Yerevan, 05.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


EXCLUSIVE «Երբ ասացին, որ էլ չեն ուզում աշխատեմ Հայաստանում, ես թողեցի հայրենիքը». հանդիպում Լորիս Ճգնավորյանի հետ

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանահայ դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանն, ով տարիներ շարունակ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, այս օրերին հայրենիքում է:

Երկար լռությունից հետո՝ Tert.am Life-ի հետ բացառիկ հարցազրույցի ժամանակ նա պատմել է, թե ինչու տարիներ շարունակ ղեկավարելուց հետո թողեց նվագախումբն ու  հեռացավ հայրենիքից:

24 տարի անց կրկին հայ բեմում սպասվող համերգի, փորձերի, Գյումրու ուխտագնացության, որդու, իր «ես»-ը խոնարհելու և դժվար օրերի մասին Մաեստրոն առաջին անգամ անկեղծացել է ու նշել, որ հայրենքիում սպասվող համերգը գուցե իր կյանքի ամենամեծ ձեռքբերումն է լինելու:

Երաժիշտը երկիր չունի, աշխարհն իրենն է…

«Այցիս նպատակը «Ռոստամ և Սոհրաբ» օպերայի բեմադրությունն է, որը տեղի կունենա մարտի 31-ին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում»,- նշեց Լորիզ Ճգնավորյանը:

Մաեստրոն այս ստեղծագործությամբ դեռ փոքրուց է ոգեշնչվել և վաղուց մտադրություն է ունեցել գրել այս օպերան: Սակայն, այն գրելու համար երկար տարիներ են պահանջվել:

«Սկսեցի գրել Պարսկաստանում: Հետո, հայտնի գերմանացի կոմպոզիտոր Կառլ Օրֆի շնորհիվ, ով ինձ հովանավորեց մեկ տարի Ստարսբուրգում ապրելու համար,  ստեղծեցի այս օպերան: Օպերան նրան եմ նվիրել ու շատ շնորհակալ եմ նրան: 25 տարի տևեց մինչև մի քանի տարբերակ գրեցի, որովհետև ուզում էի պարսկական հոգեբանությամբ լինի, քանի որ բանաստեղծությունը պարսկերեն է:

Օպերան 2 անգամ առանց բերմադրության կատարել եմ Ավստրիայում, որից հետո Մեքսիկայում, Հայաստանում, Պարսկաստանում, իսկ հիմա Մաեստրո Կարեն Դուրգարյանի շնորհիվ որոշվեց, որ այն պիտի բեմադրվի և ես շատ ուրախ եմ, որ կյանքիս ընթացքում պետք է ներկա լինեմ ու մանավանդ կատարեմ իմ օպերան»,- Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացավ Լորիս Ճգնավորյանը:

Մաեստրոյի խոսքով՝ փորձերը շատ լավ են անցնում, հայ երաժիշտները բարձր մակարդակով են տիրապետում իրենց գործին և կարգապահությամբ մասնկակցում են փորձերին:

Ըստ նրա՝ երաժիշտները մեկ ազգ են ամբողջ աշխարհում:

«Բնավորությամբ նույնն են: Երաժիշտը երկիր չունի, աշխարհն իրենն է: Երաժշտությունը մաքուր է, մարդու հոգին էլ է մաքուր  պահում»,- վստահեցրեց Մաեստրոն:

Ես թեյ էի ուզում, ասում էին՝ այստեղ պարսկական թեյ չկա, հայրեը չեն խմում...

«Հայրենիքս գեղեցկացել է իմ աչքին: Այն ժամանակ, երբ այստեղ էի, ցուրտ օրեր էին, բարձրահարկ շենքեր չկային, այսքան սրճարաններ չկային, այս կյանքը չկար: 1989-ին, երբ եկա, անգամ 1-2 սրճարան չկար մեր քաղաքում:

Ի դեպ՝ այն ժամանակ հայերը թեյ չէին խմում: Թեյը ես «նորաձև դարձրի», որովհետև ես պարսկական թեյ էի ուզում, ասում էին՝ այստեղ պարսկական թեյ չեն խմում, չունենք: Հետո ես բերեցի, տարածվեց»,- մեզ հետ զրույցում պատմեց Ճգնավորյանը:

Կարևոր մարդիկ, որ պետք է մրցանակ ստանան, չեն ստանում,  անկարևոր մարդիկ են ստանում

Մաեստրոն պատմեց, որ հիմա ավելի հաճախ է գալիս Հայաստան: Կինը՝ Նաիրան նույնպես երաժիշտ է: Ընտանիքով տարին 1-2 անգամ գալիս են Հայաստան:

«24 տարի է, երբ թողեցի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, այդ օրվանից մինչ օրս ես պրոֆեսիոնալ հանդիպում չեմ ունեցել երաժշտական աշխարհի հետ»,- նշեց նա:

Լորիս Ճգնավորյանը աշխատել է աշխարհի տարբեր երկրներում, արժանացել բազմաթիվ մրցանակների, բայց մրցանակները չի կարևորում:

«Արվեստի մարդը չպետք է մտածի մրցանակի մասին: Ես չեմ սիրում մրցանակ, որովհետև դա ձևական բան է: Կարևոր մարդիկ, որ պետք է մրցանակ ստանան, չեն ստանում և անկարևոր մարդիկ, գուցե՝ մեկն էլ ես եմ, ստանում են: Արվեստի մարդուն մրցանակ տալիս է ժողովուրդը նրա մահից հետո»,- կարծում է նա:

Միշտ էլ դժբախտ օրեր ենք ունեցել...

Անդրադառնալով Հայաստանի ներկա իրավիճակին՝ մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ դժվարություններն անցողիկ են ու հավատում է, որ ամեն բան լավ է լինելու:

«Ազգակիցներիս ուզում եմ ասել, որ միշտ էլ դժբախտ օրեր ենք ունեցել, բայց հավատքով և ուժով հաղթահարել  ենք ու վերականգնվել: Վստահ եմ, մի օր բարձունքի կհասնենք, որովհետև տաղանդավոր ու հանճարեղ ժողովուրդ ենք: Մենք մեր տաղանդով մեծ ծառայություններ ենք մատուցել աշխարհին թե՛ գիտության մեջ, թե՛ արվեստում: Ես վստահ եմ, որ այս փորձություններից կանցնենք և ժողովուրդը, որ ստիպված թողել է հայրենիքը, կվերադառնա:

Տղաս իրեն հայ է զգում

Լորիս Ճգնավորյանը հպարտությամբ է խոսում որդու՝ Էմանուել Ճգնավորյանի մասին:

«Տղաս ծնվել է Վիեննայում, մեծացել է Հայաստանում, իրեն հայ է զգում: Ունի հոյակապ մայր՝ իրեն շատ նվիրված: Տղաս պարտական է մորը, որ կարողացել է այդքան մեծ հաջողություններ գրանցել: Մայրը պարապել ու աշխատել է նրա հետ, իսկ, երբ ես համերգներ էի ղեկավարում, տղաս փոքրուց ինձ հետ գալիս էր փորձերի, և դեռ փոքրուց որոշել էր դառնալ դիրիժոր: Նա հոյակապ ջութակահար և դիրիժոր է:

Ուրախ եմ, որ իր երազին հասել է: Էմանուլեը ամեն տեղ լավ դիրիժորների հետ է բեմ բարձրանում, նրա համար էլ մրցանակը կարևոր չէ, թեև բազմաթիվ մրցանակների է արժանացե: Նա այդ ոգով է դաստիարակվել:

Տխուր եմ, որ թողեցի հայրենիքը, բայց ուրախ եմ, որ թողեցի ղեկավարի աշխատանքն ու զբաղվեցի ստեղծագործելով...

«Ես այնքան ուրախացա, որ ասացին՝ էլ չեն ուզում, որ ես աշխատեմ Հայաստանում: Ես թողեցի հայրենիքը, բայց ուրախացա, որովհետև վերջապես սկսեցի զբաղվել գրելով: Այդ ժամանակվանից 60-70 նոր գործ եմ հեղինակել:  

Իհարկե, տխուր եմ, որ թողեցի հայրենիքը, բայց ուրախ եմ, որ թողեցի ղեկավարի աշխատանքն ու զբաղվեցի ստեղծագործելով: Սրանք են մնայուն, մնացածը գալիս և գնում են»,- պատմեց Լորիս Ճգնավորյանը, ով  2010-ից ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է եղել:

Մաեստրոն չի սիրում սեղանի շուրջ նստել, կենացներ ասել: «Չեմ խմում, չեմ ծխում: Հայրենիք գալուց պարտադիր Սևան եմ գնում, ինչպես նաև Գյումրի»,- նշեց նա:

Խոսելով Գյումրի կատարած իր ուխտագնացության մասին՝ նա նշեց, որ դա միայն իր գործը չէր:

«Դա աստվածային ներշնչանք էր, ես ընդամենը գործիք էի: Մենք բոլորս գործիք ենք այս աշխարհում: Դա մեծ նվեր էր թե՛ ինձ, թե՛ մեր ժողովրիդն: Մեծ գումար հավաքվեց և 1991-ին Գյումրու մշակութային կենտրոնը բացվեց:

Բայց ես երբեք գլխապտույտ չեմ ունենում հաջողությունից, որովհետև առանց Աստծու կամքի և օգնության ոչինչ չի կատարվում: Իմ ուխտագնացության մասին 40-ից ավելի գրքեր ու բանաստեղծություններ են գրել, ոչ ոքի թույլ չեմ տվել, որ տպագրեն: Ասել եմ՝ մահվանիցս հետո»,- նշեց նա ու հավելեց, որ վերջին անգամ Գյումրի այցելե է 2 տարի առաջ:

«Ես երբեք չեն գնում, կանգնում իմ աֆիշների առաջ և նայում: Հարցազրույցներ տալ էլ չեմ սիրում: Եթե ուզում ես հաջողել կյանքում, պետք է քեզ համեստ պահես: Եթե ուզում ես ինքնասպանություն գործես որպես մարդ կամ արվեստագետ, պետք է լինես մեծամիտ: Մարդ, եթե մեծամիտ է, նպատակ չունի այս կյանքում: Մենք բոլորս Աստծու գործիքներն ենք: Նա մեր ձեռքով նվագում է, բայց, եթե մեծամիտ եղար, քո ձեռքից կվերցնի, ուրիշին կտա: Ես միշտ փորձում եմ իմ «ես»-ը կոտրել իմ մեջ, հակառակ դեպքում չեմ կարող ստեղծագործել:

Եսը քո կյանքի վերջնակետն է, նախադասության վերջնակետն է, իսկ առանց «ես»-ի ստորակետ է, այսինքն՝ կյանքը շարունակվում է»,- ամփոփեց Մաեստրոն, ով մարտի 22-ին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, բացառիկ համերգի շրջանակներում, ղեկավարելու է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Ameriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the FullestUcom Launches 5G Network in Yerevan, Introducing Armenia’s Largest 5G Coverage