Աշոտյանը դրական է գնահատում դասապրոցեսի վերսկսումը դպրոցներում
SOCIETYՁմեռային արձակուրդներից հետո առաջին օրը դպրոց է հաճախել դպրոցականների 75-80 տոկոսը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Այս տոկոսը պայմանավորված է ոչ միայն հիվանդություններով, այլ նաև ծնողների զգուշավորությամբ: Ի դեպ, սովորական օրերին հաճախումների տոկոսը կազմում է 85-90 տոկոս: Դասապրոցեսը նորմալ հունով է ընթանում, դպրոցները մինչ այդ ջեռուցվել են, սակայն կան գյուղեր, որտեղ դպրոցներում դասերը չեն սկսվել հենց ջեռուցման պատճառով: Այդ դպրոցներում էլ դասերը կվերսկսվեն այս շաբաթվա ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:
Աշոտյանը հավելեց, որ ամեն ինչ կընթանա նախապես հրապարակված ցուցակի համաձայն. կամ շաբաթ օրերին դասեր կլինեն, կամ դասաժամերը կավելացվեն:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



