Գագիկ Ծառուկյանն անձնական խնդրանքով դիմել է Բելառուսի նախագահին, սխալ է այն պատկերացումը, թե ամբողջ աշխարհը մեր դեմ է. Իվետա Տոնոյանը՝ Բելլա Բաբախանյանի ազատ արձակման մասին
BLOG Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քանի որ հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի ազատ արձակման և Հայաստան տեղափոխման թեման շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում և անգամ հասցրել է դառնալ բազմաթիվ իրական ու անիրական վերլուծությունների առիթ, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ հարկ եմ համարում մի շարք հստակեցումներ անել.
1. Սա, առաջին հերթին, չափազանց բարդ իրավիճակում հայտնված հայ մարդուն օգնելու պատմություն է։
2. Իրավիճակն իսկապես պարունակում էր մեծ ռիսկեր, և դա ոչ միայն Բելլայի անհատական կյանքի հարցն էր, այլև՝ ազգային արժանապատվության խնդիր։
3. Գագիկ Ծառուկյանը գործադրել է բոլոր ջանքերը և անձնական խնդրանքով դիմել է Բելառուսի նախագահին։ Հստակ է, որ այս հարցը չէր լուծվի, եթե չլիներ Բելառուսի նախագահի բարի կամքը։
4. Այս պատմությունը ցույց է տալիս, որ սխալ է այն պատկերացումը, թե ամբողջ աշխարհը մեր դեմ է։ Սա, ըստ պարոն Ծառուկյանի, թեև մասնավոր, բայց լավ օրինակ է՝ հասկանալու, որ ճիշտ աշխատելու, ճիշտ հարաբերություններ կառուցելու դեպքում մենք կարող ենք շատ լավ հարաբերություններ ունենալ թե´ Բելառուսի, թե Ռուսաստանի, թե´ ԱՄՆ-ի, թե´ արաբական աշխարհի և թե, մեծ հաշվով, բոլորի հետ։ Եվ չի կարելի հայ ժողովրդին բաժանել արևմտամետների, ռուսամետների. դա կեղծ արհեստական բաժանում է։
5. Մենք կոչ ենք անում նաև չտրվել զգացմունքայնությանը, լինել առավելագույնս զուսպ, հիշել, որ մենք Բաքվում ունենք գերեվարված հայորդիներ։ Մեր ընկալմամբ՝ այս պատմությունը մեր մասին է, ոչ թե՝ Ադրբեջանի։Սա հայերի՝ աշխարհի տարբեր անկյուններում իրար օգնելու, միմյանց դժվարությունները կիսելու, միմյանց ցավը հասկանալու, իրար ձեռք մեկնելու մասին է, մեր միասնականության մասին է։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



