Սյունիքի մարզում փրկարարները ձնաբքից ազատել են շուրջ 90 մեքենա
SOCIETYԵրևան-Մեղրի Մ-2 միջպետական ավտոճանապարհի 222-227-րդ կմ հատվածում (Սիսիան-Գորիս ճանապարհի 23-28-րդ կմ) փետրվարի 2-ին ժամը 06.00-ի սահմաններում բքի պատճառով ճանապարհը տրանսպորտային միջոցների համար դարձել էր անանցանելի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառա վարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիան-Գորիս ճանապարհի 17-րդ կմ-ում տեղակայված վրանային հենակետից մեկնած հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել 30 ուղևորի: Արգելափակումից դուրս է բերվել 20 տրանսպորտային միջոց: Գորիսի հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել 250 քաղաքացու և արգելափակումից դուրս բերել շուրջ 70 տրանսպորտային միջոց:
Ավտոճանապարհը սպասարկող Գորիսի ՃՇՇ-ն ճանապարհի մաքրման աշխատանքներում ներգրավվել է 3 միավոր տեխնիկա:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:



