահ Սի Ծինփինը և այլ պետական ու կուսակցական ղեկավարներ։ Քանի որ երկու մարմիններն էլ իրենց նստաշրջաններն ամեն տարի սկսում են նույն ժամանակահատվածում, այն հավաքական կերպով ստացել է «Երկու նիստ» անվանումը։ Նստաշրջանը կավարտվի մարտի 10-ին։ Նիստերի օրակարգում է կառավարության աշխատանքի վերաբերյալ ամենամյա զեկույցի քննարկումը։

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network