Արտակարգ դեպք «Մալաթիա» հիվանդանոցում. կոմայից դուրս գալով՝ հիվանդը կոտրել է բաժանմունքի սարքերը
SOCIETYԵրեկ առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մալաթիա» բժշկական կենտրոնում: «Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում կոմայի մեջ գտնվող հիվանդը հանկարծ դուրս է եկել այդ վիճակից և աննախադեպ ակտիվություն ցուցաբերել:
Հիվանդը սկսել է վիճաբանել բուժանձնակազմի հետ, որի ընթացքում ավելի է նյարդայնացել ու ձեռքն ընկած իրերով հարվածներ տեղացել աջ ու ձախ: Կոտրել է բաժանմունքի գրասեղանը, բժշկական մոնիտորը, պլաստմասսայե պահարանը և աթոռը: Հանկարծակիի եկած բժիշկներին հաջողվել է նրան հանդարտեցնել ու տեղափոխել է հոգեբուժարան: Քիչ առաջ տեղեկացանք, որ այդ դեպքով կատարվում է հետաքննություն:
Աղբյուրը` 1in.am
XX
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



