Yerevan, 30.August.2026,
00
:
00
BREAKING


Մեր դեպքը մի քիչ ուրիշ էր, մենք գրեթե չէինք շփվում. Անահիտ Մութաֆյանը՝ հոր, ընտանիքի և դերերի մասին

LIFE

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ը հյուրընկալել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանին, ով նկարահանվում է նաև  «PanArmenian Tv»-ի  «Առաջնորդները» հեռուստասերիալում: Երիտասարդ դերասանուհին այս օրերին նոր պիես է պատրաստում, որտեղ կանդրադառնա իր հայրենի՝ Գյումրի քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին... Անահիտն անկեղծացավ ոչ միայն ստեղծագործական և անձնական կյանքի շուրջ. կարոտով ու տխրությամբ, բայց ժպիտով վերհիշեց հայրիկի՝ թատերագետ Լևոն Մութաֆյանի հետ հարաբերությունները, տարրաձայնություններն ու քննադատությունները:

-Անահիտ, այժմ ինչո՞վ եք զբաղված, կմանրամասնե՞ք Ձեր ներկայիս գործունեության մասին:

-Այժմ զբաղված եմ հեռուսասերիալի նկարահանումներով, թատրոնում՝ ներկայացումների փորձերով: Նաև, աշխատում եմ նոր պիեսի վրա:

-Եթե չեմ սխալվում, այն Ձեր կողմից գրված՝ արդեն 4-րդ աշխատանքը կլինի:

-Այո, սա իմ՝ թվով 4-դ պիեսն է: Իմ երեք պիեսները շատ նուրբ էին ու կանացի,սիրո ու զգացմունքի մասին: Բայց այս մեկն ավելի կյանքային է, ավելի կոպիտ, թեև, որքան էլ ցանկացա չլինել զգացմունքային՝ չստացվեց… Պիեսը մի տականքի դատավարություն է որը վերացրել է մի ողջ ընտանիքի:

-Կարելի՞ է ենթադրել, որ փորձում եք ինչ-որ կերպ անդրադառնալ Գյումրիի՝ նախորդ տարվա ողբերգական դեպքին:

-Այո, այդ դեպքն ինձ վրա մեծ ազդեցություն թողեց ու չէի կարող չանդրադառնալ… Այժմ պիեսի մասին շատ բան ասել չեմ կարող, ժամանակը կգա, բոլորը կիմանան:

-Վերադառնանք սերիալին. «Առաջնորդներ» հեռուստասերիալի սցենարիստը և դերակատարներից մեկը Դիանա Գրիգորյանն է: Շատերը զարմացան, երբ Ձեզ տեսան նրա հետ համագործակցելիս, քանի որ ժամանակին շատ էր խոսվում Ձեր միջով անցած «սև կատվի» մասին: 

-Նախ, ի ուրախություն ինձ, կարող եմ ասել, որ յուրաքանչյուր երիտասարդ դերասանի համար մեծ ուրախություն է աշխատել նման հզոր դերասանախմբի հետ: Ասեմ, որ իմ՝ որպես դերասանուհի, և Դիանա Գրիգորյանի՝ որպես սցենարիստ, տանդեմը շատ լավ ստացվեց: Ինչ վերաբերում է խոսակցություններին, ապա պետք է նշեմ, որ իմ և Դիանայի միջով ոչ մի «սև կատու» էլ չի անցել: Ուղղակի թեթևակի չհասկացված պահ էր, որն ուրիշի պատճառով էր առաջացել: Դիանայի հետ այժմ ոչ միայն համագործակցում ենք, այլև լավ բարեկամներ ենք: Ես ուրախ եմ շփվել նման կնոջ, հիանալի մոր հետ:

-Ի դեպ, տեղյա՞կ եք՝ սերիալը ե՞րբ հասու կլինի հայաստանյան հեռուստադիտողին:

