Բրազիլիան հղիներին հորդորել է ձեռնպահ մնալ Օլիմպիադա-2016 այցելելուց
SOCIETYԶիկա տենդի պատճառով Բրազիլիայի իշխանությունները հղի կանանց խորհուրդ են տվել չայցելել 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք Օլիմպիական խաղեր: Ինչպես փետրվարի 2-ին հաղորդել Է Bloomberg գործակալությունը, այս կոչով հանդես Է եկել երկրի նախագահի վարչակազմի ղեկավար Ժակ Վագները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հղիներին լուրջ վտանգ Է սպառնում»,-հայտարարել Է Վագները: Նրա խոսքով՝ մնացածների համար Զիկա վիրուսով վարակվելու հավանականությունը փոքր Է: Դրա հետ մեկտեղ վարչակազմի ղեկավարն ընդգծել Է, որ հիվանդության բռնկման պատճառով Խաղերը չեղարկումը չի քննարկվում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի 1-ին հայտարարել Է, որ Զիկա տենդի բռնկումը արտակարգ իրադրություն Է Լատինական Ամերիկայի երկրների համար եւ համաշխարհային մասշտաբի սպառնալիք: ԱՀԿ-ի գնահատմամբ՝ այս տարի Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում Զիկա վիրուսով կարող է վարակվել մինչեւ 4 մլն մարդ:
Փետրվարի 1-ին Բրազիլիայում ուժի մեջ է մտել հրամանագիր, որի համաձայն, բուժաշխատողներն իրավունք ունեն մտնել ցանկացած շենք՝ ոչնչացնելու մոծակների բները: Դրա համար նրանց նույնիսկ չի պահանջվի փնտրել անշարժ գույքի սեփականատիրոջը:
Ավելի վաղ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարգարետ Չանն ասել է, որ Զիկան նվազ վտանգավոր հիվանդությունից մարդկանց առողջության լուրջ սպառնալիքի է վերածվել Հարավային Ամերիկայի երկրներում:
Անցած շաբաթ ԱՀԿ-ն ստեղծել է վիրուսի դեմ պայքարի «արտակարգ թիմ»՝ նկատի առնելով դրա սրընթաց տարածումը:
Վիրուսով վարակումն առավել հաճախ ընթանում է առանց ախտանիշների, այն հատկապես վտանգավոր է կանանց համար, քանի որ կարող է երեխայի միկրոցեֆալիա առաջացնել հղիության դեպքում: Բրազիլիայում այդ ախտորոշմամբ արդեն մի քանի հազար երեխա է ծնվել:



