Թրամփը հայտարարել է, որ հարգում է Զելենսկիին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարգում է Վլադիմիր Զելենսկիին և ակնկալում է, որ նրանք համաձայնության կգան առաջիկա հանդիպմանը։
Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում լրագրողները հարցրել են ամերիկացի առաջնորդին, թե արդյոք նա նախատեսում է ներողություն խնդրել Զելենսկիից ուրբաթ օրը նախատեսված հանդիպման ժամանակ՝ նրան նախկինում բռնապետ անվանելու համար։
«Կարծում եմ՝ վաղն առավոտյան շատ լավ հանդիպում կունենանք։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան»,- ասել է Թրամփը։
Նա ավելի վաղ հաստատել էր, որ ուրբաթ օրը կայանալիք հանդիպման ժամանակ Զելենսկիի հետ հազվագյուտ հողերի մասին պայմանագիր կստորագրի:
Անցած երեքշաբթի Թրամփը ասել էր, որ Զելենսկիի վարկանիշը նվազել է մինչև 4 տոկոս, և Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի, եթե Կիևը ցանկանում է տեղ ունենալ կարգավորման սեղանի շուրջ:




















































