Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Եվրոպական միությանն ինտեգրվելու Հայաստանի ձգտումները կրում են հերթական ֆիասկոն. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com–ը «Արագածի գագաթի սուզանավի և Փաշինյանի ռազմավարական սխալ հաշվարկի մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ Եվրոպական միությանն ինտեգրվելու Հայաստանի ձգտումները կրում են հերթական ֆիասկոն։ Եթե ուշադիր նայենք Հին աշխարհի վերջին իրադարձություններին, ապա տրամաբանական հարց է առաջանում. որքանո՞վ է արդարացված նման ռազմավարությունը և ի՞նչ ռիսկեր է պարունակում այն երկրի համար, հարց է հնչեցրել քաղաքագետ Արման Ղուկասյանը։

«Գերմանիայի ընտրություններում Օլաֆ Շոլցի վերջին պարտությունը վառ օրինակն է այն բանի, թե ինչպես է մեր աչքի առաջ փոխվում ԵՄ քաղաքական լանդշաֆտը։ Շոլցը պարտվեց ընտրություններում և ընդունեց իր հրաժարականը։ Առաջին տեղը զբաղեցրել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը պատրաստվում է դառնալ կանցլեր: Երկրորդը աջակողմյան AfD-ն է, որին աջակցում են ԱՄՆ-ում։ Շոլցի կուսակցությունը դարձել է միայն երրորդը։ Աջերի և եվրոսկեպտիկների աճը կասկածի տակ է դնում ԵՄ-ի միասնությունը և նոր երկրներ ինտեգրելու նրա կարողությունը։ Եթե մինչև վերջերս Բրյուսելում եվրոպամետ քաղաքական գործիչներն էին թելադրում ընթացքը, ապա այժմ մենք այլ պատկեր ենք տեսնում, ընտրազանգվածն ավելի ու ավելի է ընտրում ազգային կողմնորոշում ունեցող առաջնորդների, ովքեր հանդես են գալիս կոշտ միգրացիոն քաղաքականության, ազգային շահերի պաշտպանության և երկրներում կառավարող եվրոպական բյուրոկրատների դերի նվազեցման օգտին»,- նշել է քաղաքագետը։

Այս իրադարձությունների ֆոնին ԵՄ ուղեծրում տեղ գրավելու Հայաստանի փորձերը, մեղմ ասած, ապարդյուն են թվում, ընդգծել է Ղուկասյանը։ Եվրոպայի դռները բառերով բաց են, իսկ «իրականում հերմետիկորեն փակ են, ինչպես սուզանավի խցիկները»։

Արդեն ակնհայտ է, որ ԵՄ-ն պատրաստ չէ անգամ քննարկել Հայաստանի ամբողջական ինտեգրումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն ուղղակիորեն էր հայտարարել, որ Հայաստան-ԵՄ բանակցությունները կապ չունեն կազմակերպությանն անդամակցելու հետ։ Եվ անգամ նոր թեկնածուները, այդ թվում՝ Ուկրաինան ու Մոլդովան, արդեն իսկական խոչընդոտների են բախվում: Փաստացի, Բրյուսելում ընթացած ԵՄ ԱԳ նախարարների՝ ի աջակցություն Ուկրաինայի գագաթաժողովը նույնպես ցույց տվեց կազմակերպությունում ներքին ճգնաժամի առկայությունը։ Եթե ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հագնված էր Ուկրաինայի դրոշի գույներով, Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը անսպասելիորեն խոսեց հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին։ Եվ զարմանալի չէ, որ եվրոպացիներն ավելի ու ավելի են խոսում խաղաղության մասին։ Հատկապես Պուտինի ու Թրամփի բանակցություններից ու Էր Ռիադում ռուս-ամերիկյան խորհրդակցություններից հետո, որով Կիևը և ԵՄ-ն դուրս մղվեցին խաղաղության այն գործընթացից, որը թափ է հավաքում:

