Yerevan, 24.January.2026,
00
:
00
BREAKING


Մարդկային ու ռազմական ներքին ռեսուրսը մոբիլիզացնելու և ճիշտ կառավարելու ժամանակներ ենք ապրում

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Զելենսկի-Թրամփ անհաջող բանավեճից անմիջապես հետո, ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը խոսել են միմյանց հետ։ Զրույցի ընթացքում Լավրովը բողոքել է ուկրաինացիներից և տեղեկացրել, որ փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերն Ուկրաինան փորձել է երեք անօդաչու թռչող սարքով հարվածել «Թուրքական հոսք» գազատարի «Ռուսական» կոմպրեսորային կայանին։ 

«Սերգեյ Լավրովի ու Հաքան Ֆիդանի այս խոսակցությունից հետո, Էրդողանի փոքր եղբոր՝ Ալիևի տեղեկատվական մեքենան ակտիվացել է և առաջ քաշել մի քանի թեզեր»,- MediaHub-ին ասում է քաղաքական գործիչ Արամայիս Աղաբեկյանը, ապա առանձնացնում դրանցից մի քանիսը:

«Ամեն ինչի մեղավորը Եվրոպան է, նա Ուկրաինան օգտագործում է որպես պլացդարմ՝ Ռուսաստանին հարվածելու համար։ Նույնը առաջարկել են մեզ, բայց մենք չենք համաձայնվել, ուրիշի գործիք դառնալու հավես չկար։ Ես այստեղ Իրանի դեմ գործելու ակնարկ եմ տեսնում։ Զելենսկին այժմ մի ընտրություն ունի՝ դժոխային ավարտ կամ դժոխք առանց ավարտի։ Եվրաինտեգրումը և ՆԱՏՕ մտնելու հույսերը խայծ են ու խաբեություն, որը կուլ տալու դեպքում երկիրը գնում է կործանման։ Այնպես որ, Զելենսկին մնացել է իր ժողովրդի և եվրոպական աշխարհի մի մասի օգնության հույսին, իսկ ռուսներն ու թուրքերը այս անգամ էլ, ոնց որ, կարճաժամկետ ինչ-որ բան պայմանավորվեցին»,- նշում է մեր զրուցակիցը։

Ըստ Աղաբեկյանի՝ ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը ցույց տվեց, որ ամերիկյան կողմը նախկին ակտիվ քաղաքականությունից եթե չասենք հրաժարվում է, ապա մասնակի այլ տարբերակ և ազդեցության այլ լծակներ է ընտրում։ 

«Նույն Հարավային Կովկասում, եթե Բայդենի վարչակարգը ռազմաստրատեգիական պայմանագիր է ստորագրել Հայաստանի հետ և որոշակի սպասելիքներ կային, որ ամերիկյան կողմն ավելի ակտիվ քաղաքականություն կիրականացնի մեր տարածաշրջանում, կարծում եմ, մենք ականատեսը կլինենք, որ առնվազն Թրամփի ղեկավարման շրջանում այդպիսի ակտիվ քաղաքականություն չի լինի»,- համոզված է մեր զրուցակիցը։

Հանձինս Իրանի և Թուրքիայի հանրապետությունների՝ տարածաշրջանային դերակատարներն ավելի կակտիվանան, ռուսական ազդեցությունն ու եվրոպական ակտիվությունը նույնպես նկատելի կլինեն։ «Հայաստանը ներկա իրողությունների մեջ պետք է հասկանա, որ հույսն առաջին հերթին պետք է դնի իր վրա»,- ասում է մեր զրուցակիցը։

«Դաշնակիցների հետ կարելի է ինչ որ բաներ պայմանավորվել, հզոր խաղացողների հետ կարելի է համադրել որոշակի շահեր, բայց, միաժամանակ պետք է հասկանալ ու գիտակցել, որ մարդկային ու ռազմական ներքին ռեսուրսը մոբիլիզացնելու և ճիշտ կառավարելու ժամանակներ ենք ապրում։ Թուրքական գործոնի ազդեցությամբ ադրբեջանցիները իրենց ողջ քաղաքական վեկտորով պայմանավորված են միմյանց հետ, այս անգամ նաև ռուսական կողմի հետ ունեն պայմանավորվածություններ։ Սա մեզ համար ո՛չ լավ է, ո՛չ վատ։ Առաջնահերթ մեր քաղաքական գործընթացները կախված կլինեն նրանից, թե ինչի՞ ենք ընդունակ մենք, եթե Ադրբեջանը ռազմական ճանապարհով փորձի հարց լուծել։ Պետք է ուժեղ լինես ու դիմադրողականությունդ բարձր լինի, որ հակառակորդը ստիպված լինի քո հետ ունեցած հարցերն այլ ճանապարհով կարգավորել»,- եզրափակեց Աղաբեկյանը։

Հունան Թադևոսյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia