Հռոմի պապը խաղալու Է արկածային ֆիլմում
SOCIETYՀռոմի Ֆրանցիսկոս պապը խաղալու Է «Արեգակից անդին» ընտանեկան արկածային ժապավենում, ընդ որում նա նկարահանվելու Է հենց պապի դերում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին: Կաթոլիկ եկեղեցու ղեկավարն առաջին անգամ Է մասնակցելու գեղարվեստական ֆիլմի նկարահանումների: Ժապավենի վրա աշխատանքը կսկսվի 2016 թվականի առաջին կեսին Իտալիա յում:
Ինչպես նշում Է հրատարակությունը, Հռոմի պապը ինքն Է կինեմատոգրաֆիստներին խնդրել ստեղծել մի ֆիլմ, որը կկարողանար երեխաներին բացատրել Հիսուս Քրիստոսի պատգամը:
Նախագծի հիմքում Նոր Կտակարանն Է: Գլխավոր հերոսները կդառնան երեխաները, որոնք, սցենարիստ Գարսիելա Ռոդրիգեսի մտահղացմամբ, խոհրդանշելու են առաքյալներին:
Կինոնկարի վարձույթից ստացվելիք հասույթը պլանավորվում Է տրամադրել բարեգործությանը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