«Ի դեպ, Ուկրաինան պետք է լուրջ ազդանշան լինի Երևանի համար։ Երկար տարիներ Կիևը հարաբերություններ է կառուցում Արևմուտքի հետ՝ հույսը դնելով տնտեսական և ռազմական աջակցության վրա, բայց հիմա քաղաքական նոր իրողությունը կասկածի տակ է դնում այդ դաշինքի հեռանկարները։ Դոնալդ Թրամփը բացահայտորեն հայտարարում է, որ Վաշինգտոնը կա՛մ զգալիորեն կնվազեցնի Կիևին տրամադրվող օգնությունը, կա՛մ կստիպի նրան հարյուրավոր անգամներ ավելի վճարել աջակցության համար։ Հնարավոր է, որ Ուկրաինան Ամերիկային տա իր ողջ արդյունաբերությունը և հանքային ռեսուրսները, և դա կարող է լինել Վլադիմիր Զելենսկու համար տանուլ տված պատերազմի գինը։ Այսպիսով, աշխարհակարգի հիմնարար փոփոխությունների ֆոնին ԵՄ-ին ինտեգրվելու Հայաստանի ներկայիս իշխանությունների ցանկությունը ոչ միայն սխալ է, այլ ռազմավարական սխալ հաշվարկ, որը կարող է թանկ արժենալ մեր երկրին»,- ամփոփել է Արման Ղուկասյանը։

Թվում է, թե ամեն ինչ հստակորեն դրված և դասավորված է դարակների վրա: Բայց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի չորրորդ հանդիպման ժամանակ հանկարծ հայտարարել է, որ «Երևանի և Բրյուսելի հարաբերությունները երբեք այսքան ամուր և սերտ չեն եղել». «Մենք կիսում ենք ժողովրդավարական արժեքները, շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը և ընդլայնվել դեպի նոր ոլորտներ և աշխատել գործընկերության օրակարգի վրա»: Խոսելով կոնկրետ ոլորտային արդյունքների մասին՝ Մարագոսը մասնավորապես կարևորել է ԵՄ առաքելության գործունեությունը. «Ավելի քան 4000 պարեկ է տեղակայվել Հայաստան-Ադրբեջան սահման՝ դիտարկումներ իրականացնելու և անմիջապես տեղից զեկուցելու համար։ Բացի դա, անցած ամառ ԵՄ-ն որոշեց 10 միլիոն եվրո աջակցություն տրամադրել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։ Մենք նաև ներգրավում ենք Հայաստանի ղեկավարությանը անվտանգության հարցերի շուրջ երկխոսության մեջ»:

Մենք գիտենք, թե ինչի մեջ է «Հայաստանի ղեկավարությանը ներգրավում Եվրամիությունը»: Ավելի ճիշտ՝ որտեղ։ Այնպիսի տեղ, որտեղից, որպես կանոն, դուրս չեն գալիս, և որտեղ տասնամյակներով քարշ են տալիս թշվառ գոյություն։ Բայց Փաշինյանը իր սուզանավով շարունակում է առանց հսկողության լողալ դեպի այսբերգ։ Սկզբունքորեն չպետք է խղճալ նրան, բայց կա նաև մտահոգություն մարդկանց համար։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օրերս հայտարարել է. «Մենք նոր էջ ենք բացել մեր պատմության մեջ: Հայաստանն ընտրել է ժողովրդավարական զարգացման ուղին, քանի որ կանգնած է եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի ակունքներում և անշեղորեն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունն ու սեփական ուժերով երկիրը պաշտպանելու ու հզորացնելու քաղաքականությունը։ Մենք գիտակցում ենք, որ սա շատ դժվար ու վտանգավոր ճանապարհ է»։ Վերաձևել սեփական Սահմանադրությունը ագահ հարևաններին հաճոյանալու համար, իհարկե, «եվրոպական քաղաքակրթության» ամենաբարձր մակարդակն է։ Պարոն Սիմոնյանը շուտով կճաշակի իր ընտրած ճանապարհի դժվարությունը, երբ նոր աշխատանքի ընդունվելուց առաջ առաջին անգամ տապալվի թուրքերենի քննությունից...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded