Կինոգործիչները կասկածներ ու մտահոգություններ ունեն
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի կինոգործիչների միությունը մտահոգված է, որ «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգ» փաստաթղթի՝ e-draft.am հարթակում տեղի ունեցած քվեարկության և դրա արդյունքների շուրջ կան կասկածներ։
«Կինոոլորտի մարդիկ՝ պրոդյուսերներ, ռեժիսորներ և այլն, որոնք ակտիվ մասնակցել են փաստաթղթի քննարկումներին և շահագրգիռ են որակյալ փաստաթուղթ ունենալու հարցում, որը կնպաստի կինոյի զարգացմանը, չպետք է ունենան կասկածներ, մտահոգություններ նման կարևոր փաստաթղթի քննարկումների և դրա ընդունման հետ կապված։
Հայաստանի կինոգործիչների միությունը շահագրգիռ է, որպեսզի կինոոլորտին և դրա զարգացմանը վերաբերող փաստաթղթերը լինեն բացառապես կինոոլորտի զարգացմանը նպաստող, ունենան բարձր լեգիտիմություն, ընդունված լինեն կինոոլորտի մարդկանց մեծ ներգրավվածությամբ և հնարավորինս փոխհամաձայնությամբ, և հորդորում է համապատասխան կառույցներին անել հնարավոր ամեն ինչ այդ նպատակին հասնելու համար»,- նշված է Հայաստանի Կինոգործիչների միության հայտարարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