-Դա մեծ անակնկալ է թե՛ հեռուստադիտողի, թե՛ մեզ համար…

-Անահիտ, թեև Սունդուկյան թատրոնն այժմ վերանորոգման մեջ է, սակայն գիտեմ, որ մի քանի նոր ներկայացումներ են պատրաստվում: Ընդգրկվա՞ծ եք նրանցում:

-Թատրոնի վերանորոգումը բացարձակ չի ազդում թատրոնի ստեղծագործական աշխատանքների վրա: Այս պահին մեր թատրոնում ընթանում են երեք պիեսի փորձեր, որոնցից մեկում՝ Աղասի Այվազյանի «Պոլոզ Մուկուչի կշեռքը» պիեսում զբաղվածություն ունեմ:

-Վերջապես, կանդրադառնաք գյումրեցու Ձեր արմատներին:

-Այո, շատ ուրախ եմ, որ կյանքումս առաջին անգամ կարող եմ բեմից խոսել գյումրվա բառբառով: Ճիշտ է, վաղուց մոռացել եմ, բայց այն մնում է հարազատ բարբառ…

-Ասում են՝ անկախ տրամադրությունից և կյանքի թելադրած հոգեվիճակներից՝ դերասանը պետք է միշտ բեմում, նկարահանման հրապարակում լինի: Ինքներդ էլ բախվել եք այդ խնդրին՝ տարեվերջին կորցնելով Ձեր հայրիկին՝ Լևոն Մութաֆյանին…

-(Մտածում է) Դերասանի գործը դժվար է, բայց ամենաբարդը հենց այդ արգելապատնեշն է, որը պետք է ու պարտավոր ենք հաղթահարել… Հորս մահից 7 օր հետո արդեն իսկ ստիպված էի աշխատանքի գնալ՝ նկարահանումներ, փորձեր… Հանդիսատեսին բացարձակ չի հետաքրքրում քո հոգեվիճակը, դու միշտ պետք է լինես ֆորմայի մեջ, միշտ պետք է ապրես ուրիշների համար:

-Դուստրերը շատ ավելի կապված են լինում հայրիկների հետ: Ձեր դեպքում և՞ս այդպես էր:

-Մեր դեպքը մի քիչ ուրիշ էր. մենք գրեթե չէինք շփվում, քանզի յուրաքանչյուր շփումը վերջանում էր մասնագիտական վեճով: Մեր տանն ակնհայտ էր սերունդների բախումը: Մեր կապվածությունն ավելի հոգևոր էր, միմյանց հասկանում էինք մեկ հայացքից: Նա միշտ գիտեր՝ ինչ տրամադրություն ունեմ ու ինչն է ինձ հուզում:

-Հաճա՞խ էիք կիսվում, անկեղծանում նրա մոտ:

-Չէ, իմ անկեղծության միակ ընկերը, ում մոտ ես լիովին ես եմ՝ մայրս է: Ցավոք, հորս հետ չէի խոսում, չէի կիսվում, բայց զարմանալիորեն նա ամեն ինչ գիտեր իմ մասին, գիտեր՝ ինչ է կատարվում իմ ներսում:

-Ունեի՞ք գաղտնի թեմաներ:

-Մեր գաղտնի թեմաները միմիայն վերաբերում էին մայրիկիս ու եղբորս համար պատրաստվելիք անակնկալներին:

-Շատ աղջիկներ անձնական կյանքում որպես առաջին խորհրդատու հայրերին են ընտրում, շատերն էլ ընդհակառակը՝ խուսափում են նրանց մոտ նման թեմաներից խոսել: Որքան հասկացա՝ դուք երկրորդ խմբին եք պատկանում:

-Գիտեք, մեր ընտանիքում երբեք գաղտնիքներ չեն եղել: Եթե իմ կյանքում հայտնվել է մեկը, ամպայման դրա մասին առաջինն իմացել են ծնողներս… Հայրս միշտ լոյալ դիրքում էր՝ ընտրությունը թողնելով ինձ, բայց մայրս միշտ փորձել ու փորձում է իրավիճակը պահել իր հսկողության տակ (ժպտում է):

-Ի՞նչ խորհուրդ էր ամենաշատը տալիս: Լսո՞ւմ էիք խորհուրդները:

-Հորս խորհուրդները հիմնականում եղել են մասնագիտական առումով: Իսկ ո՞վ էի ես, որ չլսեի նրա խորհուրդները: Նրա յուրաքանչյուր դիտողություն ու խորհուրդ ինձ համար, որպես դերասանուհի, մի մեծ դասախոսություն էր:

-Լևոն Մութաֆյանն իր քննադատություններում շատ սուր էր, հայտնիները հաճախ նեղանում էին, վիրավորվում, վիճում… Ձե՞ր դեպքում ինչպիսին էր նրա վերաբերմունքը, դուք է՞լ արժանանում էիք նրա անխնա քննադատությանը, թե՞ «ծանոթի» միջոցով շրջանցում էիք:

-Ես երբեմն նախանձում էի այն հայտնիներին ու դերասաններին, ովքեր հայտնվում էին նրա քննադատական աչքի ներքո, որովհետև նա նրանց հետ ավելի նուրբ էր քան իմ: Նա իմ առաջին քննադատն էր, շատ անողոք էր այդ հարցում, քանզի ես իրավունք չունեի սխալվելու ու իսկական արվեստից հեռանալու: Նրա քննադատություններից ինձ փրկում էր մայրս՝ իր համեղ կերակուրներով կամ կենցաղի մասին հարցերով: Միակ բանը, որից հաջողվում էր խուսափել՝ հրապարակային քննադատությունն էր. նա ինձ խնայում էր և եզրափակվում տան պատերի ներսում քննադատելով (ժպտում է):

-Կհիշե՞ք իր կողմից Ձեզ ուղղված ամենամեծ քննադատությունը:

-(Ծիծաղում է) Այո, իհարկե, չէ՞ որ այդ քննադատության պատճառով ես սկսեցի կարդալ, շա՜տ կարդալ… Երբ առաջին անգամ բեմ բարձրացա մեծ դերով, ներկայացումից հետո նա մոտեցավ ինձ ու շատ խիստ տոնով, ողջ կոլեկտիվի մոտ ասաց. «Կիսագրագետ բեմը մեծ հայելի է, որտեղից առաջին հերթին երևում է դերասանի անգրագիտությունը»: Այդ օրվանից ես սկսեցի անընդհատ կարդալ:

-Մի փոքր էլ անցնենք անձնական կյանքին. վերջին շրջանի Ձեր գրառումներից որոշակիորեն հասկանալի է դառնում, որ գտել եք Ձեր կյանքը լցնող երկրորդ կեսին: Այդպե՞ս է:

-(Ծիծաղում է) Շատ ուրախ եմ, որ այդքան ուշադիր եք իմ ֆեյսբուքյան էջին: Այո, ես ՆՐԱՆ գտա շատ պատահական, բայց ճիշտ ժամանակին: Գուցե հենց նա՞ պիտի հայտնվեր, որպեսզի լցներ այն բացը, որը թողեց հայրս:

-Եվ ո՞վ է նա:

-Դեռևս միայն մի քանի բառով կասեմ. նա այն մարդն է, ում սպասել եմ երկար ժամանակ: Նա այն կերպարն է, ում նկարել եմ իմ աղջկական երազներում: Նա նա է, ով կարող է իր մեկ խոսքով երջանկացնել ու վշտացնել ինձ: Նա այն միակն է, ով անտուն մեկի պես եկավ ու հանգրվան գտավ իմ հոգում:

-Անահիտ, Ձեր անունը ժամանակին հաճախ էին կապում այս կամ այն պաշտոնյայի, հասրակական գործչի հետ…

-Հետաքրքիր բաներ են կյանքը և մամուլը. դուք հիշում եք բաներ, որոնց մասին ես վաղուց արդեն մոռացել եմ… Այո, եղել է մի այդպիսի փուլ իմ կյանքում: Այդ մարդն ասուպի պես եկավ ու անցավ՝ մեծ խոստումներով ու փայլփլուն խոսքերով, որոնք մնացին օդում կախված, չիրագործված: Իմ ներսում միայն մնաց նրա մասին վառ ու գեղեցիկ հիշողություն: Ես չեմ կարող նեղանալ նրանից կամ ատել նրան, քանզի հասկանում եմ, որ երբեմն աշխատանքը ներխուժում է անձնական տիրույթ (ժպտում է):

-Հաճա՞խ եք սիրահարվում:

-Ոչ այդքան հաճախ, ուղղակի ես հաճախ հրապուրվում եմ, բայց սիրել եմ ու սիրում եմ ընդամենը մեկ անգամ:

-Տա Աստված, որ այս անգամ Ձեր սերը գեղեցիկ լուծում ունենա: Իսկ ինչո՞վ էր պայմանավորված, որ Ձեր հարաբերությունները երկար կյանք չէին ունենում:

-Հրապուրանքները երբեք էլ երկար կյանք չեն ունենում, ես շուտ հիասթափվում էի, տառապում, բայց այդ տառապանքներն ինձ օգնում էին ստեղծել նոր գործ, նոր կերպար ու շատ բան ավելացնել իմ դերասանական ներկապնակին:

-Ձեզանի՞ց էին հեռանում, թե՞ դուք էիք լքում…

-Մի քիչ մեծամտորեն ասեմ, որ ինձ չեն լքում, բոլորին ես եմ լքում՝ բացի նրանից, ում մասին քիչ առաջ խոսում էի: Այ հենց դրա համար էլ ես նրան սկսեցի առավել հարգել (ժպտում է):

-Ի՞նչը կարող է հիասթափեցնել երիտասարդ դերասանուհուն:

-Նույնիսկ ամենաչնչին կոպտությունը: Բայց գլոբալ առումով պետք է նշեմ սուտը: Հարաբերությունների մեջ սուտն ինձ համար անընդունելի է:

-Գիտեմ, որ բնույթով մի քիչ խենթ եք: Հանուն սիրո ի՞նչ խենթությունների եք դիմել…

-Դեռ չեմ դիմել ոչ մի խենթության, բայց պատրաստվում եմ շուտով (ծիծաղում է)… Փակագծերը չեմ բացի, որպեսզի հետաքրքրությունը չկորչի…

-Թեև դեռ շատ երիտասարդ եք և կյանքն առջևում է, բայց, ամեն դեպքում, Ձեր կյանքի ո՞ր փուլը կցանկանայիք շրջանցել…

-Կյանքում ոչ մի փուլ էլ չեմ ուզում շրջանցել, քանզի ես ուժեղ մարդ եմ ու պատրաստ եմ դեմ առ դեմ նայել կյանքի բոլոր դաժանություններին ու պայքարել նրանց դեմ: Ես այն մարդկանցից չեմ, որոնք խնդիրը շրջանցում են: Ես լուծում եմ այն, որպեսզի հետագայում ավելի հեշտ հաղթահարեմ նման խնդիրները, որոնք անխուսափելի են բոլորիս կյանքում:

-Անահիտ, շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար: Ինչպե՞ս կեզրափակեք այն:

-Ես ևս շնորհակալ եմ… Ուզում եմ բարին մաղթել բոլոր նրանց, ովքեր չարացել են, ովքեր կորցրել են իրենց դեմքն ու դիմագիծը, ովքեր հեռացել են Աստծուց: Կցանկանայի, որ բոլորն ապրեն իրենց կյանքով և հեռու մնան ուրիշների կյանք ներխուժելուց ու գեղեցիկ կյանքը փչացնելուց:

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds