«Նա իրեն շատ գոռոզ էր պահում». Վարդան Սարգսյանը՝ հայտնի պարուհու մասին
PHOTO
Blognews.am-ը գրում է.
Շարունակելով ներկայացնել Վարդան Սարգսյանի «Տնից հեռու» հաղորդման մասին նյութեր` այս անգամ կպատմենք Կահիրեի շրջագայության մասին։ «Կահիրեում շատ դժվարությամբ նկարահանել ենք աղբահանների թաղամասը, բնակիչները քաղաքի աղբը հավաքում, բերում էին այդ թաղամաս և պահում տանիքներին, որից հետո աղբահանները տեսակավորում և վառում էին դրանք՝ այդ կերպ լավ գումար աշխատելով»,-BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է Վարդանը:
Նա նաև ավելացրեց, որ Եգիպտոսում հանդիպել է լավագույն և ամենաթանկ վարձատրվող պարուհու հետ. «Ուզում եմ նշել, որ նա շատ գոռոզ էր իրեն պահում ու ոչ մի կերպ չէր ցանկանում նկարահանվել, բայց մեզ օգնեց Կահիրեի՝ հեղինակություն ունեցող բնակիչներից մեկը, ում մերժել նա չկարողացավ: Տպավորություն էր, որ Ջենիֆեր Լոպեսի հետ էի խոսում»:
Վարդանը նշեց, որ պարուհու մեկ ելույթն արժեր 200 դոլար, իսկ Կահիրեում դա մեծ փող է:
Ավելացնենք, որ հաղորդումը կարող եք դիտել վաղը` ժամը 21:30-ին:
Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի




















































