Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



«Մեր Կառավարությունը որդեգրել է և իրականացնում է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, և այս ձևակերպումն իսկ չի ենթադրում կամ նույնիսկ բացառում է մետության որևէ քաղաքականություն արտաքին քաղաքականության ոլորտում։ Հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնվում է և ավելի ու ավելի շատ պետք է հիմնվի մեր երկրի պետական շահերի վրա, և սա մեր ընդհանուր մոտեցումն է»։ Այս մասին Իրանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանի գործող իշխանության արևմտամետությունը չի՞ ազդի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների վրա:

«2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա, հեղափոխությունից հետո այդ գնահատականներն ավելի սուր և ավելի շատ էին հնչում: Բայց եթե մենք հետահայաց նայենք 2018 թվականից այս կողմ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների դինամիկային, թող անհամեստություն չդիտվի, բայց ես չեմ կարծում, թե վերջին յոթ տարվա հարաբերությունների զարգացման այս դինամիկան զիջում է նախկինում գոյություն ունեցած որևէ յոթ տարվա»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ մյուս կողմից պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը 2000 թվականից, օրինակ՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը նաև այս կազմակերպության հենց հիմնարար բերումով, շատ ամուր կապեր ունի Եվրոպայի հետ, եթե արևմուտք ասելով նկատի ունենք Եվրոպան, Հայաստանը նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ է:

«Մյուս կողմից՝ մենք 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո որդեգրել ենք ժողովրդավարական բարեփոխումների մի օրակարգ, և այդ բարեփոխումների շուրջ բավականին ակտիվ համագործակցություն ենք ծավալում Եվրամիության, Եվրոպայի խորհրդի հետ և այլն, և այդպես շարունակ»,–հավելեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանը շատ մեծ ուշադրություն է դարձնում իր տարածաշրջանային քաղաքականությանը, ընդ որում՝ արձանագրելով, որ տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրը զարգացման իր տեսլականը, կառավարման իր մոդելը, քաղաքական իր հայացքը և գաղափարախոսությունն ունի, և Հայաստանը հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր ժողովրդի և պետության ինքնիշխան իրավունքին՝ որոշելու իր զարգացման բովանդակության վերաբերյալ հարցերին։

«Բայց մյուս կողմից՝ տարածաշրջանային այս բազմազանությունը նաև հնարավորություններ է ստեղծում մեզ ինտեգրված լինել ոչ միայն արևմուտքին, այլև ինտեգրված լինել արևելքին։ Մենք չենք ուզում, որպեսզի, պայմանական, արևելքի հետ մեր հարաբերությունները նվազեն կամ թուլանան, մենք ուզում ենք, որ այդ հարաբերությունները խորանան։ Մենք ուզում ենք, որ իսլամական աշխարհի հետ մեր հարաբերությունները շարունակեն խորանալ։ Եվ այս առումով՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, որովհետև ինչպես ասացի, դա բխում է մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունից։

Ես կարող եմ այդպիսի հավակնոտ պնդում անել, որ մեր այլ հարաբերություններում սպառնալիք չկա Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, և ես հույս ունեմ և համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության այլ երրորդ կողմերի հետ հարաբերություններում սպառնալիք չկա Հայաստանի Հանրապետությանը: Այս ըմբռնումն է, որ բնականոն պայմաններ է ստեղծում մեր հարաբերությունների խորացման համար»,–ասաց Փաշինյանը:

Հարցին, թե որոնք են լինելու Հայաստանի գործողությունները, եթե արևմտյան երկրների կողմից ինչ-որ սպառնալիք հնչի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, Փաշինյանը պատասխանեց.

«Պետք է ճշտել ի՞նչ նկատի ունեք սպառնալիք ասելով, բայց մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։ Այսինքն՝ մեր բնականոն և բնական շահերը հենց այն գործոնն են, որ մեզ փոխադարձաբար զգայուն են դարձնում միմյանց պետական շահերի նկատմամբ։ Իրանի կայունությունը չափազանց կարևոր է մեզ համար, Իրանի զարգացումը չափազանց կարևոր է մեզ համար և Իրանի անվտանգությունը չափազանց կարևոր է մեզ համար, և ես նույնիսկ չեմ կարծում, թե անհրաժեշտություն կա ասելու, թե ինչու, որովհետև դա այնքան ակնհայտ է»։

Նա նշեց, որ Հայաստանը շահագրգռված է, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությունից ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ գան Հայաստանի Հանրապետություն։

«Ե՞րբ դա տեղի կունենա, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունում լինի լավ բնական տնտեսական զարգացում, կայունություն և անվտանգություն։ Ես այս մի օրինակը բերեցի, որն իմ ասածի ընդամենը շատ փոքր հատվածն է, չնայած շատ կարևոր հատված, ես այս օրինակը բերեցի՝ ցույց տալու համար, թե ինչպիսի՞ն է մեր ընկալումը Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների նկատմամբ։ Բայց մյուս կողմից, ես ուզում եմ ասել նաև, որ մենք փոխադարձաբար պետք է նաև հնարավորությունները տեսնենք։ Դուք խոսեցիք չօգտագործված հնարավորությունների մասին, բայց նաև պետք է ընդգծել՝ որո՞նք են այդ չօգտագործված հնարավորությունները։ Մասնավորապես, Հյուսիս-հարավ առևտրատնտեսական ուղղությամբ, օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը համագործակցելու շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն, և մենք աշխատում ենք հիմա դրա վրա։ Մյուս կողմից կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը դեպի արևմուտք և դեպի հյուսիս Իրանի Իսլամական Հանրապետության համար գուցե ամենակարճ, ամենավստահելի ճանապարհն է, և մենք այս թեմաների շուրջ էլ քննարկումներ ենք ունենում Իրան Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ: Սրանք հարցեր են, որոնք էլի կարող են արտահայտվել, եթե երկու երկրների և կառավարությունների միջև լինի վստահություն։ Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ մենք ամենաբարձր մակարդակով մեր շփումներում արձանագրում ենք, որ երկու երկրների կառավարությունների, երկու երկրների միջև կա վստահություն։ Վստահություն չի նշանակում, որ մենք բացարձակապես ամեն ինչին նայում ենք նույն կերպ, ամեն ինչի շուրջ ունենք նույն մեկնաբանությունը։ Ոչ, վստահություն նշանակում է, որ մենք փոխադարձաբար մեր և տարածաշրջանային հարաբերությունների մասով ծանոթ ենք միմյանց մտքերի ընթացքին, և այդ մտքերի ընթացքի նկատմամբ ունենք որոշակի ըմբռնում»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

 Հետևեք մեզ՝ այստեղ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank