Արտաքինը կարեւոր չէ․ գեղեցիկ աստղերի տգեղ կեսերը (լուսանկարներ)
PHOTO
Նայելով այս զույգերին՝ անհնար է չզարմանալ։ Սակայն անմիջապես հիշում ես հին ասացվածքը՝ արտաքինը գլխավորը չէ։ Ահա այս աստղերը ապացուցում են այս ասացվածքը։ Անչափ հմայիչ ու սեքսուալ աստղերի ոչ գրավիչ կեսերը։
Պիրս Բրոսնան եւ Կիլի Շեյ Սմիթ
Հմայիչ Ջեյմս Բոնդը երբեք կանանց ուշադրության պակաս չի ունեցել։ Թվում է՝ նա պետք է երկարոտն գեղեցկուհու հետ ամուսնանար։ Այնինչ հանրահայտ դերասանը հեռացել է կարծրատիպերից եւ իրեն կյանքի կես ընտրել ոչնչով աչքի չընկնող լրագրողուհի Կիլի Շեյ Սմիթին։ Նա փոքր է Բրոսնանից 11 տարով, սակայն վերջին տարիներին նրան շատ են քննադատում՝ իրեն չհետեւելու եւ գիրանալու համար։ Բայց նրա ավելորդ քաշը Բրոսնանին բնավ չի խանգարում։ «Ես խենթանում եմ նրա ակտիվության ու կրքոտության համար։ Նա այնպիսի ներքին ուժ ունի, որ ոչ ոք չունի»,- ասում է նա։ Զույգը երկու երեխա ունի՝ 18-ամյա Դիլասն եւ 14-ամյա Պերիսը:
Հյու Ջեքման եւ Դեբորա Լի Ֆերնես
Հմայիչ Ջեքմանը 20 տարի է՝ երջանիկ ապրում է կնոջ հետ, որը լրատվամիջոցների բնորոշմամբ՝ արտաքինով չի համապատասխանում դերասանին։ Բացի այդ, Դեբորան ամուսնուց 13 տարով մեծ է, եւ առողջական խնդիրների պատճառով ամուսնուն չի կարողացել երեխա պարգեւել։ Ի վերջո զույգը երկու փոքրիկի է որդեգրել՝ տղայի եւ աղջկա։
Սալմա Հայեկ եւ Ֆրանսուա-Անրի Պինո
Գեղեցկուհի Հայեկը երբեք երկրպագուների պակաս չի զգացել։ Սակայն արդյունքում ընտրեց արտաքինով ոչ այնքան հմայիչ, սակայն փոխարենը միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոյին, ում հետ անընդհատ բաժանվել-միանալուց հետո ի վերջո ամուսնացան եւ դուստր ունեցան։
Բեյոնսե եւ Jay-Z
Ամենահարուստ ու հայտնի ռեփերներից մեկի՝ Jay-Z-ի արտաքինը, ի տարբերություն գեղեցկուհի կնոջ, ամենեւին էլ գրավիչ չէ։ Առաջին անգամ երբ Բեյոնսեն տեսել է ռեփերին, ասել է, որ նա իրեն ամենեւին դուր չի գալիս։ Արդյունքում ռեփերին հաջողվեց գրավել երգչուհու սիրտն ու հիմա նրանք 4 տարեկան դստերն են մեծացնում։
Ադրիանա Լիմա եւ Մարկո Յարիչ
Մոդել եւ գեղցկուհի Լիմայի եւ սերբ բասկետբոլիստ Յարիչի ամուսնությունը շատ է քննաչկվում՝ նրանց արտաքին անհամապատասխանության համար։ Սակայն զույգին արտաքին տարբերությունը չի խանգարել, նրանք երկու դուստր ունեն եւ երջանիկ են։
Մերի-Քեյթ Օլսեն եւ Օլիվյե Սարկոզի
29-ամյա դերասանուհու եւ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի եղբոր՝ Օլիվյեի ամուսնությունը Հոլիվուդում շատ է քննարկվել։ Լրատվամիջոցները գրում են՝ ինչն է կապում երիտասարդ գեղեցկուհուն եւ 44-ամյա, կնճիռներով հարուստ Օլիվյեին։ Սակայն զույգն իրեն անչափ երջանիկ է զգում՝ անկախ կողքից խոսակցությունների։




















































