WhatsApp-ի ակտիվ օգտատերերի թիվը հասել Է մեկ միլիարդի
SOCIETYWhatsApp մեսենջերի ակտիվ օգտատերերի թիվը հասել Է մեկ միլիարդի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մամուլի տեղեկագրում: Հավելվածն օգտատերերին մատչելի Է 53 լեզուներով եւ 7 շարժական պլատֆորմներով: Ամեն օր մեսենջերում ուղարկվում են 42 միլիարդ հաղորդագրություն, 1,6 միլիարդ լուսանկար եւ 250 միլիոն տեսագրություն:< /p>
WhatsApp-ը 2009 թվականին մշակել Է նախկին ցանցահեն Յան Քումը, որին ավելի ուշ միացել Է Yahoo ընկերությունից նրա գործընկեր Բրայան Էքթոնը:
2011 թվականի նոյեմբերին WhatsApp-ը դարձել Է առավել մեծ ժողովրդականություն վայելող վճարովի սոցիալական հավելվածն iOS-ի համար, Andoid-ով մեսենջերի բեռնումների քանակը հասել Է 10 միլիոնի: 2014 թվականի փետրվարին WhatsApp-ը 19 միլիարդ դոլարով գնվել Է Facebook սորցիալական ցանցի կողմից:
2016 թվականի հունվարին մեսենջերը դարձել Է անվճար՝ վերացնելով մեկ դոլարի չափով ամենամյա բաժանորդային վճարը մեկ տարվա անհատույց օգտագործումից հետո:



