23-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վարերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի
SOCIETYԱյսօր՝ մարտի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաներում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Ալբերտ Հ․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 65-ամյա Վալերիկ Շ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն ստանալ, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
4
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network upd...
5
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference



