Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


ԱՊՊԱ-ն կայացած և հանրային գիտակցության մեջ ձևավորված համակարգ է. Վահան Ավետիսյան

LIFE

Հայաստանում 2015 թվականին ապահովագրական վճարները կազմել են 17 մլրդ 700 մլն դրամ: Այս ցուցանիշը 2014 թվականի համեմատ նվազել է 100 մլն դրամով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը` ամփոփելով ԱՊՊԱ համակարգի գործունեությունը:

Նշված ժամանակահատվածում ապահովագրված ավտոմեքենաների քանակը կազմել է 457 հազար 878: Այս ցուցանիշը նույնպես 2014 թվականի համեմատ նվազել է: 2014 թվականին այն կազմել էր 464 հազար 61:

«Ապահովագրված ավտոմեքենաների թվի նվազումը պայմանավորված է ոչ կարգապահ վարորդներով: Նրանք պարզապես ժամանակին չեն դիմել ավտոմեքենան ապահովագրելու համար: Ուզում եմ նման վարորդներին կոչ անել ժամանակին դիմել, որովհետև դա հետագայում խնդիր է առաջացնում բյուրոյի համար: Ի դեպ, մենք նախատեսում ենք առաջարկել մի նախագիծ, ըստ որի, ավտոմեքենան ժամանակին չապահովագրելը կազդի նաև ոչ կարգապահ վարորդների վարկային պատմության վրա»,-ասաց Վահան Ավետիսյանը: Լրագրողների այն հարցին ի պատասխան, թե միգուցե վարորդը պարզապես գումար չունի, ՎահաÕ ¶ Ավետիսյանը նշեց, որ նման դեպքում օրենքը թույլ է տալիս դիմել ոստիկանություն և ավտոմեքնենան շահագործումից հանել:

Վահան Ավետիսյանի փոխանցմամբ` 2015 թվականին ապահովագրական հատուցումը կազմել է 8 մլրդ 800 մլն դրամ: 2014 թվականին այս ցուցանիշը կազմել էր 9 մլրդ 700 մլն: Նախորդ տարի հատուցվել է 41 հազար 203 դիմում: Հատուցման միջին գումարը կազմել է 212 հազար 661 դրամ: Նախորդ տարի գրեթե հազար հատուցման դիմում մերժվել է:

Բյուրոյի գործադիր տնօրենը որպես ձեռքբերում նշեց, որ  ԱՊՊԱ-ն կայացած և հանրային գիտակցության մեջ ձևավորված համակարգ է, որն էապես լուծեց իր առջև դրված սոցիալական խնդիրը: Նրա խոսքով, ԱՊՊԱ համակարգում կիրառվող գործընթացների տևողությունը և հարմարավետությունը դեռևս գոհացնող մակարադակի վրա չէ: Համակարգի ներդրումը մեծացրել է խցանումները երթևեկության մեջ, և վարորդների համար այս առումով ստեղծվել են որոշակի անհարմարություններ:

«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ վթարի ենթարկված վարորդներին կարող են ցուցումներ տալ մի քանի մարմիններ` Ճանապարհային ոստիկանությունը, ապահովագրող ընկերությունը: Եվ մինչ վարորդն այդ հրահանգներին հետևում է ու նոր է ավտոմեքենան տեղաշարժում, որոշակի ժամանակ է անցնում: Մենք նախատեսում ենք այնպես անել, որ այդ բոլոր ցուցումները կենտրոնացվեն մեկ մարմնի ձեռքում»,-ասաց Վահան Ավետիսյանը:

Գործադիր տնօրենի խոսքով, հասարակական բավարարվածությունը դեռևս անհրաժեշտ մակարդակի չի հասել վնասների գնահատման և պատճառների փորձաքննության գործընթացներից: Այդ ուղղությամբ նույնպես նախատեսում ենք քայլեր ձեռնարկել: Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` Վահան Ավետիսյանը նշեց, որ նպատակ ունեն դյուրացնել ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացը: Դրանից բացի նախատեսում են ծանուցումների տրամադրման էլեկտրոնային համակարգ ներդնել: Ներկայում փոստային ծառայության միջոցով ծանուցումը վարորդին հասնում է 5-10 օրվա ընթացքում, իսկ էլեկտրոնային տարբերակ ով շատ արագ միանգամից վարորդը կստանա ամբողջական փաթեթ դեպքի վերաբերյալ:

Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի փոխանցմամբ` շուտով շրջանառության մեջ կդրվի նախագիծ, որով նախատեսվում է գույքային վնասներով պատահարների փորձաքննությունների գործընթացը տեղափոխել ԱՊՊԱ ոլորտ: 

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference